Վերսկսվում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը

Վիվա-սթարթ հայտ. նկար

Հարգելի՛ ուսանողներ, Վիվա-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «ՎիվաՍթարթ» ուսուցողական ծրագրին, որի մեկնարկը կտրվի 2020թ. մարտի 17-ին և կավարտվի նույն թ. հունիսի 17-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ՝ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագրի սկզբում անցկացվելու է երկօրյա դասընթաց, իսկ այնուհետև կազմակերպվելու է առնվազն կես օրվա ներգրավվածությամբ պրակտիկա՝ Երևանում և ՀՀ մարզերում գործող Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, իսկ բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրին կարող են դիմել միայն բուհի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները: Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. բարձր առաջադիմություն և օտար լեզուների իմացություն,
  2. հաղորդակցման գերազանց հմտություններ,
  3. դրական մոտեցում/էնտուզիազմ,
  4. տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  5. քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

 

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Ըստ վերոհիշյալ պահանջների՝ իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:

Խնդրում ենք մինչև ս.թ. մարտի 6-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:

Շնորհակալություն հետաքրքրության և էնտուզիազմի համար:

Ազդագիրը տե՛ս այստեղ:

ՎիվաՄՏՍ

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Տնտ. նիստի նկ.

2020թ. փետրվարի 15-ին՝ ժամը 14:15-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների քննարկում (զեկուցող՝ Գ.Ավետիսյան):
  2. «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերի պատասխանատուների հաշվետվություններ (զեկուցողներ՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  3. «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների  առաջին կուրսերի   ուսումնական խորհրդատուների հաշվետվություններ (զեկուցողներ՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  4. Ուսանողների և դասախոսների շրջանում անցկացված սոցհարցումների տվյալների քննարկում և ամփոփում (զեկուցողներ՝ Մ.Միքայելյան, Գ.Հովհաննիսյան):
  5. Ընթացիկ հարցեր:

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

HGF gitxorhurd

2020թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:30-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2019-2020 ուստարվա առաջին քննաշրջանի արդյունքների ամփոփում (զեկուցող՝ Կ.Պողոսյան):
  2. Ուսումնական խորհրդատուների հաշվետվություններ (զեկուցողներ՝ Ա.Ազատյան, Լ.Թումանյան, Վ.Մելիքսեթյան, Շ.Գրիգորյան):
  3. Ընթացիկ հարցեր:

Վիդեոբլոգինգի անվճար դասընթացների մասնակցության հրավեր

Nkar hayt

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ անվճար հիմունքներով կազմակերպվում են վիդեոբլոգինգի դասընթացներ այն անձանց համար, որոնք հետաքրքրված են վիդեոբլոգինգով, ցանկանում են ունենալ սեփական տեսաալիք կամ զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողություններն այս ոլորտում:

Դասընթացին կարող են դիմել.

  • վիդեոբլոգինգով և լրագրությամբ հետաքրքրված 18 և բարձր տարիքի անձինք, ովքեր ունեն համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, ինչպես նաև սմարթ հեռախոս:
  • Գրանցման վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 16-ը՝ ժամը 18:00-ն:

Առաջին դասընթացը կիրականացվի 2020թ. փետրվարի 27-29-ը, երկրորդը՝ մարտի 12-14-ը, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ 14:00-18:00-ն, շաբաթ օրերին՝ 10:00-18:00-ն: Կլինեն սուրճի և սննդի ընդմիջումներ:

Դասընթացին մասնակիցները՝

  • կծանոթանան վիդեոբլոգինգին,
  • ձեռք կբերեն տեխնիկայից օգտվելու կարևոր հմտություններ,
  • կսովորեն ճիշտ և գեղեցիկ վիդեոներ պատրաստելու սկզբունքները,
  • կստանան վիդեոմոնտաժի ծրագրերի հետ աշխատելու հիմնարար գիտելիքներ:

Դասընթացը բաղկացած է 3 փուլից.

  1. Բուն դասընթաց, որի ընթացքում տեսական դասերի և գործնական վարժությունների միջոցով դասընթացավարները կաշխատեն մասնակիցների հետ:
  2. Տնային առաջադրանքի իրականացում. մասնակիցները կընտրեն իրենց առաջարկված թեմաներից մեկը և դասընթացին հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կպատրաստեն դրա վերաբերյալ իրենց վիդեոնյութը` տեղադրելով այն Յութուբում պատրաստած իրենց տեսաալիքում:
  3. Դասընթացավարները կուսումնասիրեն պատրաստված վիդեոներն ու դրանց վերաբերյալ խորհուրդներ և կարծիք կներկայացնեն հեղինակներին:

Կենտրոնր տրամադրում է դասընթացի բոլոր ուսումնական նյութերը, իսկ վերջում դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր կստանան միայն տնային առաջադրանքն ավարտած մասնակիցները:

ԿԱՐԵՎՈՐ. Դասընթացը հաջողությամբ ավարտած մի քանի լավագույն մասնակիցներ ամռանը հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացավարների կարճատև դասընթացի և հետագայում հնարավորություն կստանան հանդես գալ որպես վճարովի դասընթացավար՝ ծրագրի շրջանակում վարելով նույն թեմայով դասընթացներ այլ խմբերի համար:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ներկայանալ  ք.Իջևան, Ուսանողական 3 հասցեում գտնվող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն» կամ լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով:

Դասընթացները կվարեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից համատեղ կազմակերպված «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցի շրջանավարտներ Նիկոլայ Հայրապետյանը և Շուշան Ստեփանյանը, Արեն Ավետիսյանը և Լիլի Առաքելյանը:

Դասընթացավարների ալիքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Նիկոլայ Հայրապետյան՝ https://www.youtube.com/user/Kolya952,

Շուշան Ստեփանյան՝ https://www.youtube.com/user/ShushanStepanian,

Արեն Ավետիսյան՝ https://www.youtube.com/channel/UCZvEPMRinNuXaQgnwLun6jQ,

Լիլի Առաքելյան՝ https://www.youtube.com/channel/UCqFx_uiNc04s9ZI_LjlGOzA:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնի համակարգողներին՝ Էմիլյա Ոսկանյանին (հեռ.՝ (+374 98) 515828) և Էլինա Քոչարյանին (հեռ.՝ (+374 98) 565121):

«Մաթևոսյանական արձագանքներ» խորագրով 3-րդ գիտաժողովին մասնակցելու հրավեր

1. Գիտաժ.-ի հայտ. նկ.

2020թ. մայիսի 22-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Մաթևոսյանական արձագանքներ» խորագրով 3-րդ գիտաժողովին:

Գիտաժողովի նպատակը

Հրանտ Մաթևոսյանի գրական և հրապարակախոսական ժառանգության արդիական  գնահատում  և արժևորում՝ գրականագիտական և լեզվաբանական  քննության դաշտում, գիտական փորձի  փոխանակում:

 Գիտաժողովի աշխատանքի ուղղությունները՝

  1. ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
  2. ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (այստեղ կարող են տեղ գտնել ուսումնասիրություններ, որ վերաբերում են ոչ միայն Հ. Մաթևոսյանի գործերի բնագրային լեզվին՝ հայերենին, այլև դրանց թարգմանությունների լեզվին՝ թարգմանագիտական, զուգադրական կամ տիպաբանական տեսանկյուններից՝ ընդգրկելով 2 կամ ավելի լեզուներ):

Նախատեսվում են նաև ակնարկային, հուշագրական նյութերի հայտեր՝ Հրանտ Մաթևոսյանի դիմանկարի փորձով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝

հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մասնակցությունը գիտաժողովին

Գիտաժողովը նախատեսում է առկա/ հեռակա մասնակցության ձևեր:

Մասնակցելու համար անհրաժեշտ է HeghineMelk@yandex.ru էլ.փոստին  ուղարկել հետևյալ նյութերը՝

  1. դիմում-հայտ (ըստ 1-ին հավելվածի), վերջնաժամկետը՝ մարտի 2, 2020:
  2. հոդվածի տեքստ (ըստ 2-րդ հավելվածի), վերջնաժամկետը՝ ապրիլի 30, 2020:

Գիտաժողովին կարող են մասնակցել նաև մագիստրանտները և ասպիրանտները՝ միանձնյա կամ համահեղինակությամբ, գիտական ղեկավարի երաշխավորագրով:

Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում: Այն կհրատարակի Վանաձորի պե­տա­կան համալսարանը՝ անվճար հիմունքով:

Գիտաժողովի նյութերի հրատարակությունը

Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական համալսարանում 2020թ. մայիսի 22-ին, սկիզբը` ժ. 1200 (մասնակիցների գրանցումը` ժ. 1130):

Տեղեկատու հեռախոսահամար՝ 093706107, արտերկրից՝ +37493706107 (գիտաժողովի պատասխանա­տու քարտուղար՝ Հեղինե Մելքոնյան, բ.գ.թ., դոցենտ):

Հավելված 1. Գիտաժողովին մասնակցելու դիմում-հայտի ձևը

Հոդվածի վերնագիրը  
Անունը, հայրանունը, ազգանունը  
Գիտական աստիճանը, կոչումը  
Աշխատավայրը / ուսումնառության վայրը (լրիվ անվանումը)  
Պաշտոնը  
Հեռախոսահամար(ներ)ը  
Մագիստրանտների և ասպիրանտների համար նշել մասնագիտությունը և կուրսը  
Էլեկտրոնային փոստի հասցեն  
Հասցեն  


Հավելված 2

 

