«Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով գիտաժողով Ստեփանակերտում

Գիտաժողով

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը հրավիրում են մասնակցելու 2017 թ․ հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոց համալսարանում (Ստեփանակերտ) անցկացվող՝ «Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը նվիրված է տարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերի քննարկմանը:

            Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
  • Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
  • Լեզվաբանություն, թարգմանչական գործ, լրագրություն,
  • Մանկավարժություն, մեթոդիկա, հոգեբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են գիտաժողովի մասնակիցները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը էլեկտրոնային տարբերակով m.mashtots@mail.ru էլ.հասցեին ուղարկել՝

  1. գիտաժողովի մասնակցության հայտը,
  2. հոդվածի տեքստը:

Ի գիտություն՝

Բոլոր նյութերը ստուգվելու են «Անտիպլագիատ» համակարգով, և ոչ օրինաչափ փոխառությունների առկայության և արդիականության բացակայության դեպքում հոդվածը չի ընդունվելու:

Հոդվածների ներկայացման չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրավագիտության ֆակուլտետի դեկան ալվինա Վալերիի Ներսեսյանին (e-mail: alners@inbox.ru)  և պատասխանատու քարտուղար Ագաթա Վլադիմիրի Սաֆարյանին (e-mail: m.mashtots@mail.ru).

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

Տեղի կունենա միջազգային երիտասարդական գիտաժողով

Տեղի կունենա միջազգային երիտասարդական գիտաժողով

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:


2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան՝ բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

  • Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն և այլն):
  • Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
  • Գիտաժողովին ներկայացվող զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին։

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի տեսքով։

Գիտաժողովի աշխատանքներին ներկայացվող պահանջներին ծանոթացեք այստեղ։


Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հուլիսի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakhrecognition@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև՝

  • զեկուցումը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:


Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,
ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան
Հեռ. (+374) 97 277 770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր երկարամյա նվիրված աշխատակցուհու՝ գլխավոր հաշվապահ Մելանյա Մխիթարյանի ծննդյան հոբելյանը, մաղթում առողջություն, երջանկություն, մասնագիտական ու անձնական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

Ուշադրություն դիմորդներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հրավիրում է սովորելու

 

ԵՊՀ ԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2017թ. առկա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Աշխարհագրություն,
  • Դիզայն,
  • Ընդհանուր մանկավարժություն,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Օտար լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ,
  • Զբոսաշրջություն,
  • Սոցիալական աշխատանք:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5ից մինչև հունիս 1ը (հանգստյան օրերն են՝ մայիսի 7, 8, 9, 14, 21):

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով:

Հրավիրում ենք մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ. հուլիսի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ում մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը, որի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա (առնվազն կես օրվա ներգրավվածությամբ) անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս.թ. օգոստոսի 30-ը:

Ծրագրի  վերջում կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. Ամբողջաշխատանքայինօրվաընթացքում (8-ժամ) ներգրավվածությունըծրագրիկիրառականմասինկդիտարկվիորպեսառավելություն,
  2. Բարձրառաջադիմությունը, տեխնիկականկամբնագիտականմասնագիտացումը, օտարլեզուներիիմացությունըդիտարկվելուենորպեսառավելություններ,
  3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  4. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  5. Տեղեկատվություննարագընկալելուևներկայացնելուկարողություն,
  6. Քաղաքավարությանկանոնների/էթիկայինորմերիպահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրեն: Պարտադիր է նշել նաև բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 11-ը դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը: