Սեղանի թենիսի և մարմնամարզության պարապմունքների հրավեր

the-open-table-tennis-championships-2015

Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. հոկտեմբերի 2-ից, ամեն երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 15:00-ին, սկսվում են սեղանի թենիսի և մարմնամարզության պարապմունքները, որոնք անցկացնելու է Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Պ.Կարապետյանը (հեռ.՝ 098 69 29  39):

Սուրբ Խաչի մասունքի բերման արարողությանը մասնակցելու հրավեր

42724873_1894450517531545_5168748881650909184_nՀարգելի՛ համալսարանականներ, 2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-14:00-ին, հրավիրում ենք ձեզ Իջևանի շատրվանների հրապարակ՝ ձեր մասնակցությունն ունենալու Մայր աթոռ Ս. Էջիմիածնից Վարագա վանք Սուրբ Խաչի մասունքի բերման արարողությանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք օրհնություն ստանալու և հաղորդվելու:

Արդեն 3 տարի է, ինչ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջարկությամբ Ս. Խաչի մասունքը տարվում է Դիլիջանից Իջևան-Նոյեմբերյան-Բերդ-Վարագա, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մոտենալու և հաղորդվելու:

Խաչին նվիրված տոներից բացի՝ Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Այս տարի այն կտոնվի սեպտեմբերի 30-ին, իսկ սեպտեմբերի 29-ի առավոտյան Քրիստոսի Խաչափայտի մասունքը հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղի Սուրբ Էջմիածնից, և Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ու հոգևոր դասի ուղեկցությամբ այն պտույտ կկատարի Տավուշի թեմի ողջ տարածքով: Սուրբ մասունքը կհասնի Դիլիջան (11:00-13:00), ապա Իջևան (13:00-14:00), Նոյեմբերյան (15:00-17:00), Բերդ (19:00) և երեկոյան՝ Նոր Վարագավանք (Գտնվում է Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա), որտեղ կկատարվի գիշերային հսկում:

Սեպտեմբերի 30-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը՝ առավոտյան ժամը 10:00-ին, Վարագավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի կողմից:

«Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտական նստաշրջանի հրավեր

Manuk-Abeghyan-1Հարգելի՛ դասախոսներ, 2018թ. նոյեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ հայոց լեզվի պատմության և հայոց լեզվի ամբիոնները համատեղ կազմակերպում են «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտական ամենամյա նստաշրջանը։ Թեզիսներն ընդունվում են hlpambion@mail.ru էլեկտրոնային հասցեով մինչև նոյեմբերի 1-ը (նախապատվությունը կտրվի Մ.Աբեղյանին վերաբերող հոդվածներին)։

Հոդվածի ձևավորման չափանիշները

  1. Հոդվածի սկզբում գրվում է հեղինակի անուն, ազգանունը (մեծատառերով), աշխատանքի վայրը, հաջորդ տողում՝ էլ. հասցեն, մյուսում՝ հոդվածի վերնագիրը (մեծատառերով),
  2. հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
  3. անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  4. ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
  5. հիմնական տառաչափը՝ 12,
  6. միջտողային հեռավորությունը՝ 1.5,
  7.  տեքստի լուսանցքները – վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
  8.  հղումները տրվում են տողատակում, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը, էջը,
  9. հոդվածը պետք է ունենա ամփոփում անգլերեն և ռուսերեն, 10 բանալի բառեր՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

meeting2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:10-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  • Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներին գիտական կոչում ստանալու և պաշտոնների տեղակալման համար սահմանված գործընթացներին մասնակցելուն երաշխավորելու հարցը: