ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Ուսումնամեթոդական վարչության մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Անահիտ Վառլամի Սարիբեկյանին ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում, գարնանային պայծառ տրամադրություն, ամենայն բարիք:
Հայտարարություններ
«Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» դասընթաց հայաստանյան բուհերի դասախոսների համար
Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) հայաստանյան բուհերի դասախոսների համար կազմակերպում է «Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթաց:
Դասընթացն անվճար է:
Դասախոսություններով հանդես կգան կրթության ոլորտի մասնագետներ և հետազոտողներ:
Դասախոսությունները կուղեկցվեն ունկնդիրների գործնական և ինքնուրույն աշխատանքով:
Դասընթացը տեղի կունենա 2019թ. հունիսի 8 − հունիսի 22 ժամանակահատվածում, յուրաքանչյուր շաբաթ օր (ժամը 12:00-16:00), Երևանում:
Դասընթացի մասնակիցներին կտրվեն մասնակցությունը հավաստող վկայականներ, որոնց հիման վրա բուհերը կարող են հատկացնել մասնագիտական վերապատրաստման կրեդիտներ (վկայականի հիման վրա կրեդիտ ստանալու հնարավորությունը մասնակիցները պետք է ճշտեն և/կամ համաձայնեցնեն իրենց կրթական հաստատությունների հետ):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 15-ը training@ipp.am էլ. փոստի հասցեին ուղարկել.
- ինքնակենսագրություն (CV),
- մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ)՝ նկարագրելով դասընթացին մասնակցելու շարժառիթներն ու ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունները:
Դասընթացի անցկացման վայրի և այլ պայմանների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլ. նամակով մինչև 2019թ. մայիսի 7-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 54 18 47 հեռախոսահամարով:
Հագուստի մոդելավորման, հելյունագործության և կարպետագործության անվճար դասընթացի հրավեր
Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ, հրավիրում է Տավուշի մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ անվճար սովորելու հագուստի մոդելավորում, հելյունագործություն և կարպետագործություն։
Ուսուցումը կտևի 2 ամիս, առաջին երկամսյակի համար կընտրվի 15 մասնակից։
Գրանցման և մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 099 16 28 66 կամ 093 66 62 42 հեռախոսահամարներով կամ այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (Ուսանողական 1, Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն)։
Դիմելու վերջնաժամկետը 2019թ. մարտի 20-ն է:
Անգլերենի առցանց ուսուցման անվճար դասընթացի մասնակցության հրավեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը հրավիրում են մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդների՝ մասնակցելու անգլերենի առցանց ուսուցման անվճար դասընթացի:
ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ դասընթացին մասնակցությունն անվճար է, այնուամենայնիվ մասնակիցները պիտի ունենան անհրաժեշտ տեխնիկա և ինտերնետ կապ, ինչպես նաև պարտավորվում են մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք տեղի կունենան իրենց բնակության վայրից ոչ հեռու (վայրը կհստակեցվի կազմակերպիչների կողմից)։
Դասընթացի վերջում մասնակիցներին կտրվեն վկայականներ:
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով:
Տեղի կունենա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ներկայացուցիչների հետ հանդիպում
2019թ. մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ԳՏՏԿ-ի կողմից Իջևանում իրականացվելիք դասընթացների մանրամասները:
Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ), Տավուշի մարզպետարանի հետ համագործակցելով, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:
Դասընթացն ընդգրկում է՝
Մոբայլ ծրագրավորում /C, C++, Swift, iOS, OOP Design Patterns:
Վեբ ծրագրավորում /HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS:
Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը «Անգլերեն լեզու», «Ալգորիթմների տեսություն» և «Դիսկրետ մաթեմատիկա» դասընթացներին:
Ամսավճարը 10,000 ՀՀ դրամ է:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական ու գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 25-ը ներառյալ, իսկ դասընթացը կմեկնարկի 2019թ. ապրիլի 1-ից:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Դասընթացը տեղի կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով: