Երկարաձգվել է Արիզոնայի պետական համալսարանում կիսամյակային կացության ծրագրի մասնակցության համար բաց մրցույթի հրավերը

image0

Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանի համագործակցության շրջանակներում 2020-2021 թթ. նախատեսվում է դասախոսական կազմի համար հատուկ ծրագրի գործարկում, որը հնարավորություն կընձեռի առավելագույնը ութ դասախոսների կիսամյակային կացության ծրագրով մեկնել Արիզոնայի պետական համալսարան՝ ամերիկյան հետազոտությունների թիրախային բնագավառներում համապատասխան կրթական դասընթացներ մշակելու համար։

Պրոֆեսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են Արիզոնայի պետհամալսարանում կիսամյակային կացության ծրագրով, հրավիրվում են մասնակցելու բաց մրցույթի: Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը հիմնված է և գործում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, սակայն մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են նաև ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերով հետաքրքրված դասախոսներն ու հետազոտողները:

Ծրագրի իրականացման ժամկետները.

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ մրցույթը հաղթահարած  դիմորդների ընտրված խումբը գտնվելու է Արիզոնայի պետական համալսարանում քառամսյա ժամկետով՝ կամ 2021թ հունվարի սկզբից մինչև մայիսի սկիզբ, կամ 2021 թ օգոստոսի վերջից մինչև դեկտեմբերի վերջ:

Ի՞նչ են անելու հաջողակ դիմորդները Արիզոնայում կեցության ընթացքում.  Կիսամյակային կացության ծրագրով Արիզոնա մեկնած գիտնականները կիսամյակի ընթացքում կմասնակցեն ամերիկագիտության և ամերիկյան հետազոտությունների ոլորտի առնվազն երկու դասընթացների/սեմինարների, ինչպես նաև կպատրաստեն առնվազն երկու դասընթացի ծրագրեր: Ընդ որում, ծրագրի մասնակիցների կողմից մշակված դասընթացներից առնվազն մեկը հետագայում պարտադիր դասավանդվելու է անգլերեն լեզվով:

Կեցության ծախսերը. 

Արիզոնայի պետական համալսարան այցելող գիտնականները կստանան ամսական մոտ 1600 ԱՄՆ դոլար աշխատավարձ: Բացի այդ, մասնակիցներին կտրամադրվի 1000 ԱՄՆ դոլար նպաստ` համապատասխան դասընթացների համար անհրաժեշտ գիտա-կրթական նյութեր ձեռքբերելու համար: Փոխանակման ծրագրի մասնակիցների ընտանիքի անդամների մեկնում ԱՄՆ նախատեսված չէ:

Ո՞վքեր իրավունք ունեն դիմելու.

Խրախուսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր ներկայացուցիչների և ասպիրանտների, ինչպես նաև Երևանում գտնվող հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր անդամների դիմումները, ովքեր մասնագիտացած են հասարակական գիտությունների ոլորտում և ունեն ամերիկագիտության հետ կապված ուսուցման և/կամ հետազոտական հետաքրքրություններ: Քանի որ ընտրված մասնակիցները կմասնակցեն սեմինարների ՀՊՄՀ-ում, անհրաժեշտ կլինի անգլերենի իմացություն, որը բավարար է համալսարանական դասընթացներին և սեմինարներին մասնակցելու համար: Համաձայն ՀՊՄՀ բազմազանության հավատարմության և կրթական ծրագրերում և գործունեության մեջ հավասար հնարավորություն ընձեռելու համալսարանի քաղաքականությանը ՝ խտրականությունն արգելվում է ռասայի, գույնի, դավանանքի, ազգային ծագման, սեռի, սեռական կողմնորոշման, տարիքի կամ հաշմանդամության պատճառով:

Քանի որ ընտրված մասնակիցները Արիզոնայի պետական համալսարանում պետք է մասնակցեն սեմինարների, ուստի կպահանջվի անգլերեն լեզվի իմացության այնպիսի մակարդակ,  որը բավարար կլինի համալսարանական դասերին և սեմինարներին մասնակցելու համար: Նկատի ունենալով Արիզոնայի պետական համալսարանի պարտավորվածությունը` բազմազանությունը խթանելու և համալսարանի քաղաքականությունը` կրթական ծրագրերում և գործունեության մեջ հավասար հնարավորություններ ապահովելու, արգելվում է խտրականության ցանկացած դրսևորում` հիմնված ռասայի, գույնի, կրոնի, ազգային ծագման, սեռի, սեռական կողմնորոշման, տարիքի կամ հաշմանդամության վրա:

Դիմումների վերջնաժամկետը.

Ավարտուն դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2020 թ. հոկտեմբերի 23-ը` ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն, ինչպես նաև ուղարկվեն պրոֆ. Ալեքսանդր Մարգարովին` էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝ amarkarov@ysu.am  և ԱՊՀ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համաղեկավար, Արիզոնայի   պետհամալսարանի Մելիքյան կենտրոնի հիմնադիր տնօրեն պրոֆ.Ստիվեն Բատալդենին` stephen.batalden@asu.edu:

Ընտրված մասնակիցների հետ հարցազրույցը կանցկացվի 2020թ. հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին: Մրցութային հայտի արդյունքների մասին հայտարարությունը կկազմվի մինչև 2020թ նոյեմբերի կեսերը:

Մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տե՛ս այստեղ, նույնի անգլերեն տարբերակը՝ այստեղ:

Դիմումհայտի ձևը տե՛ս այստեղ:

Կայացավ «Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստման դասընթացը

1. գլխավոր

 2020թ. սեպտեմբերի 10-11-ին ԵՊՀ ԻՄ-ի շուրջ չորս տասնյակ դասախոսների համար իրականացվեց «Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հանձնարարությամբ դասընթացը առկա ուսուցման II-IV կուրսերի դասերի մեկնարկի նախօրյակին կազմակերպվել և իրականացվել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման ու Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժինների կողմից:

Վերապատրաստման ընթացքում դասախոսները ծանոթացան Zoom միասնական հարթակում աշխատելու որոշ նրբությունների, ՏՀՍԶ բաժնի վարիչ Տ.Խաչատրյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Դասընթացավարը նախ ներկայացրեց, ինչպես կազմակերպել և վարել դասը, փոխել  Zoom  ինտերֆեյսի  լեզուն, ընդունել դասի մասնակիցներին, ինչպես անջատել կամ միացնել նրանց խոսափողները, ինչպես  տեսանկարել   դասը:

Այնուհետև Տ.Խաչատրյանը ցուցադրեց, թե ինչպես բացել   գրատախտակը, հեռակառավարել  դասընթացի   մասնակցի   համակարգիչը, միացնել նրա տեսապատկերը կամ արգելել  նրան գրելու  դասախոսի  էկրանին, ինչպես սովորողին  հասանելի  դարձնել դասախոսի  համակարգչի տեսանյութի  ձայնը, կազմակերպել  խմբային աշխատանք Zoom հարթակում և այլն:

«Բրյուսովյան ընթերցումներ-2020» աշխատաժողովին մասնակցելու հրավեր

New Project (1)

2020թ. դեկտեմբերի 14-ին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Բրյուսովյան ընթերցումներ2020» աշխատաժողովը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 85-ամյակին և Վ.Բրյուսովի ծննդյան 147-ամյակին:

Աշխատաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

 

Աշխատաժողովի բովանդակային ուղղվածությունները հետևյալն են՝

  1. Հայաստանը Վ.Բրյուսովի ստեղծագործական հայեցակարգում
  2. Վ.Բրյուսովի պոեզիան Արծաթե դարաշրջանի անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններում
  3. Արծաթե դարաշրջան. Վ.Բրյուսովը և նրա գրական սերնդակիցները
  4. Անտիկ հայեցակարգը Վ.Բրյուսովի ստեղծագործություններում:

Աշխատաժողովի մասնակիցները կկատարեն շրջայց Վ.Բրյուսովի թանգարան, Բրյուսովյան գիտական կենտրոն և Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության թանգարան:

 

Մասնակցության հայտը մինչև 2020թ. նոյեմբերի 12-ն անհրաժեշտ է ուղարկել  brusovcenter@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ Բրյուսովյան

գիտական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ Brusov Science Center:

Աշխատաժողովի վերաբերյալ ռուսերեն տեղեկատվությունը տե՛ս այստեղ:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ

Հայտարարութ. նկարը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական  գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով գիտական ստորաբաժանումների վերազինմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ: 

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչ 2020 թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.՝ 21-01-40 (118):

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Աղբյուրը՝ scs.am

Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակին նվիրված գիտաժողովի հրավեր

Ավ. Իսահակյան

Հարգելի՛ համալսարանականներ, 2020թ. հոկտեմբերի 30-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակը, որի առթիվ Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանը հոկտեմբերի 21-22-ին կազմակերպում է գիտաժողով և հրավիրում է մասնակցելու:

Վարպետի ծննդյան 145-ամյակին նվիրված գիտաժողովին կարող եք ներկայացնել զեկուցում՝ Ձեր ընտրած թեմայով:

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Ձեր մասնակցության և ընտրած թեմայի մասին կարող եք տեղեկացնել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ AVISAHAKYANMUSEUM@GMAIL.COM:

Թեզիսների ուղարկման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:

Եթե համաճարակի (COVID-19) հետ կապված սահմանափակումները երկարաձգվեն, գիտաժողովը կհետաձգվի, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի:

Լրացուցիչ հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+37410) 562424, (+37410) 587380:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ,
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի
տնօրեն՝ Անժելա Խորենյան