ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Շուրիկի Գյոզալյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ, շարունակական վերելքներով լի երկար տարիների բովանդակալից կյանք:
Հայտարարություններ
Տեղեկատվական հանդիպում ԱՄՆ դեսպանատան կողմից ընձեռվող դրամաշնորհային հնարավորությունների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սիրով հրավիրում է տեղական ՀԿ-ներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտներին ներկա գտնվել վերջերս ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված Ժողովրդավարության հանձնաժողովի, ԱՄՆ շրջանավարտների, ինչպես նաև Շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա 2021թ. մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Իջևանի Ամերիկյան դասընթացների կենտրոնում (հասցե՝ Ուսանողական 3, ք. Իջևան, Տավուշ):
Հիշյալ ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ դեսպանատան կայքում:
Գրանցման հղումը՝ այստեղ:
Announcement
Presentation on the U.S. Embassy Yerevan grant opportunities
The U.S. Embassy cordially invites local NGO, media representatives, and USG exchange program alumni to attend a presentation on the recently announced Democracy Commission, U.S. Alumni Outreach and Alumni Engagement Innovation Fund Grant Programs.
Where: American Library and Training Center in Ijevan (Address։ Usanoghakan 3, Ijevan) When: March 24, 11:00
For more information about the grant opportunities please visit: http://www.usa.am/cms/announcements.php
SAYP վերապատրաստման ծրագիր երիտասարդ մասնագետների համար
Երիտասարդ մասնագետների SI ակադեմիան հայտարարում է վերապատրաստման ծրագիր երիտասարդ մասնագետների համար՝ մասնակցելու թեմատիկ մոդուլների՝ կազմակերպված շվեդական համալսարանների կողմից:
Առաջարկվող թեմատիկ մոդուլներն են.
- ԱլԳ երկրներում և Բալթյան տարածաշրջանում միգրացիոն և ինտեգրացիոն գործընթացները. ներառական հասարակությունների զարգացման վարչական մարտահրավերները և քաղաքականությունը (սեպտեմբեր-նոյեմբեր), Գյոթենբուրգի համալսարան և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ,
- բազմամակարդակ կառավարման, ապակենտրոնացման, մարդու իրավունքների հեռանկարներ (հունիս-սեպտեմբեր) Լունդի համալսարան
- կայուն էլեկտրոնային կառավարում ճկուն և նորարար ժողովրդավարական հանրային կառավարման համար (հունիս-օգոստոս), Լինկյոպինգի համալսարան,
- կայունհանրային մենեջմենթ (մայիս-հունիս), Մալմյոյի համալսարան,
- անդրազգային հանրային կառավարում և կազմակերպում (հունիս-օգոստոս), Սյոդերտյորնի համալսարան:
Ծրագրին կարող են դիմել Բալթյան տարածաշրջանի և ԱլԳ հետևյալ երկրները՝ Հայաստան, Բելառուս, Էստոնիա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Շվեդիա և Ուկրաինա:
Մանրամասների համար՝ www.si.se/sayp:
Նախորդ տարիների մասնակիցների կարծիքներ՝ https://si.se/en/everyone/(Estonia); https://si.se/en/the-academy/ (Armenia):
Աղբյուրը՝ ysu.am:
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Ալմերիայի համալսարան, Իսպանիա
Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության բակալավրիատի ուսանողների համար 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն (2 ուսանող):
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը ցանկալի է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային PDF տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
- Անձնագրի պատճեն,
- Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- Մոտիվացիոն նամակ,
- Ակադեմիական տեղեկագիր,
- Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
- Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies)https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en):
Առարկաների ցանկը կարող եք գտնել https://www.ual.es/en?idioma=en_GB կայքում:
Անգլերեն դասավանդվող առարկաների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Աղբյուրը՝ ysu.am:
Մրցույթ Աալենի համալսարանի կողմից Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագրի շրջանակում
Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագրի շրջանակում Աալենի համալսարանը հայտարարում է մրցույթ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում ուսանելու նպատակով:
Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագիրը տրամադրում է ամսական 700-1400 եվրո կրթաթոշակ: Ավիատոմսերի ծախսը չի փոխհատուցվում:
Ավելի մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև դիմելու կարգին ծանոթանալու համար ներկայացնում ենք կից փաստաթուղթ:
Անգլերեն դասընթացների ցանկը կարող եք տեսնել հետևյալ կայքում՝
https://hs-aalen.de/en/pages/aaa_english-taught-lectures:
Խնդրում ենք մինչև 2021թ. մարտի 31-ը՝ ժամը 17:00-ն, Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնի mmargaryan@ysu.am էլ. հասցեին ուղարկել ստորև ներկայացված փաստաթղթերը, որոնք ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով.
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով
(https://europass.cedefop.europa.eu), - մոտիվացիոն նամակ,
- ակադեմիական տեղեկագիր,
- տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
- ուսումնառության համաձայնագիր
(https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en), - գերմաներենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական,
- երաշխավորական նամակ ֆակուլտետի դասախոսական կազմի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38):
Ծրագրի համակարգող՝ Մարինա Մարգարյան
Աղբյուրը` ysu.am: