Տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

meeting (1) 2018թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. Ամբիոնների վարիչների ընտրություն:

(զեկուցող՝ Մ. Ա. Զաքարյան)

2. 2018-19 ուսումնական տարվա I կիսամյակի երկրորդ ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և քննաշրջանի ժամանակացույցների հաստատում:

(զեկուցող՝ Մ. Ա. Զաքարյան)

3.Այլ հարցեր:

Տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

meet.

 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:15-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ամբիոնների վարիչների ընտրություն:
  2. 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և քննաշրջանի ժամանակացույցների քննարկում և հաստատում:
  3. Ընթացիկ հարցեր:

Կրթաթոշակ երիտասարդ գիտնականների և հրավիրյալ դասախոսների համար

ysu

 ԱՄՆ Միչիգանի Էնն Արբոր համալսարանի հայագիտության հետազոտական կենտրոնը (ASP) տրամադրում է կրթաթոշակ (Manoogian Fellowship) երիտասարդ գիտնականների և հրավիրյալ դասախոսների համար, ովքեր մասնագիտացած են հայագիտությանն առնչվող ոլորտներում (պատմություն, լեզու, գրականություն, մշակույթ, քաղաքականություն):

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2019թ. հունվարի 15-ն է:

Հավելյալ տեղեկությունների և ծրագրին դիմելու համար խնդրում ենք դիմել հետևյալ հասցեին՝ armenianstudies@umich.edu

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Աղբյուրը՝ ysu.am:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» գրքի շնորհանդեսի հրավեր

    DSCN4866  

 Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄի գրադարանում կկայանա Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, պ.գ.թ., ասիստենտ Ն.Գրիգորյանի և Ա.Ազատյանի համահեղինակած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» գրքի շնորհանդեսը:

Գրքում ներկայացված են Հայաստանի առաջին հանրապետության կերտման գործում առանցքային դերակատարում ունեցած անձինք, ինչպես նաև մեր պատմության այդ կարճ ժամանակահատվածի ամենակարևոր դրվագները: Այն նախատեսված է երիտասարդների և հանրության լայն շրջանակի համար:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

 

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

meeting 2018թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:15-ին, տեղի կունենա Հումանիտար  գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ամբիոնների վարիչների ընտրության հարցը:
  2. Առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների արդյունքների ամփոփման հարցը:
  3. Կուրսային և ավարտական աշխատանքների կատարման ընթացքի վերահսկման հարցը:
  4. Պրակտիկաների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքների քննարկման հարցը:
  5. Ընթացիկ հարցեր: