Սիրելի՛ համալսարանականներ, 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2023թ. փետրվարի 7-ից:
Դասացուցակները, ըստ ֆակուլտետների, տեղադրված են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում.
- Բնական գիտությունների ֆակուլտետ,
- Կիրառական արվեստի ֆակուլտետ,
- Տնտեսագիտության ֆակուլտետ,
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ:
Մաղթում ենք բոլորիս հաջող և արդյունավետ ուսումնական գործընթաց:







Սիրելի՛ ուսանողներ, ս.թ. հունվարի 26-ից մեկնարկում է ծրագրավորման՝ 2023 թ․-ի առաջին դասընթացը, որն անցկացվելու է զուգահեռաբար 3 մասնաճյուղերում` Երևանում, Վանաձորում և Իջևանում:
2022թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:10-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 51 լսարանում տեղի կունենա «Հայ քաղցրահունչ բարբառները» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանը:
