ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում ենք մասնաճյուղի բազմամյա հմուտ և պատասխանատու աշխատակից, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տաթևիկ Վասիլի Խաչատրյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում ենք երջանկություն, առողջություն, անձնական և մասնագիտական հաջողություններ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, անսպառ եռանդ, ամենալավն ու բարին:
Հայտարարություններ
«Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացին մասնակցելու հրավեր
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և «ՕքսԵՋեն» հիմնադրամն իրականացնում են «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» խորագրով դասընթացաշար, որին կարող են դիմել Հայաստանում բնակվող, աշխատանքային հմտությունների ու անձնային որակների զարգացմամբ հետաքրքրված 16-30 տարեկան երիտասարդները:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրը (2018-2020 թթ.) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: Ծրագրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում` խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունն աշխատաշուկայում։
Դասընթացաշարի նպատակն է ընձեռել ինքնազարգացման և ինքնաներկայացման հնարավորություններ ՀՀ տարածքում բնակվող երիտասարդներին, զարգացնել նրանց զբաղունակությանը նպաստող հմտությունները, նպաստել համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերմանը և նրանց աշխատանքային ու մասնագիտական առաջընթացի ապահովմանը: Դասընթացաշարի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, թիմային աշխատանք, հաղորդակցման, կազմակերպչական ու հարակից հմտությունների, ստեղծագործական մտքի, նախաձեռնողականության ու անձնային այլ որակների զարգացում, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:
Դասընթացաշարը բաղկացած է լինելու 2 փուլից, յուրաքանչյուրը՝ 3-օրյա տևողությամբ, 2019թ. մարտ-հունիս ժամանակահատվածում: Ընտրված մասնակիցները պարտավորվում են լիարժեք մասնակցել նախատեսված 2 փուլին: Դասընթացները վարելու են հմուտ դասընթացավարներ: Դասընթացներն ամբողջությամբ իրականացվելու են հայերեն լեզվով:
Ծրագրի հիմնական ուղղվածություններից է ներառականությունը, ուստի խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, սահմանամերձ շրջանի բնակիչների, ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ չունեցող և գործազուրկ երիտասարդների, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը խրախուսվում է: Այս նկատառումից ելնելով՝ կազմակերպչական խումբը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող երիտասարդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար: Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհային ծախսերն ու կազմակերպչական այլ հարցերը կհոգան կազմակերպիչները:
Դիմումներն ընդունվում են մինչև 2019թ. փետրվարի 10-ը ներառյալ:
*ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ – սովորաբար համարվում են ոչ թե կոնկրետ աշխատանքի, մասնագիտության, ուսումնական գիտակարգի կամ գիտելիքի ոլորտի հետ կապված, այլ հմտություններ, որոնք կարող են լայնորեն օգտագործվել տարբեր իրավիճակներում և աշխատանքային պայմաններում (IBE 2013): Դրանցից են կազմակերպչական, հաղորդակցման կամ թվային հմտությունները, ժամանակի կառավարումը, ստեղծագործական միտքը, նախաձեռնողականությունը, թիմային լինելն ու անձնային այլ որակները: Այս հմտությունների նկատմամբ պահանջն աստիճանաբար ավելի է մեծանում՝ փոփոխվող պայմաններին հաջողությամբ հարմարվելու և իմաստալից ու արդյունավետ մասնագիտական կյանք ունենալու համար:
Մասնակցության դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
«Կյանքի հմտություններ» դասընթացին մասնակցելու հրավեր
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով հրավիրում է Տավուշի մարզի 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագրի շրջանակներում անցկացվող «Կյանքի հմտություններ» դասընթացին, որը տեղի կունենա 2019թ. փետրվարի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում: Սկիզբը՝ ժամը 10:00-ին:
Դասընթացի կառուցվածքը (1 օր, 6 ժամ)
* Ինքնաճանաչում և ինքնազարգացում,
* Մասնագիտական կապերի ստեղծում և ամրապնդում,
* Հետադարձ կապի հմտություններ,
* Աշխատանք փնտրելու և դիմելու հմտություններ:
Դասընթացը կանցկացվի Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի դասընթացավարի և կրթօջախի վերապատրաստված դասախոսների կողմից:
Դասընթացի ժամանակ յուրաքանչյուր 10 մասնակցի հետ կաշխատի մեկ ՄԵՆԹՈՐ (գործատուներ, ձեռներեցներ, ՀԿ ներկայացուցիչներ, դասախոսներ և այլն)։
Շտապե՛ք գրանցվել:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/forms/5gZHplYgJTlL0Q1h2:
ՄԵՆԹՈՐՆԵՐԻ գրանցումն այստեղ՝ https://goo.gl/qE9X3W:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098-22-82-72 հեռախոսահամարով:
ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի շրջանակներում տրամադրում են Բրիտանական խորհրդի կողմից մշակված անգլերեն լեզվի անվճար առցանց դասընթացներ: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպել էլ անգլերեն լեզվի որոշակի մակարդակ ունեցող անձանց համար:
Դասընթացի մասնակցության հայտադիմում կարող են ներկայացնել միայն համալսարանների ուսանողական, դասախոսական համակազմ կամ վարչական աշխատող հանդիսացող անձիք:
Ծրագրի շրջանակներում տրամադրվում է նաև ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցում:
Ծրագրի շահառու հանդիսանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:
Գրանցման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 10-ը:
Դասընթացների մեկնարկը մարտի 15-ը:
Տեղերը սահմանափակ են:
Ծրագրին ընդգրկված լինելու մասին շահառուները կտեղեկացվեն նախապես՝ էլեկտրոնային նամակով:
«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:
Մանրամասն ինֆորմացիան՝ https://www.britishcouncil.am/programmes/education/creative-spark կայքում:
Ծրահիրը իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:
Աղբյուրը՝ http://anel.am
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի՝ №8936 (17.01.2019) հրամանով հաստատվել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676 հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ»-ի պահանջների, որը տեղադրված է ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «ՓԱՍՏԱԹՂԹԵՐ» բաժնի «ԿԱՐԳԵՐ» էջում: