Մարտի 31-ից ԵՊՀ ԻՄ-ում դասերը կիրականացվեն ըստ դասացուցակի, միասնական Zoom հարթակում

Նկ. - ZOOM

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 31-ից սկսած՝ մինչև այժմ Ձեր կողմից կիրառվող տարբեր առցանց հաղորդակցման հարթակների փոխարեն ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի դասերը կիրականացվեն միասնական Zoom հարթակում՝ առաջնորդվելով 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար հաստատված դասացուցակներով։

ԵՊՀ ԻՄ-ի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի աշխատակիցները բոլոր ակադեմիական խմբերի համար ձևավորել են անհրաժեշտ քանակի Zoom-հարթակներ:

Խմբերում դասավանդող դասախոսները  իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դեպի հարթակ մուտքի լոգինը (մուտքաբառը) և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով։ Նրանց համար մշակվել է նաև ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույց։  Դասախոսների ուղեցույցը հասանելի է այստեղ:

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան խմբի համար նախատեսված հղումները՝ դասընթացներին անմիջական մասնակցության իրավունքով։ Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը։ Ուսանողների համար նույնպես մշակվել է համառոտ ուղեցույց, որը հասանելի է այստեղ:

Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջում, այս շաբաթը «հայտարար» է, իսկ ժամատախտակը հասանելի է այստեղ:

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում խնդրում ենք անմիջապես կապվել ԵՊՀ ԻՄ ՏՀՍԶ բաժնի աշխատակիցների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 11 21 01     կամ      077 83 07 60:

Փոխվել է ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը

Հարգելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հրամանով փոփոխվել է մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը: Մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի պարտքերի մարման 2-րդ լուծարքային շրջանը կկազմակերպվի ս.թ. ապրիլի 25-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարի մեկ այլ հրամանի՝ հեռակա ուսուցման ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումները կընդունվեն նաև ս.թ. ապրիլի 15-20-ը ժամանակահատվածում:

Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցույթի վերջնաժամկետը 2020թ. մարտի 31-ն է

Հայտ. նկարը

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ռեկտորատի կողմից հայտարարված «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. մարտի 31-ը:

Մրցույթի հայտերն էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ https://forms.gle/u9D5iTXBaUsyHVVB7:

Առկա փաստաթղթերը պետք է ներկայացնել ԵՊՀ գիտական քարտուղարին: Փաստաթղթերը կարող եք scan արված ուղարկել levonhovsepyan@ysu.am էլ.հասցեին:

Մրցույթն անցկացվում է ըստ «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2019/11/hraman-221-120.pdf:

Մրցութային հանձնաժողովներն են` http://documentation.ysu.am/wp-content/uploads/2020/02/hraman-238-30.pdf:

Մրցութային հանձնաժողովների աշխատակարգն է՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2020/02/GM-ashkhatakarg.pdf:

ԵՊՀ ռեկտորատ

«ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2020»-ը և «ԱՐԻ՛ ԵՊՀ» ցուցահանդեսը հետաձգվում են

ՀՀ-ում մինչև ս/թ. ապրիլի 14-ը ՀՀ-ում գործում է արտակարգ դրության ռեժիմը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԵՊՀ-ի կողմից անցկացվելիք դպրոցական օլիմպիադան և «Արի՛ ԵՊՀ» ցուցահանդեսն անորոշ ժամկետով հետաձգվում են։

Միջոցառումների անցկացման նոր ժամկետների վերաբերյալ կտրվեն լրացուցիչ տեղեկատվություններ։

Աղբյուրը՝ ysu.am:

Ուշադրություն

d94c60_3a75e1a615434ded93e987cf077e9445-mv2Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և
ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը
հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական
համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր
երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը
(առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից
հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով
տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները:

Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am
հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar,
Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև
տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն կրթական ծրագրով
նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը՝ գրականության ցանկով,
քննարկվող թեմայի վերաբերյալ առանցքային հարցերով, ինչպես նաև
առաջադրանքներ՝ ուսումնական ծրագրին համապատասխան:

Կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունը
ուսանողները կարող են ստանալ իրենց գիտական ղեկավարներից ևս առցանց:
Ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան ըստ
հաստատված ժամանակացույցի:

ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների
գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝
հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):
Սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք հետևել դասախոսների
հանձնարարություններին, ամեն օր ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և
բարեխղճորեն կատարել հանձնարարված առաջադրանքները:

Հ.Գ.։ Մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում ենք՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ
խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները:

Աղբյուրը՝ ysu.am: