Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ՝ վիզուալ արվեստի ոլորտում ստեղծագործությունների ստեղծման համար

10.thumb

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ՝ վիզուալ արվեստի ոլորտում ստեղծագործությունների ստեղծման համար:

Ծրագրի նպատակն է `

  • Աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը:
  • Խթանել արվեստագետների ստեղծագործական ներուժը:
  • Նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի զարգացմանը:

Թեման – Ճգնաժամ /Crisis

Ճգնաժամ հասկացությունը գալիս է հին հունարեն ՝ κρίσις – կրիզիս բառից, որը թարգմանաբար նշանակում է` որոշում, շրջադարձային կետ:
Նոր հազարամյակում մարդկությունը անընդհատ գտնվում է քաղաքական, տնտեսական, բնապահպանական, հոգեբանական, ստեղծագործական ճգնաժամերի և դրանց հաղթահարման փակ շրջանի մեջ:

ճգնաժամային պայմաններում արվեստագետի գոյատևումը, նրա ստեղծագործականությունը, մեծապես կախված է այն հանգամանքից, թե կարողանո՞ւմ է նա վստահել իր ուժերին՝ իր ներքին հնարավորություններին, և ճգնաժամը դիտարկել՝ որպես շրջադարձային կետ:

Առաջարկվող ֆինանսական օգնության առավելագույն չափը կազմում է 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ :

ՀԵՀ-ի կողմից հրապարակված՝ ուսման վարձավճարների փոխհատուցում ստացած ուսանողների ցանկում ընդգրկված են ԵՊՀ ԻՄ-ի 11 ուսանողներ

ՀԵՀ

 ՀԵՀ-ը հրապարակել է ՀՀ կառավարության՝ 2018թ. դեկտեմբերի 13-ի թիվ 1464-Ն որոշման հիման վրա 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների, ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով զեղչ և ՀՀ մասնակցությամբ հիմնված ԲՈՒՀ-երի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով փոխհատուցում ստացած ուսանողների ցանկը ըստ ԲՈՒՀերի

Հրապարակված ցանկում ընդգրկված են ԵՊՀ ԻՄ-ի 11 ուսանողներ.

  1. Գարիկ Գագիկի Մելիքբեկյան
  2. Նարեկ Արտակի Փայտյան
  3. Գևորգ Հայկի Ադամյան
  4. Արամ Գոռի Ենգիբարյան
  5. Վաչե Արտակի Առաքելյան
  6. Նորայր Մհերի Դավթյան
  7. Հայկ Գրիգորի Թուրաջյան
  8. Տիգրան Վալոդի Թիրաբյան
  9. Հրանտ Հրահատի Եգանյան
  10. Կարեն Աշոտի Դովլաթբեկյան
  11. Լուսինե Ֆելիոսի Եգանյան:

 

Հրավիրում ենք ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

graduate

 Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, աշխատակիցներ, 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրում ենք ձեզ ԵՊՀ ԻՄ՝ մասնակցելու 2019թ. առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

 

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ

Տնտ. նկ.

 2019թ. հունիսի 29-ին՝ ժամը 10:30-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների՝ 2018-19 ուստարվա գործունեության վերաբերյալ ամբիոնների վարիչների տարեկան հաշվետվություն (զեկուցողներ՝ Մ.Միքայելյան, Գ.Հովհաննիսյան):
  2. Ֆակուլտետի՝ ըստ մասնագիտությունների 2019թ. ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման (ավարտական աշխատանքների պաշտպանության) արդյունքների քննարկում (զեկուցողներ՝ Մ.Միքայելյան, Գ.Հովհաննիսյան):
  3. ԿԾ պատասխանատուների՝ 2018-19 ուստարվա գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն (զեկուցողներ՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  4. 2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունների և ստուգումների ամփոփում (զեկուցող՝ Գ.Ավետիսյան):

 

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներն ու շրջանավարտները՝ աշխատանքի տոնավաճառում

IMG_1222

 2019թ. հունիսի 25-ին Իջևանի շատրվանների հրապարակում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության կողմից:

Տոնավաճառին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքային իշխանությունների, մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, 14 ուսանող-կամավորներ, քաղաքացիներ, հյուրեր:

Աշխատանքի տոնավաճառում կամավոր սկզբունքով ներգրավված մեր ուսանողներն օգնում էին աշխատանք փնտրողներին մոտենալ իրենց նախընտրած գործատուներին, ռեզյումե լրացնել և դիմել աշխատանքի համար:

Իրենց տաղավարներով տոնավաճառում ընդգրկված էին մարզի 29 գործատուներ՝ իրենց առաջարկներով:

Աշխատանքի համար դիմողների մեջ կային նաև մասնաճյուղի շրջանավարտներ, ովքեր իրենց ինքնակենսագրությունները հանձնեցին նախընտրած գործատուներին:

Տոնավաճառի վերջում Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ տոնավաճառի աշխատանքներին աջակցելու համար: