«Հաղորդակցության դիվանագիտություն» թեմայով առցանց հանդիպում-քննարկմանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. ապրիլի 17-ին և 28-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Հաղորդակցության դիվանագիտություն» թեմայով առցանց հանդիպումքննարկումը, որը կվարի Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Գայանե Հարությունի Մուրադյանը:

Քննարկման նպատակն է ներկայացնել դիվանագիտական խոսույթը (դիսկուրսը) որպես հաղորդակցվելու արվեստ, որպես էթիկայի նորմերին համապատասխան վարվեցողություն ցուցաբերելու ռազմավարություն և մշակույթ, որոնց համատեքստում առանձնապես կարևորվում է լեզվական արտահայտումը: Այն այսօր հիմնականում ներկայանում է անգլերենով և նպատակ ունի դիվանագիտական բանավոր ու գրավոր խոսքի ճիշտ և արդյունավետ կիրառման միջոցով հաստատել միջպետական, միջմշակութային և միջանձնային ներդաշնակ և արդյունավետ հարաբերություններ:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել  հետևյալ հղումով` https://forms.gle/NGnx99hoS5miG6hi8:

«Ինքնության դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստերում» թեմայով առցանց դասընթաց-քննարկմանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկարը

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թապրիլի 15-ին և 22-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Ինքնության դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստերում» թեմայով առցանց դասընթացքննարկումը, որը կվարի Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նուարդա Վարդգեսի Երնջակյանը:

Դասընթացն անդրադառնում է մշակույթ-ինքնություն-լեզու համընդգրկուն կապի դրսևորումներին բազմաբնույթ համատեքստերում:

Ժամանակակից ըմբռնմամբ ինքնությունն իր իմաստային հատկանիշներով և կիրառություններով բնութագրվում է երկու՝ նախնական և հիմնարար հասկացություններով, նույնականություն և այլականություն (sameness/otherness) երկբաղադրիչ հակադրությամբ և կիրառվում է որպես աշխարհի լեզվական  պատկերն ուսումնասիրող մշակութաբանական առարկաների, տեսությունների ու մեթոդաբանության կարևոր հարացույցներից մեկը: Տվյալ դեպքում այն դիտարկվում է պատմալեզվամշակութային, ազգային, գրական, մարդաբանական, ազգագրական/ ազգաբանական և այլ միջգիտակարգային հետազոտություններում:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել  հետևյալ հղումով` https://forms.gle/VtPAo2cASSazTBFi7:

«Մեդիան և տեղեկատվությունը XXI դարի պատերազմներում» խորագրով գիտաժողովին մասնակցելու հրավեր

Հայտ. նկ.

2021թ. մայիսի 18-ին՝ ժամը 10։00-18։00-ին, Բրյուսովի պետական համալսարանի  նիստերի դահլիճում տեղի կունենա «Մեդիան և տեղեկատվությունը XXI դարի պատերազմներում» խորագրով գիտաժողով, որը կազմակերպում է ԲՊՀ-ի հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը։

Գիտաժողովի թեմատիկան ներառում է արդի դարաշրջանի պատերազմներում տեղեկատվության և մեդիայի դերին առնչվող մի շարք կենտրոնական թեմաներ, այդ թվում՝

  • Տեղեկատվական պատերազմներ,
  • Պատերազմները և սոցիալական մեդիան,
  • ԶԼՄ-ների դերը պատերազմներում,
  • Քարոզչության դերը պատերազմներում,
  • Պատերազմ և սոցիալական հոգեբանություն,
  • Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները պատերազմներում,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը քաղաքացիական պատերազմներում:

Գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար անհրաժեշտ է լրացված դիմում-հայտը և զեկուցման համառոտ նկարագրությունը (300 բառի սահմաններում) մինչև 2021թ. մայիսի 1-ն ուղարկել conference.war21@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Ընտրված զեկուցումները կհրատարակվեն առանձին ժողովածուով։

ԲՊՀ-ի կայքից կարող եք ներբեռնել դիմումհայտը, ծանոթանալ գիտաժողովի թեմային և նպատակին վերաբերող այլ մանրամասների:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել այս հեռախոսահամարով՝ 060 830 111 և ներքին՝ 313, 314:

«Կորպուսային լեզվաբանություն» թեմայով առցանց հանդիպում-քննարկման հրավեր

Հայտ. նկար

Հարգելի´ համալսարանականներ, 2021թ. ապրիլի 12-ին և 19-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Կորպուսային լեզվաբանություն» թեմայով առցանց հանդիպումքննարկում, որը կվարի Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Աստղիկ Էդուարդի Չուբարյանը:

 

Կորպուսային լեզվաբանությունը, որ տեքստային/էլեկտրոնային կորպուսի միջոցով բնական լեզվի ուսումնասիրությունն է, լեզվաբանական գիտելիքի քննության համեմատաբար նոր ուղղություն է: Այն սկիզբ է առել անցյալ դարի 60-ական թվականներին, իսկ 80-ականների վերջից մեծ առաջընթաց է ապրել համակարգչային ու տեխնոլոգիական թռիչքային զարգացմանը զուգընթաց:

 

Համաձայն կորպուսային լեզվաբանության՝ հուսալի ուսումնասիրությունն առավել իրագործելի է բնական համատեքստում հավաքագրված կորպուսների միջոցով՝ արտաքին նվազագույն միջամտությամբ: Լեզվական կորպուսն իր հերթին բազմաթիվ տեքստերի համակարգ է, որը բերված է էլեկտրոնային տեսքի և ունի որոնման համակարգի լայն հնարավորություն: Ներկայումս անհնար է պատկերացնել տեսական և կիրառական լեզվաբանության որևէ ոլորտ՝ առանց կորպուսային լեզվաբանության մեթոդաբանության գործիքակազմի կիրարկման:

 

Քննարկման նպատակն է ներկայացնել կորպուսային լեզվաբանության հիմնական դրույթները, մեթոդաբանությունը, նրա տեղն ու դերը ժամանակակից լեզվաբանական գիտահետազոտական ուսումնասիրություններում:

 

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել  հետևյալ հղումով՝  https://forms.gle/qWo5LuUm6M1ftKoPA:

«Նեոպանթյուրքիզմը Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով առցանց քննարկման հրավեր

Հայտ. նկ.

Հարգելի´ համալսարանականներ, 2021թ. ապրիլի 2-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Նեոպանթյուրքիզմը Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով առցանց հանդիպում-քննարկումը:

 

Հանդիպումը կվարի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Նելլի Մինասյանը:

 

Քննարկման ընթացքում կներկայացվեն պանթյուրքիզմի գաղափարախոսության առաջացումը, նորովի մեկնությունը՝ նեոպանթյուրքիզմը, նրա նպատակները և դերը Թուրքիայի արդի արտաքին քաղաքականության համատեքստում:

 

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/xVmMVd7SunZJVHcf9: