Մեկնարկել է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը

HEH

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարում է ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունելություն: Փոխհատուցումը կատարվելու է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:
Այսպիսով, ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2018-2019թթ. ուստարվա առաջին կիսամյակում սովորել են առկա համակարգում:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/
2.3×4 չափսի մեկ լուսանկար,
3.ուսանողական տոմսի պատճեն,
4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,
5.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված զեղչից, թե՝ ոչ, օգտվելու դեպքում պետք է նշված լինի զեղչի չափսը)
6.երեխաների ծննդյան վկայակնների պատճենները,
7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:
Աղբյուրը՝ http://heh.am/

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Նկ. (1)

 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 12:30-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ավարտական և կուրսային աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների քննարկում (զեկ.՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  2. Ուսումնական խորհրդատուների և ԿԾ պատասխանատուների հաշվետվություն (զեկ.՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան, Ս.Սաֆարյան):
  3. Ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքների քննարկում և ամփոփում (զեկ.՝ Մ.Միքայելյան, Գ.Հովհաննիսյան):
  4. 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների քննարկում և ամփոփում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  5. Ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում բացվել է նոր էջ՝ «Հարցազրույցների շարք մեր շրջանավարտների հետ»

45209161_1941500952594829_2054352131204317184_o

 Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «ՇՐՋԱՆԱՎԱՐՏ» բաժնում բացվել է նոր էջ՝

«ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ», որտեղ նախատեսված է ընդգրկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների հետ «Հաջողության բանաձև» թեմայով հարցազրույցները:

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների

45209161_1941500952594829_2054352131204317184_o Սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողները իրենց ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները կարող են ներկայացնել մինչև 2019թ. մարտի 9-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները՝ մարտի 11-23-ը:

Սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման:

Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը կզեղչվի

1532417111-5057 Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն`  ուսման վարձավճարների զեղչի նպատակով:

Կրթության և գիտության նախարարությունից  տեղեկացրին, որ ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամ մասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) և բուհում առաջադիմությունից ելնելով օգտվում են մինչև 50 տոկոս զեղչի իրավունքից:

Նշված ծրագրով 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ըստ առաջադիմության, կարող են ստանալ լրացուցիչ 20 տոկոս զեղչ: Դիմողները պետք է ներկայացնեն անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, 3×4 չափսի մեկ լուսանկար, ուսանողական տոմսի պատճենը, ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
 և զինվորական գրքույկն ու զինգրքույկի պատճենը:

Եթե զինվորական գրքույկում հստակ նշված չէ, որ մարտական հերթապահությունը իրականացվել է 2016 թվականի ապրիլի 02-06-ն ընկած ժամանակահատվածում, ապա, զինվորական գրքույկից բացի, անհրաժեշտ է ներկայացնել կնքված տեղեկանք համապատասխան տարածքային զինկոմիսարիատից: Դիմողները պետք է ներկայացնեն նաև տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա/հեռակա ուսուցմամբ բակալավրի/մագիստրոսի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից, լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Բուհի,  ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի  կողմից տրամադրվող ընդհանուր զեղչի գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը: Փոխհատուցումն իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:

Դիմումներն ընդունվում են Հայաստանի ետասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան փ., 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն:

Աղբյուրը՝ https://lurer.com