Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորանքի նկար   ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Հասմիկ Գառնիկի Մարգարյանին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, մաղթում մեծ երջանկություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ իր գիտամանկավարժական գործունեության մեջ  և կյանքում, ամենայն բարիք:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ

Նկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ համաձայն ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2019 թվականի մայիսի 23-ի N 16-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի»:

Մրցույթի հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հուլիսի 1-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00, հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*116):

Մրցույթի հայտի ձևը

«Առարկայական ծրագրեր մշակելու ABC մոտեցում» թեմայով դասընթացին մասնակցելու հրավեր  

EPH IM

 2019թ. հունիսի  18-ին՝ ժամը 12։30-ին,   և  19-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ   Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի №39 լսարանում տեղի կունենա «Առարկայական ծրագրեր մշակելու ABC մոտեցում» թեմայով դասընթաց, որը կվարի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ  Խաչատրյանը:

Դասընթացի ժամանակ կներկայացվի դասընթացի պլանավորման ամբողջական  մոդել, որում  կարևորվում  է  դասընթացի  նպատակների, թեմաների, դասավանդման  մեթոդների և   գնահատման   ձևերի   ներդաշնակեցումը։

ԵՊՀ  ԻՄ-ի  դասախոսներին  սիրով  հրավիրում  ենք:

 

 

«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթ

15_i_am_media_student_contest_mediaam Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում»  ամենամյա լրագրողական մրցույթի «Ես եմ մեդիան» խորագիրը ուսանողների համար է, ովքեր, չլինելով լրագրող, ստեղծում, տարածում, կամ ուղղակի ակտիվորեն սպառում են մեդիան, ովքեր ասելիք ունեն տարածվող ինֆորմացիայի, թվային ազդեցության նոր հարթակների ու միջոցների, հին ու նոր մեդիաների այսօրվա ուղերձների մասին։

Դու մեդիան ես, երբ ականջակալներումդ հետաքրքիր զրույց, երաժշտություն, պատմություն լսելով քայլում ես, երբ Ֆեյսբուքում գրառում ես անում, իսկ հետո այն տարածում են ընկերներդ, երբ նկար ես դնում Ինստագրամում, որին նմանակում են հետևորդներդ, երբ Յություբում պատմում ես քո օրվա մասին, ցուցադրում ես զգեստապահարանդ, կիսվում վախերով ու խնդիրներով, իսկ մարդիկ պատասխանում են իրենց կյանքի պատմություններով՝ մեկնաբանություններում։ Դու մեդիան ես, երբ դիտում, լսում, կարդում ու տարածում ես այս բոլորը։

Մրցույթի այս տարվա թեմաներն են`

  • Մեդիան իմ ականջակալներում
  • Youtube․ ավանդական մեդիայի իմ այլընտրանքը
  • Վիրտուալ ինքնություն․ ես՝ էկրանի այս ու այն կողմում
  • Կասկածի՛ր, ստուգի՛ր, մտածի՛ր տարածելուց առաջ

Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ բոլոր միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր ֆակուլտետների ուսանողները։ Դիմելու համար պետք է մինչև հուլիսի 31-ը ներառյալ contest@mediainitiatives.am էլ. փոստի հասցեին ուղարկել`

  1. ինքնակենսագրություն (նշելով մասնակցի կոնտակտային տվյալները, ուսումնական հաստատությունը, ֆակուլտետն ու կուրսը),
  2. մրցութային աշխատանքը հետևյալ ձևաչափերից մեկով՝
  • էսսե/անձնական պատմություն (մինչև 3 էջ)
  • Լուսանկար կամ ֆոտոպատմություն
  • Տեսանյութ/աուդիոնյութ (նամակին կցել ֆայլը կամ ուղարկել նյութի հղումը)
  • Մուլտիմեդիա պատմություն

Հաղթողներին կընտրի մասնագիտական անկախ ժյուրին: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին՝ «Թվապատում» մրցույթի մրցանակաբաշխության ընթացքում։ 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր:

Հարցերի դեպքում դիմել Լուսինե Գրիգորյանին (010 583620, ներքին համարը՝ 110, lgrigoryan@mediainitiatives.am):

«Ես եմ մեդիան» մրցույթի նախորդ տարիների հաղթած աշխատանքները կարող եք կարդալ Media.am կայքի Vox populi բաժնում:

Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Աղբյուրը՝ https://media.am/
 
 
 
 
 

Խորհրդատուի ընտրության մրցույթ

 kadrovyj-konsalting-1024x682

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ս.թ. ապրիլի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված ‹‹Հասարակություն, հասարակական գիտություններ››, ‹‹Լեզուներ››, ‹‹Մշակույթ››, ‹‹Ֆիզիկական և անձնային զարգացում›› ոլորտների ուղղությամբ  խորհրդատուների ընտրության մրցույթի հայտարարությունների ժամկետները երկարացվել է մինչև 2019թ. հունիսի 7-ը, ժամը 17:00-ը:

 
Աղբյուրը` edu.am