ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թ. մրցանակներ շնորհելու գործընթացի մեկնարկի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝ լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`

• բնական գիտություններ,

• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,

• ֆիզիկա,

• բժշկագիտություն,

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր),

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական),

• հումանիտար գիտություններ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք
առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2015-2017 թթ. ընթացքում:

Հայտերն ընդունվում են 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի
հունվարի 31-ը ներառյալ:

Մրցանակաբաշխության վերաբերյալ այլ մանրամասներ իմանալու, ինչպես նաև
ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար կարող եք այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք
(http://himnadram.org/index.php?id=24162&lang=2):

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին
Հեռ.` 210 140 (109)
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ

Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը ս/թ հոկտեմբերի 27-ին կանցկացնեն «Ռուսալ Փառատոն #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից:

«Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր:

«Գիտություն» հատվածում կանցկացվեն տարաբնույթ փորձեր և ցուցադրություն, մասնակիցներին հնարավորություն կընձեռվի համտեսելու մոլեկուլային խոհանոցի խորտիկները:

«Տեխնոլոգիաներ» հատվածում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կկարողանան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով կստեղծեն ծավալային կառուցվածքներ, իրենց սմարթֆոնները կդարձնեն մանրադիտակ և կվարեն գիրոսկուտերներ:
«Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները կմրցեն ռոբոտների մրցավազքերում, ինչպես նաև բաց կթողնեն քվադրակոպտերներ:

ԳԻտափառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ԵՊՀ մեծ դահլիճում հոկտեմբերի 27-ին ժամը 10.30-ին:  Մուտքն ազատ է:

Նշենք, որ գիտափառատոնը կազմակերպվում է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:

Գիտափառատոնի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ http://www.ysu.am/news/hy/science-festival

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.ysu.am/uploaded/RUSAL_Program.pdf

Fascebook-ում հայտարարությունը՝  https://www.facebook.com/events/13413245064317

Տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ

Նիստ

2017թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 12:15-ին, տեղի կունենա Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

  1. Կուրսղեկի հաշվետվության ներկայացում:
  2. Կրթական ծրագրի պատասխանատուի հաշվետվության ներկայացում:
  3. Ամբիոնի վարիչի հաշվետվության ներկայացում:
  4. Ընթացիկ հարցեր:

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին

 

«Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ»-ի սկզբնական կրթության ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի, նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնները դեկտեմբերի 5-6-ը կազմակերպում են «Սկզբնական կրթության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժոով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին: 

Գիտաժողովի հիմնական ուղղությունները`

  1. նախադպրոցական կրթության հիմնախնդիրները. մարտահրավերներ, լուծումներ,
  2. վաղ ուսուցման հիմնախնդիրները տարրական կրթության համակարգում,
  3. մայրենիի ուսուցման արդի հիմնահարցերը տարրական դպրոցում,
  4. մաթեմատիկայի և մայրենի լեզվի առնչությունները:
    Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն և ռուսերեն: 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝

  1. գիտաժողովիմասնակցության հայտը / ձևը կցվում է/՝ մինչև 2017 թ-ի նոյեմբերի 1-ը,
  2. հոդվածի տեքստը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը:

Ի գիտություն

Գիտաժողովին ներկայացվող հոդվածները պիտի համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

հոդվածում գործածվող տառատեսակները`

 հայերենը՝ Sylfaen, տառաչափը՝ 11,

 ռուսերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,

 անգլերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,

  բանալի բառերը՝ հայերեն և անգլերեն:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացված նյութի բովանդակության և գրագիտության համար: Նյութերը կտպագրվեն գիտաժողովից հետո առանձին ժողովածուով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե (հեռ.՝ 010.59.70.62): 

Մանրամասն՝

https://aspu.am/hy/content/_mijazgayin_gitazhoghov_nvirvats_hpmh-i_himnadrman_95-amyakin/

Հրավիրում ենք մասնակցելու «Ինչպե՞ս ճիշտ փնտրել համացանցում» խորագրով սեմինարին

Հրավիրում ենք մասնակցելու «Ինչպե՞ս ճիշտ փնտրել համացանցում»  խորագրով սեմինարին

Փնտրում եք գիրք կամ գիտական հոդված համացանցում և չե՞ք գտնում: Ուրեմն այս հայտարարությունը հենց Ձեզ համար է:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազմակերպում է «Ինչպե՞ս ճիշտ փնտրել համացանցում» խորագրով սեմինար, որը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:10-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 51 լսարանում:

Այն կվարեն մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը  և ՈԻԳԸ նախագահի ԺՊ Հրանտ Ղարագյոզյանը:

Սիրով հրավիրում ենք: