«Հայ մաթեմատիկական մտքի մոռացված անունները» թեմայով զեկուցում

Հայտարարութ. նկարըՀարգելի՛ համալսարանականներ, 2021թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի թիվ 1 լսարանում «Հայ մաթեմատիկական մտքի մոռացված անունները» թեմայով զեկուցում կներկայացնի ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի  պրոֆեսոր, մանկավարժական գիտություններիի դոկտոր Էդվարդ Այվազյանը:

Սիրով հրավիրում ենք:

«Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթական համակարգում» առցանց աշխատաժողովի հրավեր

Աշխատաժողովի հայտ. նկարը Սիրելի՛ համալսարանականներ, 2021թ. դեկտեմբերի 7-9-ը տեղի կունենա եռօրյա առցանց աշխատաժողով՝ «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթական համակարգում» խորագրով:

Աշխատաժողովը կանդրադառնա հետևյալ հարցերին՝

  1. ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները,
  2. Համապատասխանեցման յոթ չափանիշներ,
  3. Ուսանողակենտրոն ուսուցման հարացույցը,
  4. Որակավորումների շրջանակներ և որակավորումների համակարգեր,
  5. Համապատասխանության-ընդունելիության-իրագործելիության-կայունության շղթայի փորձարկումը,
  6. Դասավանդում, ուսուցում, կառուցողական համապատասխանեցում և համագործակցություն,
  7. Ֆորմալ, ոչ ֆորմալ ծրագրեր, մոդուլներ, միկրո հավատարմագրված կուրսեր և դասընթացներ:

Աշխատաժողովը վարելու է Գերմանիայի Օսնաբրուկի կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման պրոֆեսոր և միջազգային փորձագետ Գեհմլիխ Վոլկերը:

Միջոցառումն իրականացվում է Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային խմբի տեխնիկական աջակցության առաքելության (Technical assistance mission) շրջանակներում:

 Գրանցումը  պարտադիր է: Միջոցառման ընթացքում կապահովվի անգլերենհայերեն համաժամանակյա թարգմանություն:

Մասնակցության հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային խմբի անդամ տիկին Լուսինե Ֆլջյանին հետևյալ էլեկտրոնային հասցեով` fljyan@mail.ru:

Գրանցվել`  այստեղ 

Օրակարգը՝ այստեղ 

ZOOM հղումներ՝

Դեկտեմբերի 7

ID: 841 0889 9115

Դեկտեմբերի 8

ID: 831 7283 0838

Դեկտեմբերի 9

ID: 844 3661 1189

 

«Դասավանդման արդյունավետ հնարներ» առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկարը

 Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը տեղեկացնում է, որ ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է «Դասավանդման արդյունավետ հնարներ» առցանց դասընթացը, որը կվարի Սերոբ Խաչատրյանը:

Դասընթացը կտևի 2021թ. դեկտեմբերի 7-21-ը՝ երեքշաբթի, չորեքշաբթի օրերին՝ ժամը 16:30-17:40-ը:

Խնդրում ենք, որ գրանցվեն ծրագրի (ԴՈԲ 2016-2021 թթ.) մասնակից դասախոսները։

Գրանցվելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://bit.ly/3liloB8:

Դասընթացի հղումը կուղարկվի գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին:

 

 

«Կրթության բովանդակության հիմնախնդիրը» թեմայով առցանց վերապատրաստման հրավեր

Կրթութ. բով. հայտ. նկար Հարգելի՛  համալսարանականներ, 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Կրթության բովանդակության հիմնախնդիրը» թեմայով առցանց վերապատրաստում:

Դասընթացը կվարի ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի  պրոֆեսոր, մ.գ.դ. Էդվարդ Այվազյանը:

Վերապատրաստման   ընթացքում   կներակայացվեն   կրթության բովանդակության հիմնախնդիրները, կճշգրտվեն «գիտելիք», «կարողություն», «հմտություն» հասկացությունները, և կմեկնաբանվեն կրթության բովանդակության ներկայացման եղանակները:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:

 

Ցուցահանդես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Ցուցահանդեսի հայտ. նկար 2021թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի միջանցքում տեղի կունենա «Մշակութային շարժում» նախագծի ընթացքում իրականացված աշխատանքների ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Կիրառական արվեստի ֆակուլտետը և «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպությունը

Ծրագիրը նախատեսված էր կերպարվեստի ոլորտի 16-30 տարեկան հայ երիտասարդ ստեղծագործողների համար, որոնք հնարավորություն են ունեցել այցելել Իջևան և համատեղ աշխատել իրենց տարեկից ստեղծագործողների հետ: Նախագծի ողջ ընթացքում իրականացվել են բացօթյա էտյուդային աշխատանքներ:

Սիրով հրավիրում ենք: