Մրցույթ՝ գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով

822da1dbe537423e016e25c941503f26

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգի»:

Մրցույթի հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք.Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@scs.am):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացմանն աջակցության բաժնից (հեռախոս՝ 010-210-140 (*113) / 043-496-364):

Մրցույթի հայտի ձևը

Ուշադրություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 16-ի N 958-Ա/2 հրամանով Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի «Հիմնավորում» բաժինը լրացվել է նոր՝ «Կազմակերպության հագեցվածության աստիճանը տվյալ բնագավառ(ներ)ի այլ սարքավորումներով» մասով:

 

 

«Սոցիոլոգիական մեթոդները մասնակցային գնահատման մեջ» գործնական դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

2021թ. հունիսի 18-ին և 19-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում է «Սոցիոլոգիական մեթոդները մասնակցային գնահատման մեջ» գործնական դասընթաց:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել բազային գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտության մեթոդների վերաբերյալ, ձևավորել մասնակցային գնահատում իրականացնելու գործնական հմտություններ՝ սոցիոլոգիական մեթոդների կիրառմամբ:

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • կստանան գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նպատակների և խնդիրների սահմանման վերաբերյալ,
  • կստանան գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների տարբեր մոտեցումների և մեթոդաբանությունների վերաբերյալ, այդ թվում՝ մասնակցային գնահատման վերաբերյալ,
  • պատկերացում կկազմեն սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման փուլերի վերաբերյալ, այդ թվում՝ պլանավորման, իրականացման, որակի վերահսկման, ինչպես նաև հետազոտություններում էթիկական սկզբունքների վերաբերյալ,
  • կկարողանան պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ մասնագիտական աջակցության միջոցով:

Դասընթացին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք, ովքեր բնակվում են Տավուշի մարզում:

Դասընթացը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց գործունեության մեջ նախատեսում են իրականացնել կամ համակարգել հետազոտություններ, գնահատումներ, դասընթացին կարող են մասնակցել նաև ուսանողներ:

Դասընթացի տևողությունը 16 ժամ է:

Դասընթացը բաղկացած է 2 մոդուլից.

  • Մոդուլ Սոցիոլոգիական հետազոտությունների ներածություն,
  • Մոդուլ Սոցիոլոգիական հետազոտությունները պրակտիկայում:

Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. հունիսի 14-ը՝ ժամը 18:00-ն:

Դասընթացի վերջում հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները:

Դասընթացը կվարի Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Գալստյանը: Մարինան սոցիոլոգիական, կրթական հետազոտությունների մշակման և իրականացման ավելի քան 12 տարվա փորձ ունի: Նա Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ է:

Դասընթացից հետո մասնակիցները կստանան մասնագիտական խորհրդատվություն՝ գործնական աշխատանքների ընթացքում:

Հայտադիմումը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/CNdsQPZaeKqBahMo9:

Մրցույթ՝ ուղղված երկակի նշանակության ծրագրերի աջակցությանը

ԳԿ մրցույթի հայտ. նկար

Գիտության կոմիտեն կազմակերպում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:

Դրամաշնորհները կտրամադրվեն 12 կամ 24 ամիս տևողությամբ, 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար.

 

  • Ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ,
  • Ֆիզիկա և աստղագիտություն,
  • Քիմիա,
  • էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • Մեխանիկա,
  • Մեքենագիտություն և մեքենաշինություն,
  • Քիմիական տեխնոլոգիաներ,
  • Նյութագիտություն,
  • Նանոտեխնոլոգիա:

Գիտական փորձաքննության հետ մեկտեղ՝ հայտերը տրամադրվելու են նաև ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեին՝  նախագծերի՝ ռազմարդյունաբերական կարիքների համար կարևորությունն ու նպատակահարմարությունը գնահատելու համար: 

Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների՝ այս տարի մրցույթի հայտերը ներկայացվելու են առցանց ռեժիմով` կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am):

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 2-ն է (առձեռն պահանջվող փաստաթղթերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը):

Մրցույթի հրավերի փաթեթը հասանելի է հետևյալ հղումով՝  http://scs.am/files/hraver-erkaki-2021-845a2-26.05.2021.docx :

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, 010 21-01-40 (122) կամ, տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով:

Աղբյուրը՝ http://scs.am/am/27-05-2021:

«Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի 2021-2022 ուստարվա ընդունելություն

1. հայտ. նկ.

Երևանի պետական համալսարանի Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ
«Ամերիկագիտություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի ընդունելություն:

Ծրագիրը մշակված է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ և իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Տրվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցման ձևով կրթաթոշակ ստանալու բացառիկ հնարավորություն:

«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության հետ կապված այլ մանրամասների համար կարող եք այցելել ԵՊՀ-ի կայքէջ՝ http://www.ysu.am/entrant/hy/1372846047:

Հարցերի դեպքում կարող եք գրել magdimord@ysu.amnarine.asryan@ysu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060-710-128 հեռախոսահամարով:

Աշխատանքի հնարավորություն ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և ուսանողների համար Web Apricot ընկերությունում

Հայտ. նկար

Web Apricot ծրագրավորման ընկերությունը Իջևանում բացում է մասնաճյուղ և աշխատանքի է հրավիրում ծրագրավորման, համակարգչային գիտելիքներ, բարձր պատասխանատվություն, IT ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց:

Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Նախատեսվում է ուսուցման շրջան:

Առկա են ծրագրավորողների (PHP, Laravel, Javascript, Angular և այլն), HTML/CSS մասնագետների, կոնտենտ մենեջերների հաստիքներ:

Հարցազրույցի առաջին փուլը տեղի կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 14:00-ին:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևաչափը այս հղումով՝

https://docs.google.com/forms/d/1QK6n2aIesVEG0j4gq2reVfMlIz7MipyOC7HlnjPVW_c/edit:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 (99) 73-45-73, +374 (99) 73-45-73: