2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակները

Հաստատվել են 2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակները

Հարգելի՛ համալսարանականներ,  2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասացուցակները  ըստ ֆակուլտետների տեղադրված են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում («Ֆակուլտետներ» բաժնի «Դասացուցակ» ենթաբաժիններում):

ԵՊՀ ԻՄ 2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակներ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ 2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ 2015

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է ՛՛Պողոսյան՛՛ հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` հետևյալ բնագավառներում.

ա/ արվեստի բնագավառում (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)` երեք մրցանակ.

բ/ գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

Հայտերն ընդունվում են  2016 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ:

Արվեստի բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 25 տարեկան: 

Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան:

Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ: 

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2015 թվականին:

Գրականության բնագավառում ընդունվում են պատմվածքների կամ բանաստեղծությունների շարքեր` բաղկացած առնվազն երեք ստեղծագործություններից և տպագրված գրքով կամ պարբերականներում:

Արվեստի բնագավառի կերպարվեստի աշխատանքների մրցույթն անցկացվում է երեք փուլով. առաջինը և երկրորդը` ընտրական, երրորդը (եզրափակիչը)` ցուցահանդես:

1.Առաջին փուլի համար գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և այլ մեդիաների աշխատանքները պետք է ներկայացվեն լուսանկարներով 2-ական օրինակից` փակցված A4 ձեւաչափի թղթի վրա և տեղադրված թղթապանակի մեջ /Folder, Portfolio/: Մրցանակի ներկայացվող ստեղծագործության լուսանկարների տակ պետք է նշված լինեն ստեղծագործության անվանումը, չափը, տեխնիկան, տարեթիվը: 

Մրցանակի համար կարող է ներկայացվել միայն մեկ ստեղծագործություն, որը կարող է հանդիսանալ առանձին մեկ կտորից աշխատանք, կամ մեկ ամբողջական շարք, կամ մեկ նախագիծ: Մրցանակի ներկայացվող աշխատանքի հետ պետք է ներկայացվի նաև հեղինակի կողմից կատարված ևս 5 աշխատանք: Կինոարվեստի, թատերական արվեստի աշխատանքները ներկայացվում են DVD ֆորմատով՝ 12 օրինակից:

2.Երկրորդ փուլ անցած մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները:

3.Եզրափակիչ փուլը` ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միավորումում 2016թ. մարտ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: 

4.Ներկայացման կարգը պարտադիր է:

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից՝

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org 
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն 
Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ

Աղբյուրը՝ youthcanal.do.am

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք ...

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում են ՀՀ ՊՆ Իջևանի № զորամասի հրամանատարի տեղակալ Հենրիկ Գարուշի Սահակյանին՝ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին ՀՀ նախագահի հրամանագրով  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:

Ուշադրություն ուսանողներին

 

Brainiest-1

«Ամենախելացին» նախագիծն աշխարհահռչակ SONY Pictures ընկերության «The Brainiest» ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակն է, որը Հայաստանում իրականացնում է Արմենիա Թիվին:

Շատերին հայտնի «Самый Умный» անվանումը կրող այս ձևաչափն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում: 

Մեկնարկել է «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի ԱՌԱՋԻՆ և ԵՐԿՐՈՐԴ կուրսի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ: 

Հայտագրվելու համար ուսանողները կարող են այցելել www.armeniatv.amկայքի «Ամենախելացին» բաժինը և լրացնել հայտադիմումի օրինակը: 

Հայտագրման փուլն ավարտվելուց հետո ուսանողները կստանան հեռախոսազանգ և կհրավիրվեք գրավոր քննության: Նշված օրը պետք է մասնակցել քննասրահում անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի: 

Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար, պետք է մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ ուսանողն իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի:

Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին, ապա կստանա հեռախոսազանգ և կդառնա «Ամենախելացին» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի մասնակիցը:

Հարցերը և թեմաներն ուսանողներին նախապես չեն տրամադրվում, նրանք հարցերին պատասխանելու են իրենց ունեցած գիտելիքներով: Ընդգրկված կլինեն նաև հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ակնհայտ կլինի ուսանողի ընդհանուր զարգացվածության մակարդակը: 

Մշտապես տեղեկացված լինելու համար հետևեք «Ամենախելացին» նախագծի ֆեյսբուքյան էջին, այցելեք www.armeniatv.am կայք, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 36 12 13, 091-36 12 13:

Խաղի մասնակցության հայտն ԱՆՎՃԱՐ է:

Մասնակիցների սահմանափակում չկա: