«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին մասնակցելու հրավեր

Հայտարարութ. նկար (1)

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը կազմակերպում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր, որի նպատակն է բացահայտել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման, կարողությունների զարգացման ու կապերի հաստատման շնորհիվ նպաստել նրանց առաջնորդության՝ հատկապես քաղաքական առաջնորդության բարեհաջող ընթացքին:

Ծրագիրն անվճար է, և ընտրվելու դեպքում NDI-ն հոգալու է մասնակիցների բոլոր ծախսերը՝ ներառյալ Երևանում կեցությունն ու ճանապարհածախսը:

Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի պաշտոնական (ֆեյսբուքյան) էջից:

Ծրագրին դիմելու գործընթացին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:    

Առցանց դիմումը տե՛ս այստեղ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

Ուղերձի նկարը

 Հարգարժա՛ն  դասախոսներ, աշխատակիցներ, սիրելի՛ ուսանողներ, Տավուշ աշխարհի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում բոլորիդ քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, նվիրական բոլոր երազանքների անմնացորդ իրականացում:

2019 թվականը համալսարանականներիս համար իրադարձություններով և հաճելի անակնկալներով հագեցած տարի էր. մեծ շուքով նշվեց Մայր բուհի փառապանծ 100-ամյակը և ԵՊՀ միակ՝ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակը: Հոբելյանական տարում տեղի ունեցան կրթական և մշակութային բազմաթիվ միջոցառումներ, որոնք ավարտվեցին պաշտոնական հանդիսություններով և մեծ համերգով: Մասնաճյուղը իր գոյության 25 տարիների ընթացքում մշտապես զգացել է Մայր բուհի, մարզային և քաղաքային իշխանությունների աջակցությունը, որի համար մասնաճյուղի աշխատակազմի անունից հայտնում եմ մեր շնորհակալությունը:

Հարգելի՛ համալսարանականներ, կրկին շնորհավորելով Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում եմ, որ 2020 թվականը մեր ժողովրդի, Տավուշի մարզի ողջ բնակչության  ու ձեր կյանքում լինի աշխատանքային նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի, նշանակալից իրադարձությունների, նոր ու  հետաքրքիր մտահղացումների, բարձր առաջադիմության ու գիտական որոնումների տարի՝ հանուն կրթության  բարձր որակի, հանուն մեր լուսե գալիքի…

Ազգային ժողովում իննամսյա պրակտիկա անցնելու հնարավորություն երիտասարդների համար

3 (1)

 Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Ազգային ժողովը մեկնարկում են «IPNA» Ազգային ժողովի պրակտիկայի ծրագիրը:

Ծրագրում ընտրվելու են 21 երիտասարդ մասնագետներ՝ Ազգային ժողովում իննամսյա պրակտիկա անցնելու համար։

Ծրագիրը հիանալի հնարավորություն է երիտասարդ մասնագետների համար՝ ընդլայնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու աշխատանքային փորձառություն և ամուր հիմք ստեղծելու իրենց հետագա կարիերայի համար:

Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները կստանան ամսական կրթաթոշակ և պրակտիկան հաջողությամբ ավարտելու դեպքում՝ ավարտական վկայականներ:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ծրագրի համակարգող՝ Վահե Իգիթյան
Ազգային ժողովրդավարության ինստիտուտ
Էլ. փոստ՝
vigityan@ndi.org
Հեռ.՝ +374 94 880 330

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա գրքերի շնորհանդես

Գրքերի նկար

 Սիրով տեղեկացնում ենք, որ 2019թ. դեկտեմբերի  20-ին՝ ժամը 13-00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի ընթերցասրահում տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից հրատարակված «Լևոն Շանթ. Մարդը և գործիչը», Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը», «Յովհաննէս Թումանեան. Մարդը և բանաստեղծը» գրքերի շնորհանդեսը:

 Մուտքն ազատ է:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա ուսանողական ռեկտորատ

1 - копия

 Հարգելի՛ համալսարանականներ, 2019թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա ուսանողական ռեկտորատ:

Մեկ օրով ուսանողները կփոխարինեն տնօրենին, դեկաններին, դասախոսներին, մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատակիցներին:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի է ունեցել պիլոտային ռեկտորատ, որի նպատակն էր ուսանողներին նախապատրաստել պաշտոնական ռեկտորատին: Պիլոտային ռեկտորատի ժամանակ համալսարանի աշխատակիցներն իրենց փորձը փոխանցել են մասնակից ուսանողներին:

Այժմ ուսանողները, իրենց ստացած փորձը կիրառելով, մեկ օր կղեկավարեն մասնաճյուղը, կհասկանան, թե ինչպիսին է համալսարանի կառուցվածքը, ղեկավարման և դասավանդման գործընթացը: