2020թ. մարտի 16-ից՝ հանրապետությունում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ինչպես ՀՀ այլ բուհեր, ուսանողների ուսումնառությունը չընդհատելու նպատակով քայլեր ձեռնարկեց առցանց եղանակով իրականացնելու ուսումնական գործընթացները, այդ թվում՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաները:
Հաշվի առնելով, որ առցանց ուսուցման կազմակերպումը նորություն է պրակտիկա իրականացնող կողմերի համար՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժինը Zoom առցանց հարթակի միջոցով նրանց հետ իրականացրել է ամենօրյա քննարկումներ և խորհրդատվություններ, ծանոթացրել է նրանց պրակտիկայի ղեկավարների և ուսանողների հիմնական խնդիրներին, ինչպես նաև ապահովել է գործընթացի նկատմամբ հսկողություն:
Մանկավարժական պրակտիկաներն արդեն իրականացվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերում, դեռևս ընթացքի մեջ են նույն կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսում, «Պատմություն» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրսում:
Մանկավարժական առցանց պրակտիկաներն ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու դպրոցներում առցանց ուսուցման կազմակերպմանը, առաջացող խնդիրներին, օրինակ, թե տարրական դասարանի ուսուցչուհին ինչպես է կատարում մեթոդի ընտրությունը, ապահովում աշակերտների ներգրավվածությունը, ինչպես է գնահատում, արդյունավետ են արդյոք առցանց դասերը, ինչպես են դրանք ազդում սովորողների սոցիալականացման վրա և այլն։
Դրանք կազմակերպվել են անհատական (ուսանողների կողմից ընտրված դպրոցներում՝ ընդունող կողմի հետ ունենալով համապատասխան պայմանավորվածություն) և խմբային եղանակներով: Խմբային եղանակով մանկավարժական պրակտիկան կազմակերպվել է Իջևանի Ս.Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական և Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցներում՝ ուսուցման գործընթացի առցանց կազմակերպման հնարավորությունները դպրոցների ներկայացուցիչների հետ քննարկման և փոխպայմանավորվածության հիման վրա:
Նկատի ունենալով, որ պրակտիկայի ընթացքում կարող են առաջանալ դժվարություններ՝ յուրաքանչյուր դասարանին կցված ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսին քննարկվել է առանձին-առանձին: Ուսանողներն ունեին հանձնարարություն զուգահեռաբար կատարել առցանց դասերի դիտում և վերլուծություն, որոնք հասանելի են պաշտոնական կայքերում (https://heravar.armedu.am/, https://www.imdproc.am/, https://usum.am/ և այլն):
Ընթացքի մեջ են նաև ուսումնական և արտադրական պրակտիկաները «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 1-ին և 2-րդ, հեռակա ուսուցման 2-րդ կուրսերում, «Պատմություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 4-րդ կուրսում:
Ելնելով կրթական ծրագրերի առանձնահատկություններից՝ դրանք կազմակերպվում են պրակտիկայի ղեկավարների կողմից ուսումնական խնդիրների հիման վրա տրվող հանձնարարությունների կատարման միջոցով:
ԵՊՀ ԻՄ–ի մինչհամալսարանական
կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին
























