Անգլերենի անվճար դասընթացների մասնակցության հրավեր ԵՊՀ ԻՄ-ի տարածքում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի կողմից

angl-nkar

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, որոնք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ անգլերենի միջին մակարդակ ունեցող անձանց համար: Կենտրոնր տրամադրում է բոլոր ուսումնական նյութերը, իսկ դասընթացի ավարտին՝ մասնակցության հավաստագիր:

Դասընթացները կիրականացվեն 2020թ. փետրվարի 17-ից-սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում, շաբաթական 2-ական հանդիպումով, հիմնականում օրվա երկրորդ կեսին (13:30-16:30-ի միջակայքում, ըստ ձևավորված յուրաքանչյուր խմբի անդամների զբաղվածության):           

  • Դասընթացին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք:
  • Գրանցման վերջնաժամկետը 2020թ.փետրվարի 13-ն է:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ներկայանալ  ք.Իջևան, Ուսանողական 3 հասցեում գտնվող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն» կամ լրացնել առցանց հայտադիմումը՝  անցնելով հետևյալ հղումով:

Տեղերը սահմանափակ են. երկու խմբերից յուրաքանչյուրում կարող են ընդգրկվել ընդամենը 20 հոգի: Շտապե՛ք, քանի որ մասնակցելու հնարավորություն կունենան առաջին գրանցվողները:

Ծրագրում ընդգրկված լինելու և իրենց խմբի դասընթացի գրաֆիկի մասին շահառուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով կամ հեռախոսազանգով:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնի համակարգողներին՝ Էլինա Քոչարյանին (հեռ.՝ (+374 98) 565121) և Էմիլյա Ոսկանյանին (հեռ.՝ (+374 98) 515828):

Համալսարանների կառավարման աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված վեցշաբաթյա կրթաթոշակների մրցույթին մասնակցելու հրավեր

irex

Գլոբալ զարգացման ու կրթության կազմակերպությունը (ԱՅՌԵՔՍ) Կարնեգի կորպորացիայից ստացած դրամաշնորհով և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների կազմակերպչական մասնակցությամբ իրականացնում է Համալսարանների կառավարման աջակցության ծրագիր:

Ծրագրի շրջանակներում հայտարարվել է վեցշաբաթյա կրթաթոշակների մրցույթ, որին Հայաստանից կարող են դիմել ԵՊՀ (Իջևանի մասնաճյուղ) առաջատար մասնագետները:

Առցանց դիմելու վերջնաժամկետը մարտի 3-ն է:

Համալսարանների կառավարման աջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասները տե՛ս այստեղ:

Հարցերի կամ կողմնորոշիչ հանդիպման կարիքի դեպքում կարող եք գրել ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանին (director@crrc.am):

Տավուշի մարզում ԳՏՏԿ առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

2020թ. փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա Տավուշի մարզում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը:

74 մասնակցից 30 ուսանող կարողացել է հաղթահարել ԳՏՏԿ նվազագույն քննական պահանջները և դառնալ մարզում ծրագրի շրջանավարտ:

Ավարտական միջոցառումը բաղկացած է 2 մասից. առաջին մասում շրջանավարտները կներկայացնեն թիմային ավարտական նախագծերը, իսկ երկրորդ մասում նրանց կհանձնեն ավարտական վկայականներ և պաշտոնապես կհայտարարեն, թե որ ընկերությունների հետ են անցնելու գործնական պատրաստվածություն:

Սիրով բոլորին սպասում ենք:

______________________________________________________________________

 

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է 2005   թ.-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայ օգնության ֆոնդի կողմից՝ նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմամբ, նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից և նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝ https://www.gitc.am/regionshttps://itel.am/am/news/11475:

Տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

Կիր. արվ. նիստի հայտ. նկար

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում /առանց լուծարքային շրջանի/ (զեկուցող՝ Ա.Մարգարյան):
  2. 2019-2020 ուստարվա 2-րդ  կիսամյակի նախապատրաստական աշխատանքների  քննարկում (զեկուցող՝ Ա.Մարգարյան):
  3. Ընթացիկ հարցեր:

«Աղետների հոգեբանություն» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավեր

nkar

2020թ. ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Աղետների հոգեբանություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որին ներկայացվող զեկուցումները կհրատարակվեն «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական պարբերականի հերթական համարում: 

Դիմելու վերջնաժամկետը 2020թ. մարտի 10-ն է:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և այլ մանրամասներ տե՛ս այստեղ