Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

նիստ

 2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում:
  2. 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:
  3. Ընթացիկ հարցեր:

 

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

joinourteam
 

Հարգելի Ուսանողներ,

Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. փետրվարի 15-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն,
  2. Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  3. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունվարի 21-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը կամ դիմել https://www.mts.am կայքում:

 

 
Աղբյուրը՝ https://www.mts.am

«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր

 «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր

Ցանկանու՞մ ես իմանալ՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և ակտիվ քաղաքացիությունը, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։ Ավելին՝ ծրագիրը ստացած գիտելիքները գործնականում կիրառելու նոր հնարավորություն է։

«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը խրախուսում է երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրությունների ստեղծումը և ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին՝ դասընթացների, մասնագիտական պրակտիկաների և քննարկումների միջոցով։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ մարզերում բնակվող 18-ից 28 տարեկան երիտասարդները։ Ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու «Ակտիվ քաղաքացիություն» և «Սոցիալական ձեռնարկատիրություն» դպրոցներին, ինչպես նաև՝ անցնելու 2 շաբաթ տևողությամբ պրակտիկա հասարակական կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկատիրություններում։

Ստորև կարող ես տեսնել ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների ամսաթվերը՝

  • Ակտիվ քաղաքացիության դպրոց

04.02 – 10.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ)/ վայր՝ ք.Դիլիջան
18.02 – 24.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր) / վայր՝ ք. Վանաձոր

  • Սոցիալական ձեռնարկատիրության դպրոց

04․03 – 09․03.2018 /5օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ) / վայր՝ ք.Դիլիջան
18.03 – 23.03.2018 /5օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր) / վայր՝ ք. Վանաձոր

  • 2 շաբաթ տևողությամբ պրակտիկա
  • Երիտասարդական ֆորում

Ծրագրի դիմում-հայտը լրացնելու համար հետևի՛ր հետևյալ հղմանը՝ goo.gl/T4GNs4
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 28/01/2018։

Ծրագրին մասնակցությունը ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է։
Հարցերի դեպքում կարող եք գրել Աննա Թովմասյանին՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ annatovmasyan@apy.am

 


«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում:

 

Աղբյուրը՝ http://www.apy.am

Մասնաճյուղում դասերը կմեկնարկեն փետրվարի 5-ից

Դասերն սկսվում են

Սիրելի՛ համալսարանականներ, «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2017-2018  ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2018թ.  փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մարտի 1-ից:

Առկա ուսուցման համակարգի ուսանողների համար քննաշրջանը կտևի հունվարի 8-27-ը:

Լուծարքները կընթանան 2 փուլով. առկա ուսուցման համակարգի ուսանողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 1-17-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 19-28-ը:

Հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 1-15-ը (1-ին փուլ) և մարտի 19-30-ը (2-րդ փուլ):

Մաղթում ենք ձեզ հաջող և արդյունավետ ուսումնական գործընթաց:

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների 

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» (TEACH FOR ARMENIA) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ:

«Բոլոր այն երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը, կարող են դիմել ծրագրին՝ անկախ մասնագիտությունից եւ աշխատանքային փորձից:

Ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական եւ առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում:

Ընտրության
չափորոշիչներ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվող ընտրությանը մասնակցելու համար ապագա մասնակիցը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • 2018թ․ հուլիս ամսվա դրությամբ ունենա բակալավրի աստիճան,
  • գերազանց տիրապետի հայերենին, ունենա գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ (միայն արևմտահայերենին տիրապետող մասնակիցների համար «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կկազմակերպի արևելահայերենի առցանց դասեր, որոնք մասնակիցը պետք է ավարտի մինչև Ամառային Ինստիտուտի մեկնարկը),
  • ունենա անգլերենի բազային գիտելիք
  • ունենա աշխատանքային թույլտվություն և սոցիալական քարտ (չունենալու դեպքում ձեռք բերել մինչև 2018թ-ի սեպտեմբեր),
  • ստանձնի երկու տարի ժամկետով դասավանդման պարտավորություն՝ սկսած 2018թ-ի հուլիսից մինչև 2020թ-ի հունիսը:
 
