«Կայուն և վստահելի առաջնորդություն ապագայի համար». մենեջմենթի ծրագիր

Ծրագրի հայտ. նկար

Հյուսիսային և Արևելյան Եվրոպայում Շվեդական ինստիտուտը հայտարարում է մենեջմենթի ծրագիր՝ «Կայուն և վստահելի առաջնորդություն ապագայի համար»:

 

Մանրամասների համար՝ www.si.se/simpne:

 

SIMP կարող են դիմել Հայաստանի, Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, ՌԴ, Շվեդիայի, Ուկրաինայի քաղաքացիներ:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021թ. մարտի 19-ը:

 

Աղբյուրը՝ ysu.am:

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Իսլանդիայի համալսարան

Erasmus_Logo_ej

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսլանդիայի համալսարանի (Իսլանդիա) միջև կնքված պայմանագրով միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության բնագավառում նախատեսվում է շարժունություն ուսանողների համար՝ 2021-2022 ուստարվա մագիստրատուրայի 1 ուսանողի համար, 1-ին կիսամյակում, 4 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

 

Ուսուցման լեզուն անգլերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունում՝ էլեկտրոնային PDF տարբերակով (էլ. հասցե՝ a.aproyan@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 11-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն).

 

  1. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),https://ugla.hi.is/kennsluskra/,
  2. Անձնագրի պատճեն,
  3. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  4. Մոտիվացիոն նամակ,
  5. Ակադեմիական տեղեկագիր,
  6.  Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ։

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն՝ Դրամաշնորհների համակարգման բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 614 սենյակ, հեռախոս՝ (+374 60) 71-01-35 (ներքին՝ 11-35): Ծրագրի համակարգող՝ Արսեն Ապրոյան

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Մեսսինայի համալսարան, Իտալիա

Էրազմ. հայտ. նկ.

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իտալիայի Մեսսինայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 4 շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար (հումանիտար մասնագիտություններ, լեզուներ և բանասիրություն) 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում 6 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:

 

Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերենն է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝  https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. մարտի 20-ը՝ ժամը 17:00-ն:

 

Մանրամասն տեղեկությունների և անհրաժեշտ ձևաթղթերի համար այցելել https://international.unime.it/study-with-us/erasmus-icm-incoming-extra-eu/:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

 

  1. Դիմումի հայտ,
  2. Ուսումնառության համաձայնագիր(Learning Agreement for Studies),

1.1.Անգլերենով դասավանդվող առարկայացանկ՝ https://international.unime.it/study-with-us/study-courses-in-english/,

1.2.Իտալերենով դասավանդվող առարկայացանկ՝ https://www.unime.it/it/offerta-corsi,

   1.3.Ասպիրանտների դասընթացների ցանկը՝ https://international.unime.it/university/departments-2/,

 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3.  Մոտիվացիոն նամակ,
  4. Ակադեմիական տեղեկագիր,
  5.  Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
  6. Ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների համար):

7.1. Շարժունության համաձայնագիր (Research Proposal),

7.2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

7.3. Անձնագրի պատճեն:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան:

 

Աղբյուրը՝ ysu.am:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

collag

Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանող

Արայիկ Գառնիկի Շահնազարյան

1. Արայիկ Գառնիկի Շահնազարյան 

♦♦♦

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնա­գի­տության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

 Մետաքսե Սարգսի Մելյան

2. Մետաքսե Սարգսի Մելյան

♦♦♦

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Աշխարհագրություն» մասնա­գի­տության «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանող

Տիգրան Սերյոժայի Գասպարյան

3. Տիգրան Սերյոժայի Գասպարյան

♦♦♦

«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագի­տության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

 Նարե Նորայրի Քամալյան

4. Նարե Նորայրի Քամալյան

♦♦♦

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար  ուսուցման  համակարգի չորրորդ  կուրսի  ուսանողուհի

Մարիամ Հրայրի Խուդավերդյան

5. Մարիամ Հրայրի Խուդավերդյան

♦♦♦

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Գոհար Աշոտի Մխիթարյան

6. Գոհար Աշոտի Մխիթարյան

♦♦♦

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Միլենա Համազասպի Մելիքսեթյան

7.Միլենա Համազասպի Մելիքսեթյան

♦♦♦

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Թագուհի Ռոբերտի Մովսեսյան

8. Թագուհի Ռոբերտի Մովսեսյան

♦♦♦

«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լուիզա Վարդանի Մադաթյան

9. Լուիզա Վարդանի Մադաթյան

♦♦♦

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Իննա Արծրունի Ենգիբարյան

10. Իննա Արծրունի Ենգիբարյան

♦♦♦

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Անի Սամվելի Դավթյան

11. Անի Սամվելի Դավթյան

Աշխատաժողով՝ նվիրված Ռաֆիկ Վարդանյանի հիշատակին

ԵՊՀ աշխատաժողովի  հայտ. նկար

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ 2021թ. մայիսի 6-ին կազմակերպում է աշխատաժողով՝ նվիրված անվանի հայագետ, տոմարագետ, կանոնագետ Ռաֆիկ Վարդանյանի հիշատակին:

 

Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

 

  • պատմագրություն,
  • ձեռագրագիտություն,
  • տոմարագիտություն,
  • կանոնագիտություն,
  • աստվածաբանություն,
  • աղբյուրագիտություն:

Կարևոր է՝ ներկայացվելիք զեկուցումների թեմաներն առնչվեն նաև Ռաֆիկ Վարդանյանի աշխատությունների քննությանը, վերլուծմանը և արժևորմանը:

 

 Աշխատաժողովին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտուրայի սովորողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ, որոնց ներկայացվելիք թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին:

 

Աշխատաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամանակացույցը. մինչև սույն թվականի ապրիլի 8-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել):

 

Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:

 

Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել ssstheology.com էլ. հասցեին:

 

Մինչև սույն թվականի ապրիլի 25-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները մայիսի 6-ին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Աճեմյան գրադարանում կայանալիք աշխատաժողովին:

 

Հ.Գ.: Համավարակային իրավիճակի թելադրանքով՝ գիտաժողովը կարող է անցկացվել նաև առցանց տարբերակով: Այդ մասին հետագայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:

 

Աղբյուրը` ysu.am: