Առցանց կլոր սեղանին մասնակցելու հրավեր

image002

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը հրավիրում է ձեզ մասնակցելու «Նոր կրթական մոդելներ և պրակտիկա, ներառյալ կրթության միջազգայնացումը COVID-19 համավարակից հետո» ԵՄ-Ռուսաստան առցանց կլոր սեղանին, որը տեղի կունենա 2020թ. նոյեմբերի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից 14:00-ն:

 

Կլոր սեղանի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Կապահովվի միաժամանակյա թարգմանություն:

 

Թագավարակի բռնկման արագ տարածումը սոցիալ-տնտեսական զգալի ազդեցություն է թողել մարդկանց առողջության վրա ամբողջ աշխարհում: Ոլորտներից մեկը, որը ստիպված էր արագ հարմարվել նոր հանգամանքներին, բարձրագույն կրթության համակարգն էր: Covid-19 համաճարակի բռնկումից ի վեր բուհերի առջև ծառացած մարտահրավերների և ռիսկերի քանակն ահռելի է և շատ առումներով բնորոշ է շատ երկրների բարձրագույն կրթական համակարգերին:

 

Կլոր սեղանին կմասնակցեն պաշտոնյաների և փորձագետներ Ռուսաստանից և ԵՄ-ից՝ այս խնդիրները ներկայացնելու և քննարկելու ռուսական և եվրոպական տեսանկյուններից:

 

Միջոցառման նպատակն է ի մի բերել լավագույն փորձը և քննարկել նորարարական լուծումներ, որոնք կարող են ներկայացվել համապատասխան մարմիններին հետագա օգտագործման և տարածման համար:

 

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://zoom.us/webinar/register/WN_5xPp0I2WTYuDn0z4DdMRmw:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար հասանելի է միջոցառման հայտարարության էջը՝ http://www.tsu.ru/anonses/24-11-kruglyy-stol-novye-obrazovatelnye-modeli-i-praktiki-vklyuchaya-internatsionalizatsiyu-obrazova/:

 

Կլոր սեղանի ծրագիրը ռուսերենով տե՛ս այստեղ, նույնի անգլերեն տարբերակը՝ այստեղ:

Երկարաձգվել է «Բրյուսովյան ընթերցումներ-2020» աշխատաժողովին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը

Հայտարարութ. նկար

2020թ. դեկտեմբերի 14-ին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Բրյուսովյան ընթերցումներ2020» աշխատաժողովը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ.Բրյուսովի ծննդյան 147-ամյակին:

 

Աշխատաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

 

Աշխատաժողովի բովանդակային ուղղվածությունները հետևյալն են՝

  1. Հայաստանը Վ.Բրյուսովի ստեղծագործական հայեցակարգում
  2. Վ.Բրյուսովի պոեզիան Արծաթե դարաշրջանի անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններում
  3. Արծաթե դարաշրջան. Վ.Բրյուսովը և նրա գրական սերնդակիցները
  4. Անտիկ հայեցակարգը Վ.Բրյուսովի ստեղծագործություններում:

Աշխատաժողովի մասնակիցները կկատարեն շրջայց Վ.Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան:

 

Մասնակցության հայտը մինչև 2020թ. նոյեմբերի 25-ն անհրաժեշտ է ուղարկել  brusovcenter@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ Բրյուսովյան
գիտական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ Brusov Science Center:

Աշխատաժողովի վերաբերյալ ռուսերեն տեղեկատվությունը տե՛ս այստեղ:

«Ադրբեջանա-թուրքական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր

Համաժ.-ի հայտ. նկարը

Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը տեղեկացնում է, որ 2020թ. նոյեմբերի 8-ին և 15-ին ԵՊՀ-ն կանցկացնի «Ադրբեջանա-թուրքական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը» խորագրով միջազգային առցանց համաժողովը, որին կմասնակցեն պատմության, արևելագիտության, ցեղասպանության, կոնֆլիկտաբանության և այլ հարակից ոլորտների՝ միջազգային ճանաչում ունեցող հայ և արտասահմանցի գիտնականներ:

 

Ս.թ. նոյեմբերի 8-ին տեղի կունենա համաժողովի առաջին նիստը, որի աշխատանքային լեզուն անգլերենն է, մինչդեռ նոյեմբերի 15-ին կայանալիք երկրորդ նիստի լեզուն գերմաներենն է: Մասնակիցներին կտրամադրվեն ելույթների սլայդները հայերենով:

 

Երկու նիստերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18:00-ին

Համաժողովին կարող եք մասնակցել հետևյալ հղումով:

 

Մասնակիցների ելույթներն ու քննարկումները կձայնագրվեն և կներկայացվեն ԵՊՀ կայքէջով, ֆեյսբուքյան և յութուբյան ալիքներով:

 

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ առցանց սահմանափակումներից խուսափելու համար անհրաժեշտ է համաժողովին միանալ հնարավորինս շուտ:

 

Առաջին մասի օրակարգը կարող եք տեսնել այստեղ:

 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

загруженное

Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:    

 

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Դիանա Արտակի Սանթրոսյան

1. Սանթրոսյան Դիանա

♦♦♦

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Մանուելա Հարությունի Մուրադյան

 2. Մուրադյան Մանուելա

♦♦♦

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

 Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լիանա Հայկի Մնացականյան

3. Մնացականյան Լիանա Հայկի

♦♦♦

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Գոհար Աշոտի Մխիթարյան

4. Մխիթարյան Գոհար

♦♦♦

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար  ուսուցման  համակարգի չորրորդ  կուրսի  ուսանողուհի

Մարիամ Հրայրի Խուդավերդյան

5. Խուդավերդյան Մարիամ

♦♦♦

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Միլենա Համազասպի Մելիքսեթյան

6. Մելիքսեթյան Միլենա Համազասպի

♦♦♦

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Թագուհի Ռոբերտի Մովսեսյան

7. Մովսեսյան Թագուհի

♦♦♦

«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լուիզա Վարդանի Մադաթյան

image-26-10-20-09-30

 

♦♦♦

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

 Լաուրա Խաժակի Ուլիխանյան

9. Ուլիխանյան Լաուրա

♦♦♦

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Մետաքսե Սարգսի Մելյան

10. Մելյան Մետաքսե

 

Մեկնարկում են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման դասերը

Հեռ. դասերի հայտ. նկար

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, 2020թ. նոյեմբերի 2-ից սկսվում են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրիատի դասերը, իսկ նոյեմբերի 16-ից՝ հեռակա ուսուցման «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի դասերը, որոնք կիրականացվեն առցանց՝ միասնական Zoom հարթակում:

 

Հեռակա ուսուցման համակարգում դասավանդող դասախոսներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան հարթակի մուտքաբառը և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով: Դասախոսների համար Zoom ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

 

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դասընթացների համար նախատեսված հղումները՝ անմիջական մասնակցության իրավունքով: Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը: Ուսանողների համար մշակված համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

 

Դասացուցակները կարող եք տեսնել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

 

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում կարող եք անմիջապես դիմել ԵՊՀ ԻՄ-ի ՏՀՍԶ բաժնի աշխատակիցներին (հեռ.՝ 094 11 21 01, 077 83 07 60):