 
 

Անձնային
հատկանիշներ

Մենք հավատում ենք, որ հաջողության հասնելու համար մեր մասնակիցները պետք է ունենան հետևյալ հատկանիշները,

  • խորը հավատ առ այն, որ բոլոր երեխաները կարող են հասնել մեծ հաջողությունների և պատրաստակամություն՝ համառորեն դիմակայելու մարտահրավերներին,
  •  առաջնորդության ընդգծված հմտություններ,
  • զգալի ձեռքբերումներ ակադեմիական, մասնագիտական, արտադասարանական ոլորտներում,
  • քննադատական մտածողություն և խնդիրներին համարժեք լուծում տալու ունակություն,
  • փոփոխություններին հարմարվելու ունակություն, սովորելու և աճելու պատրաստակամություն,
  • կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • անմնացորդ նվիրվածություն Հայաստանին և Հայաստանի բոլոր երեխաների հաջողության նպատակին:
 

Ընտրության գործընթաց

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ընտրության գործընթացը յուրահատուկ կառուցվածք ունի, որն օգնում է մեզ առանձնացնել այն դիմորդներին, ովքեր օժտված են ծրագրի շրջանակներում հաջողության հասնելու համար պահանջվող բոլոր հատկանիշներով:

 

Առցանց
հայտադիմում

Սա առաջին հնարավորությունն է պատմել մեզ Ձեր մասին: Առցանց դիմումի մեջ հարկավոր է լրացնել Ձեր կոնտակտային տվյալները, տրամադրել տեղեկություններ Ձեր կրթական և արտադասարանային գործունեության, ձեռքբերումների և աշխատանքային փորձի, մեր ծրագրի նկատմամբ հետաքրքրության մասին, ինչպես նաև պատասխանել մի շարք այլ հարցերի։ Դուք կարող եք պահել (save) առցանց դիմումը և շարունակել լրացնել այն ավելի ուշ։ Հաշվի առեք այն հանգամանքը, որ առցանց դիմումը պետք է լրացված լինի ամբողջությամբ մինչև համապատասխան վերջնաժամկետը, որպեսզի մեր մասնագետները կարողանան ընթացք տալ դրա գնահատմանը։

 

Հեռախոսային հարցազրույց

Հեռախոսային հարցազրույցի ընթացքում մենք կգնահատենք Ձեր ունակությունները և համապատասխանելիությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին: Մենք նախապես կապ կհաստատենք Ձեզ հետ՝ հնարավորություն տալով ընտրել հարցազրույցի համար առաջարկվող օրերից և ժամերից Ձեզ առավել հարմարը: Նախքան հարցազրույցը վստահ եղեք, որ լիովին պատրաստվել եք։ Հարցազրույցը սովորաբար տևում է 20-30 րոպե։

 

Թեստավորում

Դիմորդները թեստ են անցնելու այն առարկա(ներ)ից, որոնց դասավանդելու համար իրենք դիմել են, ինչպես նաև ունենալու են վերլուծական ընթերցանության թեստ։ Թեստերի օգնությամբ ստուգվելու են տվյալ առարկա(ներ)ի դպրոցական մակարդակի գիտելիքները և հնարավորություն են տալու մեզ գնահատել այդ առարկա(ներ)ը դասավանդելու համար դիմողի կարողությունները։ Թեստի անցկացման վայրի և ժամի մասին մենք նախապես կտեղեկացնենք։

 

Գնահատման
կենտրոն

Գնահատման կենտրոնը մեկ օր տևողությամբ գործընթաց է, որը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ փուլերով՝

 
  • բանավեճ
  • խմբային աշխատանք
  • դասընթացի նախագծի օրինակ
  • առարկայական քննություն
  • անհատական հարցազրույց:

Նշում: Արտերկրից դիմող մասնակիցների համար Գնահատման կենտրոնը կանկացվի հեռահար: (Skype-ի և WebEx-ի միջոցով):