2019թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ–ի գրադարանում կկայանա Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հեղինակած «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը:
Բոլորին սիրով հրավիրում ենք:
2019թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ–ի գրադարանում կկայանա Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հեղինակած «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը:
Բոլորին սիրով հրավիրում ենք:
Սիրելի՛ համալսարանականներ, 2019թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ–ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա ուսանողների տոնին նվիրված ցերեկույթ:
Բոլորիդ սիրով հրավիրում ենք:
Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, ուսանողների տոնը, երբ ընդգծվում է երիտասարդների և հատկապես ուսանողների՝ հասարակության շարժիչ ուժ լինելու, նրանց ներուժը առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:
1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։
Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության։ Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Սիրելի՛ ուսանողներ, ի սրտե շնորհավորում ենք ձեր տոնը, մաղթում ձեզ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ, մասնագիտական և անձնական
Վիքիմեդիա Հայաստանի և ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/-ի համագործակցության շրջանակներում 2019թ. նոյեմբերի 23-24-ը Վիքիմեդիա Հայաստանը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում (ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3) կազմակերպում է «Վիքիպեդիան և կրթությունը» երկրորդ դասընթացը Տավուշի մարզի ուսուցիչների համար:
Դասընթացի նպատակն է Տավուշի մարզի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը՝ մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի օգնությամբ:
Դասընթացին կարող են մասնակցել Տավուշի մարզի դպրոցների բոլոր ուսուցիչները՝ անկախ տվյալ դպրոցում վիքիակումբ գործելու և համակարգող լինելու հանգամանքից: Խնդրում ենք գրանցվել միայն այն ուսուցիչներին, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից:
Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 17-ը ներառյալ:
Գրանցվելու և այլ մանրամասնությունների համար այցելել հետևյալ հղումով:
«Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպությունը (www.ph-int.org) ԱՄՆ պետ. դեպարտամենտի կողմից հովանավորվող և իր կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) իրագործման նպատակներով հայտարարում է մրցույթ ծրագրի շրջանակում հիմնվող «Ամերիկյան սենյակ»-ի համակարգողների հաստիքների համար: Ընտրվելու են 2 համակարգողներ, որոնք հերթափոխային գրաֆիկով աշխատելու են «Ամերիկյան սենյակ»-ում:
Ծրագրի բովանդակություն
Երեք տարի տևողությամբ «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակներում Տավուշի մարզկենտրոն Իջևանում, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում մասնաճյուղի հետ գործընկերությամբ ստեղծվելու է Ամերիկյան սենյակ, որի նպատակն է տարբեր կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումների միջոցով տեղի բնակչությանը ծանոթացնել ամերիկյան արժեքներին, մշակույթին, պատմությանը, ինչպես նաև տարբեր դասընթացների միջոցով զարգացնել դրանց մասնակիցների սոցիալական, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող տեխնիկական հմտությունները:
Սենյակի աշխատանքները մեկնարկելու են 2019թ. դեկտեմբերի 2-ից: Սենյակն աշխատելու է ողջ տարվա ընթացքում, երկուշաբթի-շաբաթ օրերին, 10:00-18:00 ժամերի ընթացքում: Սենյակի երկու համակարգողները, «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցների կողմից համապատասխան վարչական, ինչպես նաև բովանդակային նախապատրաստական ցուցումները ստանալուց հետո, համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատակիցների հետ սերտորեն համագործակցելով, պատասխանատու են լինելու սենյակի անխափան գործունեության համար: «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցները Տավուշի աշխատանքները համակարգողներին կցուցաբերեն մշտական աջակցություն ինչպես հաճախակի այցերի, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով:
Ի լրումն սենյակի վարչական բնույթի աշխատանքներին՝ 2019թ. դեկտ.-2020 թ. սեպտ. ժամանակահատվածի համար նախատեսված է իրականացնել հետևյալ միջոցառումները.
Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել
Ամերիկյան սենյակի 2 համակարգողների ընտրության համար տրված հայտարարությամբ կարող են դիմել Իջևան քաղաքի բնակիչներ, որոնք
Նախընտրություն կտրվի այն թեկնածուներին, որոնք
Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև սթ. նոյեմբերի 14-ը՝ ժամը 20:00-ն, ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին` christine.chgnavoryan@ph-int.org էլ. հասցեով, ուղարկեն անգլերենով գրված դիմում-նամակ (Cover letter) և ինքնակենսագրական (CV): Նամակի վերնագրի տողում պետք է նշել Application for American Space Coordinator:
«Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության աշխատակիցները կկապվեն միայն այն անձանց հետ, որոնց թեկնածությունը կդիտարկեն ընտրության հաջորդ փուլի համար և կհրավիրեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում երկուշաբթի-ուրբաթ օրերին` 9:30-18:30 ժամերի ընթացքում, կարող եք դիմել ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին (հեռ.՝ 094 41 42 36, էլ.փոստ` christine.chgnavoryan@ph-int.org):