Վեբինար բիզնես փորձագետ Աստղիկ Հովեյանի հետ

Վեբինարի հայտ. նկար

      Սիրելի՛ ուսանողներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-16:00-ն, Zoom հարթակում տեղի կունենա վեբինար բիզնես փորձագետ Աստղիկ Հովեյանի հետ:

 

Վեբինարի ընթացքում դուք կբացահայտեք.

  • Ինչու՞ են որոշ ապրանքանիշներ հարատև:
  • Ո՞րն է մրցունակ բիզնես հիմնադրելու գաղտնիքը:
  • Ինչպե՞ս է մարքեթինգն օգնում դիրքավորվել շուկայում:

Վեբինարը կարող է առավել հետաքրքրել Տնտեսագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողներին:

Մասնակիցները կարող են նաև Ա.Հովեյանին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

Վեբինարին կարող եք միանալ հետևյալ հղումով՝
Meeting ID: 930 178 3464
Passcode: 875322

«Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» թեմայով վերապատրաստում դասախոսների համար

Հայտ. նկար

Հարգելի´ դասախոսներ, 2020թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպելու է Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  «Տեսանյութերը որպես  դասավանդման գործիք»  12 ակադեմիական ժամ տևողությամբ  վերապատրաստման  դասընթացը (1 ECTS կրեդիտ):

Դասընթացը կվարի ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության  ֆակուլտետի  միջմշակութային  հաղորդակցության  անգլերենի  ամբիոնի  դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարինե Հարությունի  Յաղուբյանը:  

Վերապատրաստման դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել տեսանյութների միջոցով դասավանդման մի քանի ռազմավարական ձևերին:

Դասընթացի ժամանակ դասախոսներին կներկայացվեն ոչ միայն տեսանյութերի կիրառման արդյունավետությունը դասավանդման և ուսուցման գործընթացում, այլև գործիքներ, որոնք կնպաստեն ուսուցման մեթոդների կատարելագործմանը:

Դասընթացի հաջող ավարտին մասնակիցներն ունակ կլինեն՝

  • մեկնաբանել դասավանդման և ուսուցման գործընթացում տեսանյութերի կիրառման արդյունավետությունը,
  • կիրառել տարատեսակ հնարքներ տեսանյութերի պատրաստման ընթացքում,
  • բացահայտել տարբեր տեխնիկական միջոցներ և հնարավորություններ, որոնց միջոցով տեսանյութը կարելի է արդյունավետ օգտագործել,
  • տիրապետել էլեկտրոնային տարբեր կրթական ծրագրերին, որոնց միջոցով կօգտագործվեն տեսանյութերը:

Դասընթացի ունկնդիրը պետք է ունենա դյուրակիր համակարգիչ՝ ներկառուցված խոսափողով և տեսախցիկով,  որոնք աշխատում են  Microsoft Windows կամ Mac OS-ում:

Մասնակցելու համար կարող եք մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ գրանցվել հետևյալ  հղումով՝ https://forms.gle/mMAeJDzvsmytbDXj8:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 40 60 32:

«Բրյուսովյան ընթերցումներ-2020» աշխատաժողովին մասնակցելու հրավեր

New Project (1)

2020թ. դեկտեմբերի 14-ին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Բրյուսովյան ընթերցումներ2020» աշխատաժողովը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ.Բրյուսովի ծննդյան 147-ամյակին:

Աշխատաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

 

Աշխատաժողովի բովանդակային ուղղվածությունները հետևյալն են՝

  1. Հայաստանը Վ.Բրյուսովի ստեղծագործական հայեցակարգում
  2. Վ.Բրյուսովի պոեզիան Արծաթե դարաշրջանի անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններում
  3. Արծաթե դարաշրջան. Վ.Բրյուսովը և նրա գրական սերնդակիցները
  4. Անտիկ հայեցակարգը Վ.Բրյուսովի ստեղծագործություններում:

Աշխատաժողովի մասնակիցները կկատարեն շրջայց Վ.Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան:

 

Մասնակցության հայտը մինչև 2020թ. նոյեմբերի 12-ն անհրաժեշտ է ուղարկել  brusovcenter@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ Բրյուսովյան

գիտական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ Brusov Science Center:

Աշխատաժողովի վերաբերյալ ռուսերեն տեղեկատվությունը տե՛ս այստեղ:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ

Հայտարարութ. նկարը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական  գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով գիտական ստորաբաժանումների վերազինմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ: 

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչ 2020 թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.՝ 21-01-40 (118):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Աղբյուրը՝ scs.am

Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակին նվիրված գիտաժողովի հրավեր

Ավ. Իսահակյան

Հարգելի՛ համալսարանականներ, 2020թ. հոկտեմբերի 30-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակը, որի առթիվ Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանը հոկտեմբերի 21-22-ին կազմակերպում է գիտաժողով և հրավիրում է մասնակցելու:

Վարպետի ծննդյան 145-ամյակին նվիրված գիտաժողովին կարող եք ներկայացնել զեկուցում՝ Ձեր ընտրած թեմայով:

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Ձեր մասնակցության և ընտրած թեմայի մասին կարող եք տեղեկացնել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ AVISAHAKYANMUSEUM@GMAIL.COM:

Թեզիսների ուղարկման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:

Եթե համաճարակի (COVID-19) հետ կապված սահմանափակումները երկարաձգվեն, գիտաժողովը կհետաձգվի, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի:

Լրացուցիչ հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+37410) 562424, (+37410) 587380:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ,
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի
տնօրեն՝ Անժելա Խորենյան