Ռոստելեկոմ կրթաթոշակի մրցույթ

16171_Rostelecom_M Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Ռոստելեկոմը կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։ Բոլոր դիմումները կուսումնասիրվեն Ռոստելեկոմի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ լավագույն 3-ի հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմ կրթաթոշակով» և կստանան պատվոգրեր:

  • 1-ին տեղ՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ)
  • 2-րդ տեղ՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ)
  • 3-րդ տեղ՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի Ռոստելեկոմի բաժանորդ:

Ուղարկի՛ր քո պատկերացումները և համարձակ մտքերը կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին մինչև սեպտեմբերի 30-ը idea@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով Ռոստելեկոմ կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաև Ռոստելեկոմի պայմանագրային համարը և կոնտակտային հեռախոսահամար։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։ Նշենք, որ հեղինակային աշխատանքները հրապարակվելու են նաև Ռոստելեկոմի պաշտոնական կայքում և/կամ ֆեյսբուքյան էջում։

Պարտադիր պայմաններ

  • Էսսեների լեզուն հայերենն է,
  • Էսսեն պետք է լինի նվազագույնը 300 բառ,
  • Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե պլագիատի կամ այլ լեզուներից թարգմանությունների դեպքեր հայտնաբերվեն,
  • Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե հեղինակը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հանդիսանում Ռոստելեկոմի բաժանորդ,
  • Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե չհամապատասխանի նշված թեմային։

Աղբյուրը՝ https://www.rtarmenia.am/news/view/scholarship-for-students:

Ի գիտություն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների

shutterstock_116483989_Effective_communication_1024x768

 Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգի համաձայն՝ հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • դիմում՝ ուղղված մասնաճյուղի տնօրենին,
  • ավարտական փաստաթղթերի՝ դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
  • արձանագրության պատճենը (ՄՈՒՀ-ից),
  • 4 լուսանկար (3×4 չափի):

Փաստաթղթերի հանձնման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093-41-51- 22:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ

Նկար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` 2019 թ. օգոստոսի 27-ից 2019 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ, մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Մրցույթի հրավերի փաթեթը տե՛ս այստեղ։

«Ամենախելացին» ինտելեկտուալ խաղին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը սիրով հրավիրում է ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողներին՝ մասնակցելու 2019թ. սեպտեմբերին կայանալիք «Ամենախելացին 2» ինտելեկտուալ խաղին, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին։

Խաղն անցկացվելու է համանուն հեռուստախաղի ձևաչափով՝ 3 փուլով։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. սեպտեմբերի 8-ը լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 16 13 93 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ-ի ֆեյսբուքյան էջին  կամ էլեկտրոնային փոստի հասցեին՝  sssysuib@gmail.com։

Մասնաճյուղում մեկնարկել է 2019թ. առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլը

Նկ. ԵՊՀ ԻՄ

Ընդունելության քննություններից դրական միավոր(միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ ներկայանալով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և լրացնելով նոր դիմում-հայտ։

 

Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի թափուր տեղերն` ըստ մասնագիտությունների․

67346067_2329462967148547_1923794990945796096_n