Հավաք-քննարկում` «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով

«Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով 2014թ. ապրիլի 22-ին ժամը 14:00 -ին կազմակերպում է հավաք-քննարկում: Միջոցառմանը մասնակցելու են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողությունը, ՀՀ ՊՆ սպաներ, ժամկետային զինծառայողներ և ազատամարտիկներ:

Զեկուցումների թեմաները`

  • Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն.
  •  Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում.
  •  Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց.
  •  Թուրքիայի դերակատարությունը հայ -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում.

Հավաք-քննարկումը անց է կացվելու մասնաճյուղի մեծ դահլիճում`  դասախոսության և հարց ու պատասխանի ձևով:

Մասնակցել ցանկացողներն իրենց տվյալները կարող են ուղարկել acdp.ngo@yandex.com էլ. փոստին:

ԿԱԶՄ. ԽՈՒՄԲ

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է գրադարանի վարիչ Նելլի Ստեփանյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով քաջառողջություն, հաջողություն և անսպառ եռանդ:

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական Գարուշ Անանյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական նոր հաջողություններ:

«ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ» ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի կողմից կազմակերպվող «Կյանքի հմտությունների դպրոց»-ը 40 հանդիպումներից բաղկացած սեմինարների շարք է:

Սեմինարները նպատակ ունեն օգնել երիտասարդներին իրականացնելու իրենց երազանքները` փոխանցելով նրանց անձնական արդյունավետությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ:

Թեմաներ`
* «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները»,
* «Հուզական բանականություն- Emotional Intelligence» և ինքնաճանաչում,
* Բավարարող Կարիերա,
* Ո՞վ եմ ես:

Սեմինարին կարող են մասնակցել 22-35 տարեկան երիտասարդները, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ արդեն ավարտել են իրենց ուսումը: Սեմինարներին անընդմեջ մասնակցելու և բոլոր հանձնարարությունների բծախնդիր կատարումից հետո մասնակցին կտրվի վկայական: Սեմինարն անվճար է:

Դասերն սկսվում են մայիսի 5-ից յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին` ժամը 18:30-20:30: Հանդիպումները տեղի կունենան «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում` ք. Երևան, Բաղրամյան 18 հասցեում:

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը:

Մանրամասների և գրանցման համար այցելեք www.lyd.am

ՀՈՒՊԵՐՏ ՀԱՄՖՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է Հուպերտ Համֆրիի կրթաթոշակային ծրագիրը 2015-2016թթ. համար:

Ծրագիրը հնարավորություն է նախատեսում մեկ տարի ժամկետով հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ում: Կրթաթոշակը շնորհվում է մասնագիտական գործունեության որոշակի փորձ ունեցող մասնագետներին, ովքեր տվյալ պահին զբաղեցնում են առաջնորդական դիրք և հավատարիմ են հասարակական ծառայությանը:

Հիմնական պահանջներ`
– Հայաստանի քաղաքացիություն և ռեզիդենտություն,
– Բակալավրի աստիճան,
– Հինգ տարվա մասնագիտական զգալի փորձ,
– Հետաքրքրություն տվյալ մասնագիտական ոլորտի քաղաքականության ասպեկտների նկատմամբ,
– Առաջնորդության ցուցադրելի հատկանիշներ,
– Անգլերենի պարտադիր ազատ տիրապետում,
– J1 վիզայի իրավունք:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ` 2014թ. հունիսի 27:

Հետաքրքրված դիմորդները պետք է գրանցվեն և լրացնեն ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄԸ:

Մանրամասներին և պայմաններին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

Աղբյուրը` www.usa.am