ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`
Հայտարարություններ
ՄՐՑՈՒՅԹ՝ ԵՊՀ-Ի 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՄԱՐ
Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ ԵՊՀ-ի 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկվելիք նամականիշի դիզայնի համար։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Նախագծերը պետք է մշակվեն համապատասխան համակարգչային գրաֆիկական ծրագրերով և ներկայացվեն էլեկտրոնային կրիչով կամ ուղարկվեն էլեկտրոնային փոստով:
Սահմանվում են հետևյալ մրցանակները.
1-ին տեղ՝ 250.000 դրամ,
2-րդ տեղ՝ 150.000 դրամ,
3-րդ տեղ՝ 100.000 դրամ:
Հայտերը մինչև 2017 թ. նոյեմբերի 1-ը ներկայացնել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, 0025, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 606 սենյակ, հեռ՝ 060-710-141, էլ. հասցե՝ kgrigoryan@ysu.am):
Մասնակցները պետք է լրացնեն նաև մրցույթի մասնակցության հայտ, որը կարելին է ձեռքբերել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից կամ ներբեռնել ԵՊՀ պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնից:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն։
ԵՊՀ ռեկտորատ
Համահայկական 2-րդ գիտական համաժողովի մասնակցության հրավեր
Նոյեմբերի 5-8-ը անցկացվելու է 2-րդ համահայկական գիտական համաժողովը, որի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ և գիտակրթական հիմնադրամների ղեկավարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառման նպատակն է համախմբել բոլոր հայտնի հայ գիտնականներին՝ ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում, և միասին փորձել լուծել այն խնդիրները, որոնց բախվում են գիտնականները Հայաստանում:
Մասնավորապես, քննարկվելու են մի շարք հիմնախնդիրներ, ինչպես օրինակ՝ գիտության հանրայնացում, գիտության թերֆինանսավորում, անկախ փորձաքննության կազմակերպում, գիտության ֆինանասավորման հարցերում մասնավոր հատվածին ներգրավելու հնարավորություններ:
Դասախոսությունները տեղի կունենան նոյեմբերի 6-7-ը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում: Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Գրանցման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 20
«Երիտասարդը` պետության հիմնասյուն» թեմայով էսսեների մրցույթի մասնակցության հրավեր
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը Ուսանողի միջազգային օրվան ընդառաջ հայտարարում է «Երիտասարդը` պետության հիմնասյուն» թեմայով էսսեների մրցույթ, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ. նոյեմբերի 9-ը աշխատանքներն ուղարկել ysu.ib.sc@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի սենյակ:
Մրցույթը կամփոփվի նոյեմբերի 17-ին:
Լավագույն աշխատանքները կխրախուսվեն:
«Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովի մասնակցության հրավեր
Հարգելի՛ դասախոսներ, 2017թ. նոյեմբերի վերջին (ժամկետը կհստակեցվի) ԵՊՀ հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները համատեղ կազմակերպում են «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական հերթական գիտաժողովը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է, իսկ թեզիսները կարելի է ուղարկել մինչև նոյեմբերի 15-ը hlpambion@mail.ru հասցեին:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