Զաքարյանը, առցանց դասերի մեկ ամիսն ամփոփելով, մասնավորապես նշեց. «Ֆակուլտետում դասավանդող բոլոր դասախոսները շատ կարճ ժամանակամիջոցում ուսումնասիրեցին և յուրացրին Zoom հարթակի առանձնահատկությունները և անցան առցանց դասապրոցեսին: Դասախոսների և ուսանողների համար շատ օգտակար եղան մասնաճյուղի ՏՀՍԶ բաժնի կողմից մշակված Zoom հարթակի կիրառման ուղեցույցները։ Դասավանդումն իրականացվում է՝ համաձայն ֆակուլտետում գործող դասացուցակի․ շեղումները հիմնականում պայմանավորված են լինում տեխնիկական պատճառներով։ Բոլոր տեսակի դասաժամերի փոփոխությունների մասին իրազեկվում են և՛ ֆակուլտետի դեկանը, և՛ ամբիոնների վարիչները, և՛ Ուսումնամեթոդական վարչությունը: Ուսանողների մասնակցությունը դասերին կազմել է 65-70%: Ֆակուլտետում ընթացքի մեջ է ավարտական կուրսերի քննաշրջանը։ Ուսումնամեթոդական վարչության և տնօրենության հետ միասին մեթոդներ ենք փնտրում ուսանողների մասնակցության ակտիվության բարձրացման համար»:
Կարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ամբողջ մասնաճյուղով միասնական Zoom հարթակով առցանց ուսուցման անցման նպատակը վերահսկելի դասապրոցեսի իրականացումն էր՝ ուսումնական պլաններին համապատասխան: Առաջին շաբաթվա ընթացքում եղել են որոշ խնդիրներ՝ պայմանավորված տեխնիկական հանգամանքներով, համացանցի հետ կապված անհարթություններով․ դասախոսական համակազմի որոշ ներկայացուցիչներ չունեին անհրաժեշտ համակարգչային և առցանց դասավանդման հմտություններ, որոշ ուսանողներ՝ տեխնիկական համապատասխան միջոցներ և այլն, որոնք աստիճանաբար շտկվել են: Մինչև ապրիլի 14-ը լրացուցիչ դասեր են դրվել ավարտական կուրսերի ուսանողների համար, որպեսզի մինչև քննաշրջանը շտկվեն որոշ դասընթացներում եղած բացթողումները: Առաջինից երրորդ կուրսերում դասերն իրականացվում են ըստ դասացուցակի: Պիտի արձանագրենք, որ և՛ դասախոսական համակազմը, և՛ ուսանողները բավական արագ հարմարվեցին և ընտելացան դասավանդման նոր ձևին և պայմաններին: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսանողների մասնակցությունը դասընթացներին միջինում կազմում է 77.3 %»:
Ավետիսյանը մասնավորապես նշեց. «Տնտեսագիտության ֆակուլտետում առցանց ուսուցման առաջին շաբաթվա բոլոր խնդիրներն արդեն վերացվել են, դասապրոցեսն ընթանում է իր հունով, և նույնիսկ լրացվել են մարտ ամսվա բացթողումները: Ֆակուլտետում ուսանողների մասնակցությունը առցանց դասընթացներին բավականին բարձր է՝ շուրջ 80-90 %: Բոլոր դասավանդողները, ուսանողները, ինչպես նաև առցանց կրթության կազմակերպման համար պատասխանատու անձնակազմը դասապրոցեսին վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ և ըմբռնումով: Ելնելով իրավիճակից՝ առցանց եղանակով է իրականացվել նաև ավարտական կուրսերի քննաշրջանը, որի վերլուծության արդյունքները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կազմակերպել ինչպես ավարտական աշխատանքների պաշտպանությունը, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջինից երրորդ կուրսերի քննաշրջանը:
Մարգարյանը, ամփոփելով մեկ ամսվա արդյունքները, նշեց. «Մեր ֆակուլտետի մասնագիտական դասընթացները պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ․ դրանց մեծ մասը գործնական դասաժամեր են, և պահանջում են դասախոսի անմիջական մասնակցություն ու միջամտություն ուսանողի աշխատանքին։ Չնայած առկա տեխնիկական դժվարություններին ու անհարմարություններին՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները հաջողությամբ են կատարում կրթական մոդուլներում նկարագրված առաջադրանքները: Վերոնշյալ գործընթացն ավելի արդյունավետ է դարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում, քանի որ դասախոսները, տիրապետելով Zoom-ի ընձեռած հնարավորություններին և նախապես էլեկտրոնային նյութեր պատրաստելով, դասապրոցեսը է՛լ ավելի հագեցած ու հետաքրքիր են դարձնում»:
