«Կրթության և գիտության հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավեր

Միջ. գիտ. հայտ. նկար2021թ. նոյեմբերի 11-13-ը Շիրակի պետական համալսարանում կայանալու է «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական նպատակն է բացահայտել կրթության և գիտության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները և առաջադրել համապատասխան լուծումներ, ստացված արդյունքները համադրել եվրոպական, հետխորհրդային երկրների փորձի հետ  և ներկայացնել հանրապետության, արտերկրի կրթական և գիտական հանրությանը՝ նոր հետազոտություններ կատարելու նպատակով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկաներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):

Գիտաժողովին առկա կամ հեռավար մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. սեպտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝  http://shsu.am/online-registration-2021/, ինչպես նաև shsu.science@gmail.com  էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/: Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև 2021թ. սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է համալսարանի հաշվեհամարին («ԱյԴի բանկ» ՓԲԸ Գյումրի մ/ճ, ՀՀ 11802024816700) փոխանցել մասնակցության գումար՝ նշելով փոխանցման նպատակը (Գիտաժողովի մասնակցություն-մասնակցի ազգանուն, անուն).

Առկա մասնակցության դեպքում՝ անձի համար.

  • ՇՊՀ-ի աշխատակից՝  5000 ՀՀ դրամ,
  • Այլ մասնակից՝  10.000 ՀՀ դրամ:

Հեռավար մասնակցության դեպքում՝ հոդվածի համար.

  • ՇՊՀ-ի աշխատակից՝  5000 ՀՀ դրամ,
  • Այլ մասնակից՝  10.000 ՀՀ դրամ:

* Պարզաբանում. եթե 1 հոդվածը ներկայացվում է մեկից ավել հեղինակների կողմից, ընդ որում` ոմանք առկա մասնակից են, ոմանք՝ հեռավար, ապա մասնակցության գումար վճարում են միայն առկա մասնակիցները:

Կատարված փոխանցումը հաստատող վճարման անդորրագիրը խնդրում ենք ուղարկել shsu.science@gmail.com  էլեկտրոնային հասցեին:

Վերջնաժամկետներ

2021թ. սեպտեմբերի 20

Մասնակցության հայտերի և զեկուցումներին համապատասխան հոդվածների ներկայացման վերջնաժամկետ

2021թ. սեպտեմբերի 20 

Մասնակցության գումարի փոխանցման վերջնաժամկետ

2021թ. հոկտեմբերի 15

Գիտաժողովի ծրագրի նախնական տարբերակի ներկայացում մասնակիցներին

2021թ. նոյեմբերի 11-13

«Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով

 

«Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկարՀարգելի՛ համալսարանականներ, 2021թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, և սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով առցանց վերապատրաստում, որը կվարի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գ. Ժ. Հովհաննիսյանը:

Վերապատրաստման դասընթացի ժամանակ կներկայացվեն ուսումնական և ակադեմիական աշխատանքներ (ռեֆերատ, հետազոտական աշխատանք, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները՝ հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Դասընթացը կօգնի ունկնդիրներին արդյունավետ պլանավորել իրենց հետազոտությունները, պատրաստել գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:

Վերապատրաստման դասընթացին մասնակցելու  համար  կարող  եք  գրանցվել  հետևյալ հղումով՝ https://forms.gle/Y7DzSML1PLv4CTB9A:

Վարպետաց դասերին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար Հարգելի՛ դասախոսներ, 2021թ. սեպտեմ­բերի 8-ին “ERASMUS+ PRINTeL” նախագծի շրջանակներում անցկացվելու են վարպետաց դասեր՝ նվիրված տեխնոլոգիապես հագեցած առցանց դասավանդման մի շարք մոտեցումներին:

Դրանք ինտե­­ր­ակտիվ առցանց հարթակում վարելու են PRINTeL նախագծի փորձառու դասա­խոս­ները:

Ուսուցման լեզուն անգլերենն է: Մասնակիցները պետք է Zoom առցանց հարթակում ունենան գրանցում:

Վարպետաց դասերի մասնակցության հրավերը, ժամանակացույցը, գրանցման և ծրագրերի առցանց հղումները կարող եք տեսնել այստեղ  և այստեղ:

Յուրաքանչյուր դասախոս կարող է գրանցվել առավելագույնը երկու վարպետաց դասի համար:

Դասերին գրանցվելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 7-ն է, տեղերը սահմա­նափակ են՝ ըստ գրանցման առաջնահերթության:

Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել նաև PRINTeL-ի կայքէջ հետևյալ հղումով՝ http://printel.am/category/events/printel-master-classes–teachers-in-digi:

 

 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա I կիսամյակի առկա ուսուցման դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից

Հ. նկ.

Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2021-2022 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները կսկսվեն սեպտեմբերի 1-ից առկա եղանակով:

Մաղթում ենք հաջող և արդյունավետ ուսումնական գործընթաց:

 

Ի գիտություն

Հայտ. նկ.

ԵՊՀ ԻՄ-ի հարգելի՛ աշխատակիցներ, ուսանողներ, արտաքին շահակիցներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հորդորում ենք ԵՊՀ ԻՄ-ի տարածքում և հատկապես ներսում լինել զգոն ու հետևել հակահամաճարակային կանոններին.

 

  • կրել բժշկական դիմակ,
  • պահպանել սոցիալական հեռավորություն,
  • հաճախակի լվանալ ձեռքերը:

Համալսարանականներին տեղեկացնում ենք, որ 2021թ. օգոստոսի 26-ից Մայր բուհի գիտական խորհրդի նիստերի դահլիճում կարող են պատվաստվել (COVID-19-ի) դեմ: Առկա են «Sinopharm», «CoronaVak», «Astrazeneca» պատվաստանյութերը: Ցանկացողները մոտենան անձը հաստատող փաստաթղթով: