ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Կիրառական արվեստի ֆակուլտետի գործավար Արմինե Մելքումյանի ծննդյան հոբելյանը, մաղթում առողջություն, երջանկություն, աշխատանքային ու անձնական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:
Հարգելի՛ ուսանողներ, 2017թ. նոյեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ում մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:
«Վիվա-Սթարթ» ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:
Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը:
Վերջում կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:
Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.
1. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:
2. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:
3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ:
4. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
5. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:
6. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:
Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:
Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների:
Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:
Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:
Շնորհակալություն հետաքրքրության համար:
ՎիվաՍել-ՄՏՍ
«:Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Սովետական ժառանգություն» վիդեոշարքին մասնակցելու և զեկուցումներ ներկայացնելու համար հրավիրում է հետազոտողների, հասարակական, հումանիտար և այլ ոլորտների մասնագետների։
Ինչպիսի՞ն է Խորհրդային Միության ժառանգության ազդեությունը Հայաստանի ներկայիս զարգացման վրա։ Այս հարցը կարծես նոր է դառնում հայաստանյան հետազոտողների գիտական հետաքրքրությունների առարկան, թեև ԱՄՆ-ում և Եվրոպայի շատ երկրներում սովետագիտությունը երկարամյա հետազոտական ավանդույթներ ունեցող գիտակարգ է: Հայաստանում, հետազոտությունների սահմանափակության և մի շարք այլ պատճառներով, ԽՍՀՄ տարիների վերաբերյալ ընդհանուր տրամադրությունները խիստ ծայրահեղ են և էմոցիոնալ՝ պարուրված կամ ԽՍՀՄ շրջանի իդեալականացմամբ և դրա հանդեպ կարոտախտով, կամ դեմոնիզացված են, մինչև անգամ ռուսատյաց:
Հետաքրքրված լինելով Խորհրդային Միության ժառանգության վերաբերյալ բազմակողմանի և ուսումնասիրությունների վրա հենված դիտարկումներով՝ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ նախաձեռնում է վիդեոշարք՝ նվիրված Խորհրդային ժառանգության ընկալմանը: Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք հրաժարվել նշված ծայրահեղականացումներից, փորձելու ներկայացնել հետազոտություններով հիմնավորված իրատեսական մեկնաբանություններ:
«Սովետական ժառանգություն» վիդեոշարքը կհեռարձակվի www.Boon.am կայքում: Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 90000 դրամ (հարկերը ներառյալ)։
Դիմումները կարող եք ներկայացնել tvboon3@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. հոկտեմբերի 25-ը: Դիմումի փաթեթը պետք է ներառի զեկուցողի ինքնակենսագրականը (CV) և զեկուցման համառոտագիրը (շուրջ 400 բառ), որը կպարունակի զեկուցման վերնագիրը, զեկուցման հիմնական գաղափար(ներ)ը, դրանք հիմնավորող հիմնական փաստարկները և ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը:
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 25 հոկտեմբերի, 2017թ.:
Ընտրված զեկույցների հայտարարում՝ 30 հոկտեմբերի, 2017թ.:
Նկարահանումների սկիզբ՝ 19 նոյեմբերի, 2017թ.:
Աղբյուրը՝ https://armacad.info
Սիրելի՛ համալսարանականներ, ներկայացնում ենք ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-18 ուստարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:
«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
«Տնտեսագիտություն» մասնագիտության «Տնտեսագիտություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանողուհի
Սոսե Արծրունիի Խաչատրյան
«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի
Մերի Արթուրի Դարբինյան
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն»
մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանող
Ալբերտ Մարատի Զուրաբյան
«ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Արուսյակ Արտավազդի Գասպարյան
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն»
մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանող
Հայկ Արթուրի Դանիելյան
«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Հասմիկ Հարությունի Քարտաշյան