«Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց)» թեմայով դաս-քննարկմանը մասնակցելու հրավեր

 45209161_1941500952594829_2054352131204317184_o

  Հարգելի՛ համալսարանականներ, 2019թ. ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-14:00-ն, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա «Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց)» թեմայով դաս-քննարկում, որը կվարի «Փաստարկ» ակումբի ղեկավար Տիգրան Ռուբենի Սիմոնյանը:

Սիրով հրավիրում ենք:

«Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրին մասնակցելու հրավեր

n

 «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ իրականացնում է եռամյա «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է  զարգացնել  18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Ծրագրի շրջանակում դասընթացներ կկազմակերպվեն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի երիտասարդների համար` ներառյալ սահմանային շրջանները: Ինքնագնահատման և ինքնազարգացման հմտություններից բացի՝ մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ժամանակի և նախագծերի կառավարման, բանակցելու, հաղորդակցվելու, բիզնես պլան կազմելու և վաճառքի հմտություններ։

2018-2020 թթ. ծրագրում կներառվի շուրջ 8000 երիտասարդ` 18-30 տարեկան։

2019-ին ծրագրի շրջանակում 1000 երիտասարդ Երևանից և 1500՝ մարզերից փորձառու մենթորների աջակցությամբ կանցնի «Կյանքի հմտություններ» կամ «Բիզնես հմտություններ» դասընթացները, որոնց մանրամասները ներկայացված են հաջորդիվ։

ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8 ժամ)

  1. Անհատի կրթական ուղու ուղղորդում և զարգացում՝ հիմնված ոչ միայն իրենց հետաքրքրությունների, այլև տնտեսական գործոնների վրա:
  2. Անձնական տվյալների (CV) կազմում, որոնք կներառեն փորձառության և որակավորումների նկարագրություն:
  3. Գործնական կապերի հաստատում և զարգացում՝ բարելավելու կարիերայի ուղին:
  4. Արտաքին տեսքի և պահվածքի հմտություններ.

   – հարցազրույցի և աշխատանքի ներկայանալու լավագույն փորձը,

   – գործնական միջոցառումների ներկայանալու լավագույն փորձը,

   – Անձնական հիգիենա և խնամք:

  1. Հաղորդակցություն.

   – հաղորդակցության մասնագիտական դասընթացներ,

   –  հանդիպումների և միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով մասնակիցներին, հանդիպման առարկան և կազմակերպությունները,

   – առցանց գործունեության կառավարում՝

       * գործնական և անձնական էջեր,

       * բովանդակության ճիշտ կառավարում՝ խուսափելու Ձեզ վրա բացասական ազդեցությունից,

       * համապատասխան բովանդակության ընտրություն:

ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (16 ժամ / 2 օր)

  1. Հանդիպում ղեկավարի հետ:
  2. «Երբ դու հաճախորդը չես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում:
  3. «Երբ դու հաճախորդն ես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում:
  4. 2-րդ և 3-րդ թեմաներից ձեռք բերված հմտությունների կիրառում՝ հասնելու նպատակներին:
  5. Կողմնորոշման, բանակցությունների և վաճառքի հմտություններ:
  6. Ֆինանսական գրագիտություն:

 Ծրագրի շրջանակում մեծապես կգնահատվեն Ձեր աջակցությունն ու համագործակցության հնարավորությունը` ներգրավելու մասնակիցների և նպաստելու նրանց գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:

Ծրագրին կարող եք միանալ՝   լրացնելով առցանց հայտադիմումը  հետևյալ հղումով:

Հարցերի կամ առաջարկությունների դեպքում կարող եք զանգահարել 010 58 04 41 հեռախոսահամարով:

 

 

2019-2020 կրթաթոշակի մրցույթ

31383b4c042ce345fac55bb9cf97c999 Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակների մրցույթ` 2019-2020 թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

 Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2019 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին,  ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն  16, 7,5  կամ 77 միավոր է։

Սիրիահայ ուսանողների ակադեմիական նիշը՝ 14։6։70

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից , և 2019 մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդրվում  է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։

Աղբյուրը՝ https://aef.am/news/view/8

Ջորջորյան կրթաթոշակ

J. Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2019-2020թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջաադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս  ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան քաղաքներից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2019  մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ): 

Մանրամասն պարզաբանումների համար գրել aef@aef.am հասցեին: Մարզերի ԲՈՒՀ-ում սովորող ուսանողները կարող են դիմումն ու անհրաժեշտ թղթերը ՀայՓոսոտվ ուղարկել մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ, Հայ Կրթական Հիմնարկություն։

Դիմումները ևս պետք է  ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00-ից մինչև 17:00-ը

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդում ենք ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չայցելել)։

Աղբյուրը՝ https://aef.am/scholarships/item/7

«Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային գիտաժողովի հրավեր

4E1AD1A7-84CB-43A1-8245-4413E3BA817C_cx6_cy2_cw87_w1023_r1_s

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ս.թ. ապրիլի 10-12-ին հրավիրում է մասնակցելու «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային գիտաժողովին:

Կանցկացվեն թեմատիկ 4 կլոր սեղաններ` հանրային, մասնավոր տնտեսական և գիտական ոլորտների միջազգային բանախոսների մասնակցությամբ:

Հանդիպումները կանցկացվեն

ապրիլի 10-ին ժ. 09:00-ին, Հայաստանում ֆրանսիական Համալսարանում,                 

ապրիլի 11-ին, ժ. 09:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում,

ապրիլի 12-ին, ժ. 09:30-ին, ԹՈՒՄՈ կենտրոնում:

Աշխատանքային լեզուներն են ֆրանսերենն ու հայերենը` համաժամանակյա թարգմանությամբ:

Մուտքն ազատ է:                                           

Գիտաժողովի ծրագիրը

Աղբյուրը՝ http://scs.am: