Աշխատանքի հրավեր ծրագրավորողների համար

Աշխատանքի հրավեր ծրագրավորողների համար

«Վեկտր» ընկերությունը աշխատանքի է հրավիրում ծրագրավորողների։

Աշխատանքային փորձը ցանկալի է։

Ցանկացողները կարող են լրացնել հայտը:

Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 094033266, 099033266։

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ։

«ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» միջազգ. գիտաժողովի մասնակցության հրավեր

 «ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» միջազգ. գիտաժողովի մասնակցության հրավեր 

2018 թ. մայիսի 15-16-ին  ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական  չափանիշներով  քննելու  Առաջին Հանրապետության տարիներին ձևավորված  գրական-մշակութային  կյանքը և դրա առանձնահատկությունները, անդրադառնալու գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական  օջախների  կազմակերպմանը և դրանց  կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին, նոր հայացքով արժևորելու Առաջին Հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, լուսավորիչ մանկավարժների ծավալած գործունեությունը և  ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցություններին Սփյուռքի հետագա կրթական և մշակութային կյանքի ձևավորման վրա:

Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։

Գիտաժողովի ծրագրային հանձնախմբի կազմն է.

Արամ Սիմոնյան  – ԵՊՀ ռեկտոր

Աշոտ Մելքոնյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Արմեն Քլոտ Մութաֆյան – ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության դոկտոր

Անահիտ Տեր-Մինասյան – Սորբոն – Փարիզ 1 համալսարանի պրոֆեսոր, պատմաբան

Կարեն Խաչատրյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն

Մենուա Սողոմոնյան  – ԵՊՀ գիտական քարտուղար

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն

Գուրգեն Վարդանյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու հայտերի և զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկետն է`2018 թ. մարտի 15-ը:

Գիտաժողովի անցկացման վայրն է՝

ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ:   

Չափորոշիչներ՝

Զեկուցումները ուղարկել հետևյալ է հասցեներով` hayastan@hamazkayin.com, instarmstud@gmail.com,  (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուն հայերենն է: Զեկուցումները պետք է ունենան ամփոփում (անգլերեն, շուրջ 300 բառ):

  1. Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:

  2. Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:

  3. Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեի անվանումը:

  4. Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:

  5. Տալ հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ:

Անհրաժեշտ է հայտերը և թեզիսները լրացնել համացանցով`  մուտք գործելով ` https://goo.gl/RgnaaD

Հարցերի պարագայում դիմել`

«Համազգայինի» Հայաստանի գրասենյակ,                                                                            

ք. Երևան, Մաշտոց 37/14                                                            

Հեռ. (+374 10) 53 39 49 ընդունարան     
էլ. հասցե` hayastan@hamazkayin.com    

 ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ`

ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ, ընդունարան  
Հեռ.՝(+374 60) 710092  
Էլ  հասցե` instarmstud@gmail.com

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  փոխտնօրեն  (կոմիտեի նախագահ)

Վիգէն Թիւֆէնքճեան – Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ,  դոկտոր, գրականագետ

Նարե Միքայելյան – Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն

Հակոբ Մուրադյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար

Նարինե Նուշերվանյան – ՀՀԻ սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Ռոբերտ Սուքիասյան -ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Աւետիս Ափոշեան – ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվությանի բաժնի լաբորանտ

Աղբյուրը՝ https://armacad.info

Հրավիրում ենք մասնակցելու «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարին

Հրավիրում ենք մասնակցելու «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարին

2017թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի անգլերենի ռեսուրս կենտրոնում (Տնտեսագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, թիվ 12 լսարանի հարևանությամբ) տեղի կունենա «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինար, որը նախաձեռնել է ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Սեմինարի ընթացքում կներկայացվեն գիտահետազոտական աշխատանք կատարելու ընդհանուր մեթոդաբանությունը, աշխատանքների տեսակները և կառուցվածքները, աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը, վերջնարդյունքները ներկայացնելու ձևերը:

Կներկայացվեն նաև համացանցում արդյունավետ որոնման նրբությունները և գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը:

Սեմինարը կարող է օգտակար լինել կուրսային և ավարտական աշխատանքներ կատարելու, գիտաժողովներին մասնակցելու համար:

Սիրով հրավիրում ենք:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն (ՈՒԳԸ)

Երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման հրավեր

2017թ. նոյեմբերի 7-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա բացառիկ “TED talks” միջոցառումը, որի ընթացքում կհնչեն ոգեշնչող պատմություններ երիտասարդների կողմից:

Սիրով հրավիրում ենք:

Ted_x

Hyurer

Համացանցում հասանելի է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն

Համացանցում հասանելի է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուն

Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ 2017թ. սեպտեմբերի 14-ից 17-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են եռալեզու ժողովածուում:

Այն բաղկացած է լիագումար նիստի, ինչպես նաև իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և պատմություն-հոգեբանություն-լրագրություն բաժանմունքների զեկույցներից: Ժողովածուում տեղ են գտել նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանի բացման խոսքը, ինչպես նաև գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունված հայտարարությունը:

Ժողովածուն կարող է հետաքրքիր լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու 26-ամյա պետականության կերտման հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների, պետական և հասարակական գործիչների ու ընթերցողների լայն շրջանակի համար:


2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։

 

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com