Ներկայացվելիք նյութերի պահանջները 

Հոդվածը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն՝ թղթային և/կամ էլեկտրոնային տարբերակով: Ընդունվում են միայն ԱՆՏԻՊ հոդվածները: Գիտաժողովի առկա մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության վկայագրեր:

 

Համակարգչային ձևավորումը 

Համակարգչային շարվածքը՝ Microsoft Office Word 2007 ծրագրով, A4 չափսի էջի վրա:

Լուսանցքները՝ վերևից՝ 20 մմ, ներքևից` 25 մմ, ձախից` 30 մմ, աջից՝ 10 մմ:

Տառատեսակը՝ Unicode (Sylfaen):

Տառաչափը՝ 12:

Միջտողային հեռավորությունը՝ 1,5:

Պարբերությունը` 0,75 սմ:

Չկիրառել մեկից ավել միջբառային բացակ:

Աղյուսակները, գծագրերը, նկարներն ու այլ պատկերները պետք է ունենան համա­րակալում, վերնագրային բացատրության տառաչափը՝ 10, թավ, շեղ (Bold, Italic): Դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1,70 մմ-ը, լայնությունը՝ 1,10 մմ-ը: Աղյուսակների տեքս­տը պետք է լինի 10 տառաչափով:

Այն աշխատանքների համար, որոնք պարունակում են Sylfaen տառատեսակից բացա­կայող սիմվոլներ, պարտադիր է դրանց էլեկտրոնային ֆոնտը:

Առաջին էջի վերևում՝ մեջտեղում, տրվում է վերնագիրը՝ թավ գլխատառերով, հաջորդ տողում՝ անունը և ազգանունը (թավ և շեղ):

Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր»՝ 8-10 հանգուցային բառերով կամ կա­պակցություններով: Վերնագրում գործածված բառերը չպետք է կրկնվեն հանգուցային բա­ռե­րի շարքում:

Հղումները տրվում են տեքստում՝ ուղղանկյուն փակագծերում`, ծանոթա­գրու­թյուն­ները՝ տողատակին` աճման կարգով համարակալված:

Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը, հաջորդ տողից՝ գրականության ցանկը՝ համարակալված այբբենական կարգով:

Գրականության ցանկին հաջորդում են ամփոփումները՝ երկու լեզվով, հանգուցային բառերով: Ամփոփումները պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 150-200 բառից:

Ամփոփման վերնագրից հետո՝ հաջորդ տողում, գրվում է անունը, ազգանունը և առան­ձին տողերով՝ «Ամփոփում» բառը, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը՝ համա­պատասխան լեզվով:

Հոդվածի ծավալը՝ 8-15 էջ՝ առանց ամփոփումների և գրականության ցանկի:

Թղթային տարբերակի վրա պարտադիր է հեղինակի ստորագրությունը առաջին և վերջին էջերին:

Գրագողությունը բացառելու համար հոդվածները կտպագրվեն միայն հատուկ փոր­ձաքննություն անցնելուց հետո:

Գիտաժողովի մասնակիցներին կուղարկվի գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը: 

Կազմակերպական հանձնաժողովի հասցեն՝

ՀՀ, ք. Վանաձոր,

Տիգրան Մեծի 36

Արտերկրից մասնակիցներ ունենալու դեպքում գիտաժողովը կարող է դառնալ միջազգային, հակառակ դեպքում այն կլինի հանրապետական:

Գիտաժողովում կընդգրկվեն բացառապես Հրանտ Մաթևոսյանի գործերին նվիրված նյութերը:

Այս շարքի հրապարակումները գիտական չեն որակվի:

Տեխնիկական խնդիրներից խուսափելու նպատակով, եթե Ձեր նամակն ուղարկելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատասխան նամակ չեք ստանա, խնդրում ենք՝ կապ հաստատեք նշված հեռախոսահամարով:

Տեքստի այս տարբերակը անհրաժեշտ է հակապլագիատ ծրագրով ստուգելու համար: Վերջնական տարբերակը Ձեզ ուղարկելու հնարավորություն կտրվի գիտաժողովից հետո (վերջնաժամկետ՝ 15.06.2020):

Գիտաժողովի նյութերի ժողովածուում հոդվածները կտպագրվեն գիտաժողովից հետո:

Օրինակ՝ [5, 60], [8, 136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարներն են, իսկ 60-ը, 136-151-ը` համապատասխան էջերը: Միաժամանակ երկու աղբյուրի հղում կատարելու դեպքում անհրաժեշտ է դրանք առանձնացնել վերջակետով, այսպես՝ [5, 60: 8, 136-151], [5: 8]:

Եթե տեքստը հայերեն է, ամփոփումները ներկայացվում են նախ՝ ռուսերեն, ապա՝ անգլերեն, եթե ռու­սերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ անգլերեն, եթե անգլերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ ռուսերեն: Օտարերկյա հեղինակների հոդվածների հայերեն ամփոփումները կարող է կազմել խմբագրական խոր­հուրդը: