«Հայրենիքը իմ աչքերով» հայրենաճանաչողական ծրագրին մասնակցելու հրավեր

ԵՊՀ ԻՄ

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր գործընկեր «Մունետիկ» հասարակական-մշակութային կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ մեկնարկում է «Հայրենիքը իմ աչքերով» հայրենաճանաչողական ծրագիրը, որի իրականացման վայր է ընտրվել Տավուշի մարզը: Բուն միջոցառումների մեկնարկը կտրվի 2024 թ. սեպտեմբերի 5-ին և կտևի 20 օր՝ երկու հերթափոխային խմբով, յուրաքանչյուր խմբում 9-ական մասնակից:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախից տեղահանված 16-30 տարեկան երիտասարդներ:

Այն կազմված է երեք փուլից՝ նախապատրաստական, բուն միջոցառումների իրականացման և ավարտական: Ծրագրի ընթացքում կլինեն կերպարվեստի 2 վարպետաց դասեր, որոնք կիրականացնեն տեղացի և Երևանից հրավիրված անվանի մասնագետներ, կլինեն այցեր պատմամշակութային վայրեր: Ծրագրի մասնակիցների գիշերակացի և սննդի ծախսերը կհոգա «Մունետիկ» հասարակական-մշակութային կազմակերպությունը:

Ծրագիրը կամփոփվի միջոցառումների ընթացքում արված գեղանկարչական, բատիկի և կերպարվեստի այլ աշխատանքների ավարտական ցուցահանդեսով, որը կկայանա Իջևանում:

«Հայրենիքը իմ աչքերով» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ. սեպտեմբերի 5-ը munetik_hj@yahoo.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակներ:

Ստորև կարող եք ծանոթանալ իրականացված նախորդ նմանատիպ ծրագրի տեսանյութին (https://studio.youtube.com/video/Tj9TjYjRqsg/edit):

ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն

ԵՊՀ ԻՄ (13)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:

ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:

Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար  մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․

  1. դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սքանավորված լինի երկու կողմից),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմումհայտ։

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը

Blue and Yellow Simple Online Training Banner

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, տարրական դասարաններ, ինֆորմատիկա, ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստականություն), կերպարվեստ, ֆիզկուլտուրա, հասարակագիտություն, տեխնոլոգիա:
Վերապատրաստումը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:
Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,
7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները:
Վերապատրաստման նպատակով հայտերը կընդունվեն օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը` ժամը 18:00-ն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը կմեկնարկի 2024 թ. սեպտեմբերի 11-ից և կավարտվի մինչև 2024 թ. հոկտեմբերի 31-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 104 107 հեռախոսահամարով կամ այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3, 15 սենյակ):

Հայտնի են ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքները

ԵՊՀ ԻՄ (11)

Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել են ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման՝ 2024-2025 ուստարվա ընդունելության արդյունքները, ըստ որոնց՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 176 (45 անվճար, 131 վճարովի) դիմորդ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մասնաճյուղ ընդունված մեր բոլոր դիմորդներին և նրանց մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ, վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

1.2glxavor_1 2024 թ․ հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա 2023-2024 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Սիրով կսպասենք բոլորին: