ԵՊՀ ԻՄ-ի գույքի վաճառքի հայտարարություն

Գույքի վաճառքի հայտ. նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը վաճառում է ԵՊՀ-ի կողմից ԵՊՀ ԻՄ-ին տրամադրված ներքոնշյալ գույքը, որը վերագնահատվել է  անշարժ գույքի գնահատման «Օրրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից․

Գույքի վաճառքի հայտ.՝ վերջնական_page-0001

Գնել ցանկացողները մինչև 2021թ փետրվարի 1-ը կարող են դիմել Գնումների, մատակարարման և պահեստավորման  բաժին (հասցե՝  ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-10), 094 77 94 07):

Bitschool-ի «React.js»-ի դասընթացներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ

ՏՏ հայտ. նկար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «BITSCHOOL» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ:

 

Դասընթացը հնարավորություն է տալիս սկսնակ և միջին մակարդակի դիմորդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքների պաշար, որոնք հնարավորություններ և նոր հորիզոններ կբացեն մասնակիցների համար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների / ծրագրավորման աշխատաշուկայում աշխատանքի իրական հնարավորությամբ:

 

Դասընթացին կարող են մասնակցել նրանք, ովքեր հետաքրքրված են ՏՏ և ծրագրավորման ոլորտներով, կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի պահանջներին:

 

Գնահատելով և ընդգծելով համալսարանների դերը երիտասարդների զարգացման և առաջխաղացման գործում՝ «Bitschool» ծրագրավորման և բիզնես դպրոցը ցանկություն է հայտնում և ակնկալում, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները կներգրավվեն ծրագրում:

 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել մինչև 2020թ. դեկտեմբերի 30-ը:

 

Դասընթացի ընդունելության կարգը, մասնակցության պայմանները և այլ մանրամասներ տե՛ս հետևյալ հղումով:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի վերաբերյալ առցանց հանդիպման հրավեր

Նկար

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողներին սիրով հրավիրում է մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպման։

 

Առցանց հանդիպման ընթացքում մասնակիցները մանրամասն կծանոթանան ծրագրին, ընձեռվող հնարավորություններին ու առավելություններին, ծրագրին դիմելու կարգին։ Հանդիպման մասնակիցներին նաև կներկայացվեն ծրագրի Ուսուցիչ-առաջնորդների ու շրջանավարտների պատմություններն ու իրականացրած նախագծերը։

 

Ե՞րբ.

 

դեկտեմբերի 3-ին` ժամը 17։00-ին:

 

Որտե՞ղ.

https://us02web.zoom.us/j/81578598124?pwd=aDR6Q2tOa0ltWCt2L0R5Y0VUQkhpUT09 (Meeting ID: 815 7859 8124 Passcode: 524266):

 

Գրանցման հղումը` https://goo.su/3cFl

 

Սիրով կսպասենք բոլորիդ։

 

Ծրագրի մասին.

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

 

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից` «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործուղում է նրանց այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։

 

Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի 25 տարվա պատմություն և կիրառվել է աշխարհի ավելի քան 50 երկրում, որոնք համախմբվել են «Teach For All» (Կրթություն բոլորի համար) միջազգային ցանցի ներքո։

 

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Անհրաժեշտ է ունենալ բակալավրի դիպլոմ 2021 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք:

 

Ծրագրի նկարագիրը կարող եք տեսնել այստեղ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել այս հղումով՝ https://arm.teachforarmenia.org/tfaprogram:

 

Ուսանողական գիտական նստաշրջանի մասնակցելու հրավեր

Վերջնական -  Գիտաժ.-ի հայտ. նկար

Սիրելի՛ ուսանողներ, 2021թ. մարտի 5-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում: Ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը:          

 

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն
  2. Իրավագիտություն և քաղաքագիտություն
  3. Հայ բանասիրություն
  4. Օտար լեզուներ և գրականություն
  5. Տնտեսագիտություն
  6. Մանկավարժություն
  7. Հոգեբանություն և սոցիոլոգիա
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Բնագիտություն և աշխարհագրություն
  11. Կենսաբանություն և քիմիա
  12. Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ. դեկտեմբերի 25-ը Վանաձորի պետական համալսարանի ՈՒԳԸ  էլ.փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը և զեկուցման համար նախատեսված հոդվածն ամբողջությամբ (էլ.փոստի հասցեն` sss.vsu.am@mail.ru):

Գիտական նստաշրջանին զեկուցման ներկայացված այն աշխատանքները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կունենան հնարավորություն մասնակցելու գիտաժողովին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Բոլոր հոդվածները ստուգվում են գրագողությունը հայտնաբերող համակարգչային ծրագրերով:

 

Մասնակցության հայտը տե՛ս այստեղ:

 

Գիտական հոդվածների ուսանողական պարբերականին տպագրության տրվող հոդվածին ներկայացվող պահանջները տե՛ս այստեղ:

Վեբինար բիզնես փորձագետ Աստղիկ Հովեյանի հետ

1

Սիրելի՛ ուսանողներ, 2020թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:00-22:00-ն, Zoom հարթակում տեղի կունենա վեբինար բիզնես փորձագետ Աստղիկ Հովեյանի հետ:

 

Վեբինարի ընթացքում դուք կբացահայտեք.

  • Ինչու՞ են որոշ ապրանքանիշներ հարատև:
  • Ո՞րն է մրցունակ բիզնես հիմնադրելու գաղտնիքը:
  • Ինչպե՞ս է մարքեթինգն օգնում դիրքավորվել շուկայում:

Վեբինարը կարող է առավել հետաքրքրել Տնտեսագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողներին:

 

Մասնակիցները կարող են նաև Ա.Հովեյանին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

 

Վեբինարին կարող եք միանալ հետևյալ հղումով՝

Meeting ID: 930 178 3464

Passcode: nSy8rp