Համլետ Ասատրյանին տնօրենը հանձնեց պատվոգիր

2017թ. փետրվարի 27-ին՝ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի ԺՊ, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ Համլետ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նրան հանձնեց պատվոգիր՝ ստեղծագործական անբասիր գործունեության և ուսանողության գեղարվեստական դաստիարակության գործում ունեցած մեծ երախտիքի համար: 

Համլետ Ասատրյանին տնօրենը հանձնեց պատվոգիր

Բարձր գնահատելով մասնաճյուղում Հ.Ասատրյանի բարեխիղճ աշխատանքը՝ տնօրենը մաղթեց նրան առողջություն, ոգու կորով, երջանկություն, ստեղծագործական նոր վերելքներով լի, երկար տարիների կյանք:

 

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի ԺՊ, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ Համլետ Ասատրյանի ծննդյան 70-ամյակը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ, ստեղծագործական թարմ մտահաղացումներ, անձնական ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Տեղի կունենա «Ընդհանուրը և առանձնահատուկը սեմինար և գործնական պարապմունքներում» թեմայով դաս-քննարկում

Բրուտյան Վաչիկ

2017թ. մարտի 6-ին՝ ժամը 13:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Ընդհանուրը և առանձնահատուկը սեմինար և գործնական պարապմունքներում» թեմայով դասքննարկումը, որը կվարի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Վ. Ա. Բրուտյանը:

Սիրով հրավիրում ենք:

Մրցույթ միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորելու համար

Մրցույթ միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորելու համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի,Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 4 կրթաթոշակային տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 8 կրթաթոշակային տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալավրիատ և մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 25 կրթաթոշակային տեղ, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 10 կրթաթոշակային տեղ՝ մագիստրատուրա:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 07.03.2017թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում 13:00-14:00: Բակալավրի և ասպիրանտուրայի քննություններն, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9/4):

Մրցույթները տեղի կունենան ս/թ մարտի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչութուն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, III հարկ, 313 սենյակ, հեռ. 58-04-03, 54-70-18, 055-43-23-68): 

Աղբյուրը՝ http://edu.am

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հրավիրում է հանդիպման

Կարիերա, զբաղվածություն

 2017թ. փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն  լսարանում տեղի կունենա ավարտական կուրսերի ուսանողների  և Զբաղվածության պետական գործակալության տարածքային ստորաբաժանման  աշխատակցուհի Անահիտ Ալիխանյանի հետ հանդիպում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողները:

Այն կազմակերպել է ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը՝ կարևորելով  մասնաճյուղի շրջանավարտների՝ աշխատաշուկայում  ուղղորդված գործելու դերը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն Զբաղվածության պետական գործակալության գործառույթները, զբաղվածության պետական ծրագրերը, աշխատանքի տոնավաճառի կազմակերպման և մասնակցության կարգը: