ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն

2․ Հայտ․ նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի հետևյալ կրթական ծրագրերով.

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Հոգեբանություն,
  • Զբոսաշրջություն:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24ը (մինչև ժամը 18:00-ն): Դիմում-հայտը և փաստաթղթերը կարելի է ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական-1) կամ ուղարկել ephimmkpk@gmail.com էլեկտրոնային հասցեին։  Ընդունող հանձնաժողովը կաշխատի ս.թ. օգոստոսի 25-ից՝ ժամը 10։0-ից 16։00-ն։

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ իՄ-ի պաշտոնական կայքէջի (ijevan.ysu.am) «Դիմորդ» բաժնում:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց ներկայացնելուց առաջ պետք է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի բնօրինակների էլեկտրոնային տարբերակները։ Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները առցանց կցվում են դիմում-հայտին, իսկ բնօրինակները ընդունվելուց հետո ներկայացվում են ընդունող հանձնաժողովին։

 

2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի),
  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  4. Զինվորական գրքույկ (առկայության դեպքում) (1-4-րդ էջերը) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  5. 2021թ․ հեռակա ընդունելության կարգի կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում ենհամապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
  1. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
  2. Տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
  3. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (Միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում),
  4. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
  5. Ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
  6. Վճարելու վերաբերյալ անդորրագիր։ Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ։ Վճարումը պետք է կատարել ըստ ստորև ներկայացվող աղյուսակի։ Անկախ քննության արդյունքից վճարված գումարը չի վերադարձվում։

 

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

247610017094

 

Նպատակ

«Հեռակա ընդունելության քննության վճար»

 ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Վերոնշյալ տվյալների, ինչպես նաև դիմորդի անունի, ազգանունի կամ հայրանունի բացակայության դեպքում վճարման կտրոնը կհամարվի անվավեր:

 

ՀՀ պետական բուհերում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնները տե՛ս այստեղ։

 

ԵՊՀ ԻՄի՝ 2021-2022 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ։

 

Դիմում-հայտի ձևը տե՛ս՝

1․ այստեղ:

2․ այստեղ։

 

Ուսման տևողությունը 5 տարի է:

 

Հասցեն` Տավուշի մարզքաղաք ԻջևանՈւսանողական 1:

Կայքէջ՝   http://old-ijevan.ysu.am

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանին (094 032 112) կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար  Վ. Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):

 

«Տվյալագիտության (Data Science/Analytics) և «ՏՏ վաճառքների (IT Sales)» առցանց դասընթացներին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Սիրելի՛ ուսանողներ, «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տվյալագիտության (Data Science/Analytics) և «ՏՏ վաճառքների (IT Sales)» առցանց (online) դասընթացներ:

 

«Տվյալագիտության (Data Science/Analytics) դասընթացի մասին տե՛ս հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/datascience-analytics:

 

«ՏՏ վաճառքների (IT Sales)» դասընթացի մասին տե՛ս հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/it-sales:

 

Դասընթացների վերաբերյալ այլ մանրամասներին ու գրանցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 574 778 հեռախոսահամարով:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության մրցույթ

Գիտութ. կոմիտեի հայտ. նկարը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթ:

Դրամաշնորհները կտրամադրվեն համաֆինանսավորման սկզբունքով՝ 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված, 24 ամիս տևողությամբ, այնուհետև՝ ևս 12 ամիս երկարացման հնարավորությամբ գիտական նախագծերին՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների՝ հրավերում նշված մասնագիտություններով:

Գիտական փորձաքննության ընթացքում լրացուցիչ առավելություն կտրվի ՀՀ տնտեսության, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների  զարգացմանը նպաստող ուղղություններին համապատասխանող գիտական նախագծերին (համապատասխան գերատեսչությունների կողմից առաջարկվող ուղղություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/files/directions_ministries.pdf

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2021թ. օգոստոսի 13-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում (հեռ.` 210 140 (105)): 

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ http://scs.am/:

Ամառային հանգիստը մատչելի կազմակերպելու առաջարկ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների համար

Հայտ. նկար

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական կազմակերպության հետ համալսարանի աշխատողների ամառային հանգիստն առավել մատչելի դարձնելու համար:

Եթե ԵՊՀ արհեստակցական միության անդամ եք, ապա Ձեր և Ձեր ընտանիքի անդամների ամառային հանգիստը կարող եք կազմակերպել Հայաստանում գործող Ձեր նախընտրելի հանգստյան տանը, առողջարանում և հյուրանոցում՝ սահմանվածից 10% զեղչված գներով:

Նախորդ տարիների համեմատ այս տարի ավելացել է ևս մեկ հնարավորություն. սահմանված 10% զեղչը տարածվում է նաև Հայաստանից դուրս՝ արտագնաարտասահմանյան տուրիստական փաթեթների վրա:

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու և ուղեգրեր ձեռք բերելու համար կարող եք դիմել՝ ԵՊՀ ԱՐՀԿՈՄԻՏԵ, Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ. (+374)60 710176, (+374)10 554612 կամ (+374)55 003989 (ժամը 10:00-17:00):

ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միջազգային ուսանողական բիենալե 2021

Հայտ.-նկարը

Սիրելի՛ ուսանողներ, 2021թ. հոկտեմբերի 20-23-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե:

Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

Ստեղծագործական մրցույթ

  1. Կոմպոզիտորական մրցույթ
  2. Գրական մրցույթ
  3. Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ

Կատարողական մրցույթ

  1. Երգի մրցույթ (անհատական կատարում, զուգերգ, խմբերգ)
  2. Ասմունքի և թատերական մրցույթ (ներկայացում մինչև 15 րոպե)
  3. Պարային մրցույթ (անհատական կատարում, զուգապար, խմբակային կատարում)
  4. Գործիքային մրցույթ (անհատական և  նվագախմբային կատարումներ):

Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի, փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ: 

Բիենալեի ընթացքում տեղի կունենան հետևյալ գլխավոր միջոցառումները.

  • մասնակիցների աշխատանքների ցուցահանդես
  • ԱՊՀ երկրների մշակույթ տոնավաճառ
  • բիենալեի գալա համերգ:

Անցկացվելու են նաև արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, մասնագետների կողմից վարպետության դասընթացներ: 

Բիենալեին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, դրան կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճեն, տվյալ բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 25-ն է:

Մնացյալ մանրամասների վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն անհատապես:

Հայտաձևը տե՛ս այստեղ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն:

Հեռ՝ քաղ. (060)710-183, (060)710-184, ներքին՝ 11-83, 11-84

Կայքէջ՝ www.ysu.am/culture

https://www.facebook.com/ephculturecenter/

Էլ. հասցե՝ culturecenter@ysu.am