ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2020-2021 ուստարվա դիմում-հայտերի ընդունելության լրացուցիչ փուլը

1. հայտ. նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է, որ մասնաճյուղի բոլոր կրթական ծրագրերի վճարովի ուսուցման համակարգում առկա են թափուր տեղեր:

 

Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել ընդունելության քննությունից դրական միավոր ստացածսակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը հուլիսի 20-22-ը՝ ժամը 18.00-ն, dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով:

 

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

 

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

 

  • եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր,
  • եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:

Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

 

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության արդյունքները

ԵՊՀ-ԻՄ-նկ.

Մեր համալսարանականներին և արտաքին շահակիցներին սիրով տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից արդեն հրապարակվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուստարվա ընդունելության արդյունքները:

ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մասնաճյուղ ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով ուսման մեջ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ, նպատակասլացություն, ԵՊՀ ԻՄ-ի ուսանող լինելու կոչումը պատվով կրելու պատասխանատվություն, ամենայն բարիք:

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

Ներբուհական քննությամբ ընդունելության արդյունքները տե՛ս այստեղ:

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի համար

Հայտ. նկար

Սիրելի՛ ուսանողներ, «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012 թվականից իրականացնում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը մինչև 100.000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցում են «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:

 

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է
վերոնշյալ ծրագիրը 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:

 

Ընդհանուր տեղեկատվություն.

  • Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին կարող են մասնակցել «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:
  • Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:
  • Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100.000 ՀՀ դրամ:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 16-ը:

Դիմել կարող են՝

«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության այն վարկառուները, որոնք.

  • Ծրագրին դիմելու պահին ունեն վարկ կազմակերպությունից,
  • Ունեն ՀՀ պետական կամ մասնավոր ԲՈՒՀ-ում առնվազն մեկ կիսամյակ ավարտած ուսանող:

Նախորդ փուլերի մասնակիցները կարող են կրկին դիմել:

Ծրագրի մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել այս հղումով՝ https://www.aregak.am/study-programs, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներին՝ /091/ 21 58 25,  /099/ 16 18 78 հեռախոսահամարներով:

«Աշխատանքի արդյունավետ որոնում և գրագետ արձագանքում» թեմայով անվճար առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Սիրելի՛ համալսարանականներ՝ մասնավորապես շրջանավարտներ և ուսանողներ, ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կիրականացվի «Աշխատանքի արդյունավետ որոնում և գրագետ արձագանքում» թեմայով առցանց դասընթաց այն անձանց համար, ովքեր փնտրում են աշխատանք կամ ովքեր ունեն աշխատանք ու նաև ունեն ցանկություն այն փոխելու։

Այն կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում:

Դասընթացին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք, որոնք ունեն համակարգչից և ինտերնետից օգտվելու հմտություններ։

Գրանցման վերջնաժամկետն է 2020թ. hուլիսի 11-ը՝ ժամը 18:00-ն:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը (https://forms.gle/53rkMuAPyKqd22xR9)։

Դասընթացը կանցկացվի առցանց Zoom հարթակում:

Մասնակիցներին կտրամադրվեն կարևոր ցուցումներ և գործիքակազմ, որոնք կօգնեն նրանց իրենց աշխատանքային կարիերան պլանավորելու և իրենց կարողություններն աշխատանքային շուկայում արդյունավետորեն իրացնելու։

Դասընթացի մասնակիցները կկարողանան

  • սահմանել իրենց կարիերայի նպատակն ու պլանը, որոշել տվյալ պահին իրենց հնարավորություններն ու «արժեքը» աշխատաշուկայում,
  • արդյունավետ ներկայանալ գործատուին․ կազմել ռեզյումե, ինքնաներկայացման ելույթ, օնլայն պրոֆիլ,
  • իրականացնել աշխատանքի հնարավորությունների փնտրում և ծանոթությունների հաստատում,
  • գրագետ կերպով արձագանքել հայտարարություններին,
  • նախապատրաստվել հարցազրույցին ու գործատուի հետ բանակցություններին։

 Տեսական և գործնական մասերից կազմված դասընթացը տևելու է 1 օր (6 ժամ)։

Այն կազմակերպվելու է 5 խմբերի համար, ստորև նշված գրաֆիկով.

Խումբ 1. հուլիսի 14

Խումբ 2. հուլիսի 28

Խումբ 3. օգոստոսի 4

Խումբ 4. օգոստոսի 6

Խումբ 5. օգոստոսի 11:

Դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները:

 Օգոստոսի 17-ին 5 խմբերի մասնակիցներից կազմակերպիչների և դասընթացավարի կողմից ընտրված 10 լավագույն մասնակիցների համար կկազմակերպվի Դասընթացավարիների դասընթաց (TOT) Իջևանում։

Այն կվարի Աննա Զարգարյանը, ով հավաստագրված HR մասնագետ է, ունի ավելի քան 15 տարվա փորձ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, վարում է դասընթացներ ղեկավարման, սպասարկման, վաճառքի և անձնային ու միջանձնային հմտությունների զարգացման թեմաներով։ Աննա Զարգարյանը Իդեալ խմբի (www.ideal-decor.ru) Մարդկային ռեսուրսների ղեկավարն է։

Ամառային հանգիստը մատչելի գներով կազմակերպելու առաջարկ ԵՊՀ արհմիության անդամների համար

1

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստը առավել մատչելի դարձնելու համար:

 

Եթե ԵՊՀ արհեստակցական միության անդամ եք, ապա այսուհետ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հանգիստը կարող եք կազմակերպել Հայաստանում (համավարակով պայմանավորված՝ այս տարի Արցախը ներառված չէ) գործող Ձեր նախընտրելի հանգստյան տանը, առողջարանում և հյուրանոցում՝ սահմանվածից 25% զեղչված գներով:

 

Եթե դեռ ԵՊՀ արհեստակցական միության անդամ չեք, բայց ցանկանում եք օգտվել Արհմիության այս առաջարկից, ապա կարող եք անդամակցության դիմում գրել (մանրամասների համար դիմել  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանին. հեռ.՝ 093 20 65 05):

 

Ուղեգրեր ձեռք բերելու համար ժամկետների խիստ սահմանափակումներ չկան (մինչև ամառվա վերջը):

 

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու և ուղեգրեր ձեռք բերելու համար կարող եք դիմել՝

 

ԵՊՀ ԱՐՀԿՈՄԻՏԵ (Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ. (+374) 60 710176, (+374) 10 554612)

կամ ՈՍԿԵՀԱՏԻՆ (+374) 55 003989 (ժամը 10:00-17:00):

 

ԵՊՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