ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Մագ.-ընդ.-նկ.

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2021-2022 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով։

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով։

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերը ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը: Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 13ին և 14ին։ Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 8-ից՝ ժամը 10։00-ից մինչև 16։00-ն։ Փաստաթղթերը կարելի է ուղարկել sci_ib@ysu.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 1):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացնելուց  առաջ  պետք  է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում։

2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ), 
  2. բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները,
  3. 2լուսանկար (3×4 սմ չափսի),
  4. զինվորականգրքույկի բնօրինակը (առկայության դեպքում) ու պատճենը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
  5. անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակն ու պատճենը,
  6. ընդունելությանծառայությունների համար գանձվող 1500 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը։

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

         Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

   247610017094
         Նպատակ

«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ

Ուսման տևողությունը 1.5 տարի է:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ բաժնի տեսուչ Ա.Մարգարյանին (հեռ. 093 206505): 

 

«Անգլերենը ակադեմիական միջավայրում» (Itep B1-B2 մակարդակի) առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը տեղեկացնում է, որ ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» (Itep B1-B2 մակարդակի) առցանց դասընթացը:

Այն կվարի Աննա Բեգլարյանը (ԵԼՀ ֆակուլտետ, անգլերենի թիվ 2 ամբիոն):

Դասընթացը կտևի 2021թ հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ը՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի օրերին՝ ժամը 16։00-17։30-ը։

Խնդրում ենք, որ գրանցվեն ծրագրի (ԴՈԲ 2016 – 2021 թթ.) մասնակից դասախոսները։

Գրանցվելու համար կարող եք լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով։

Դասընթացի հղումը կուղարկվի գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին։

 

ԵՊՀ ԻՄ-ում իրականացվում են COVID-19-ի դեմ պատվաստումներ

3-1024x576 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ համավարակի  տարածումը կանխարգելելու նպատակով  2021թ. սեպտեմբերի 23-ին և 24-ին՝ ժամը՝ 9։00-16։00-ն,  ԵՊՀ ԻՄ-ի կենտրոնական մասնաշենքի բակում (Ուսանողական 3) տեղադրված է COVID-19-ի դեմ պատվաստում իրականցնող շարժական կայան։

Պատվաստումներն իրականացվում են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների կողմից «Sinopharm», «Astrazeneca» պատվաստանյութերով։

Ցանկացողները կարող են մոտենալ անձը հաստատող փաստաթղթով:

Երիտասարդական գրականագիտական մրցույթի հնարավորություն

IMG_5935Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»։ Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։

Ծրագրի շրջանակներում հանրապետության չորս քաղաքներում՝ Վանաձոր, Իջևան, Մարտունի, Վայք (Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր), կկազմակերպվեն մեկօրյա դասընթացներ, որոնց ընթացքում ոլորտի մասնագետները՝ գրողներ կամ գրականագետներ, երիտասարդներին կսովորեցնեն ընթերցանության ու գրախոսության հմտությունները։ Դասընթացներից հետո երիտասարդները կգրեն գրախոսականներ և ընտրված լավագույն մասնակիցները կստանան դրամական մրցանակներ։

Ծրագրի արդյունքում երիտասարդները կծանոթանան ժամանակակից գրողների ստեղծագործություններին, ձեռք կբերեն գրագետ ընթերցանության և գրաքննադատական տեքստեր գրելու հմտություններ։

Մրցույթին կարող են մասնակցել 17-30 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Մրցույթին մասնակցությունը բաց կլինի՝ դասընթացին չմասնակցած պատանիներն ու երիտասարդները նույնպես կկարողանան ուղարկել իրենց գրախոսությունները։

Մրցույթին գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է՝ 2021թ․ հոկտեմբերի 15-ը:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37499028700 հեռախոսահամարով կամ գրել նամակ kayaran.contest@gmail.com էլ․հասցեին։

«Մանկավարժական–հոգեբանական պատրաստություն» մոդուլի առցանց դասընթացներին մասնակցելու հրավեր

Հայտ. նկ.Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը տեղեկացնում է, որ ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է «Մանկավարժական–հոգեբանական պատրաստություն» մոդուլի առցանց դասընթացներ.

  • Միջանձնային հաղորդակցումը կրթական գործընթացում – Ալեքսանյան Աննա, 04.10-01.11.2021 (երկուշաբթի), ժամը՝ 16.30-18.00 / ZOOM,
  • Մասնագիտական սթրեսների կանխարգելում և կառավարում – Սահակյան Անահիտ, 12.10-09.11.2021 (երեքշաբթի), ժամը՝ 17։00-18.30 / ZOOM,
  • Թվային գործիքների ուսուցում – Խաչատրյան Սերոբ, 06.10-03.11.2021 (չորեքշաբթի), ժամը՝ 16։00-17.30 / ZOOM:

Դասընթացներին գրանցվելու համար կարող եք լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով:

Ընտրված դասընթացների հղումները կուղարկվեն գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին: