Ս.թ. նոյեմբերի 19-21-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:
Մասնակցել ցանկացող բոլոր ուսանողները մինչև նոյեմբերի 17-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտաժողով` նվիրված մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին:
Գիտաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 4-6-ը ԵՊՀ ԻՄ բոլոր ֆակուլտետներում:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ֆակուլտետի ՈւԳԸ նախագահին կամ ուղարկել ՈւԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին` sssysuib@gmail.com:
Լավագույն աշխատանքները կներառվեն ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում: Բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Ստորև տրվում է գիտաժողովի բաժանմունքների ցանկը.
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ և կատարում 2013-2014 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից:
Դասընթացներն սկսվում են նոյեմբերի 20-ից և ավարտվում մայիսի 31-ին:
Նախապատրաստական դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:
Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները հեռակա ուսուցմամբ համակարգ ընդունվում են հարցազրույցով:
Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 80000 (ութսուն հազար) դրամ է:
2013-2014 ուստարվա ունկնդիրների գործերն ընդունվում են նոյեմբերի 1-ից 15-ը` ժամը 10:00-17:00:
Դիմորդները ներկայացնում են 1 լուսանկար և ծննդյան վկայականի (անձնագրի) պատճենը:
Դիմել ԵՊՀ ԻՄ մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժին:
Հեռախոս` 093711713
Հարգելի՛ ուսանողներ,
Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ «Ուսանող 2012» ամենամյա մրցույթի մասնակցության հայտը:
Մասնակցել կարող են ԵՊՀ այն ուսանողները, որոնք ցուցաբերում են հասարակական բարձր ակտիվություն, արդեն ավարտել են 2 ուսումնական կիսամյակ, և ամբողջ ուսման ընթացքում արդյունարար ՄՈԳ-ը բարձր է 13-ից:
ԵՊՀ «Ուսանող 2012» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, որի ընթացքում հաղթող ուսանողները կպարգևատրվեն ԵՊՀ ՈՒԽ մեդալով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն է: