Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

2018թ. մարտի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը:

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Ներկա էին Ֆրանսերեն լեզվի և գրականության, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնների դասախոսներ, համապատասխան մասնագիտությունների ուսանողներ:

Հանդիպման նպատակն էր ընդգծել առաջիկայում Երևանում կայանալիք Ֆրանկֆոոնիայի գագաթնաժողովի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար, մասնակիցներին հանգամանորեն ներկայացնել դրա ընթացակարգը:

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Նախ պարոն Աթաբեկյանը ջերմորեն շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ Ֆրանկոֆոնիայի միջբուհական մրցույթում պատվավոր տեղեր գրավելու համար, ողջունեց այն փաստը, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը զիջել է  միայն Բրյուսովի անվան համալսարանին և առաջ է անցել անգամ Ֆրանսիական համալսարանից։ 

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարի խորհրդականը մանրամասն ներկայացրեց կամավորական սկզբունքով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու պայմաններն ու դրույթները: 

Մասնաճյուղում կայացավ Վահագն Աթաբեկյանի հետ հերթական հանդիպումը

Վերջում ուսանողները պարոն Աթաբեկյանին ուղղեցին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և ֆրանսիական մշակույթի վերաբերյալ մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

2018թ. մարտի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզուներ» մասնագիտության I կուրսում կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով գործնական բաց դաս (անգլերեն), որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնը:

Բաց դասի ընթացքում ուսանողները ներկայացրին տարբեր տարիների ընթացքում «Օսկար» մրցանակի արժանացած մի շարք ֆիլմեր («Տիտանիկ», «Ավատար», «Տրոյա», «Դյունքերք», «Անգլիական պացիենտը», «Ջրի ձևը»):

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

Մասնավորապես նշվեց, որ «Տիտանիկը» նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի կողմից 1997 թվականին: Ֆիլմում նկարագրվում է Տիտանիկ նավի կործանումը: Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո դի Կապրիոն: ԱՄՆ-ում ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին: Ֆիլմի բյուջեն կազմել է 200 միլիոն դոլար, որը ժամանակին ռեկորդային էր: «Տիտանիկը» ներկայացվել է «Օսկար» մրցանակի 14 անվանակարգում և ստացել 11 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»:

Ներկայացվեց, որ «Ավատար» ֆիլմի ռեժիսորը նույնպես Ջեյմս Քեմերոնն է: Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին,  և առաջին ցուցադրությունը կայացել է դեկտեմբերի 18-ին: Գլխավոր դերակատարներն են Սեմ Ուորթինգտոնը, Քոուի Սալդանան և Սիգուրնի Ուիվերը: Ֆիլմի բյուջեն կազմել է 237 միլիոն դոլար:  «Ավատարը» ներկայացվել է «Օսկար» մրցանակի 9 անվանակարգում և ստացել 3 «Օսկար»:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

 

«Տրոյա» պատմական ֆիլմի վերաբերյալ նշվեց, որ այն նկարահանվել է 2004 թվականին ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսենի կողմից: Գլխավոր դերակատարներն են Բրեդ Փիթը և Էրիկ Բանան: Ֆիլմի բյուջեն 175 միլիոն դոլար է կազմել: Ֆիլմը ստացել է «Օսկար»՝ լավագույն հանդերձանքի համար:

«Դյունքերք» ֆիլմի մասին նշվեց, որ այն նկարահանվել է 2017 թվականին Քրիստոֆեր Նոլանի կողմից: Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի 8 անվանակարգում և ստացել է 3 «Օսկար»: Գլխավոր դերակատարներն են Թոմ Հարդին և Քիլիան Մերֆին: Ֆիլմի բյուջեն կազմել է 100 միլիոն դոլար: 

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

«Անգլիական պացիենտ» ֆիլմի կապակցությամբ ներկայացվեց, որ այն նկարահանվել է 1996 թվականին Էնթոնի Մինգելլայի կողմից:  Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի 12 անվանակարգում և ստացել է 9 «Օսկար»: Գլխավոր դերակատարներն են Ռեյֆ Ֆայնսը և Ժուկիետ Բինոշը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում: Ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 27 միլիոն դոլար: 

«Ջրի ձևը» ֆիլմի վերաբերյալ նշվեց, որ այն նկարահանվել է 2017 թվականին Գիլյերմո դել Տորոյի կողմից: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2017 թվականի օգոստոսի 31-ին: Այն ներկայացվել է «Օսկար» մրցանակի 13 անվանակարգում և ստացել է  4 «Օսկար», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»: Գլխավոր դերակատարներն են Սալլի Հոքինսը, Մայքլ Շեննոնը և Օկտավիա Սպենսերը: Ֆիլմի բյուջեն կազմել է 19,5 միլիոն դոլար:

Ֆիլմերի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում:

Կայացավ «Օսկարակիր ֆիլմեր» թեմայով բաց դասը

 

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

2018թ. մարտի 23-ին Տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ ինտելեկտուալ խաղ, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

Խաղին մասնակցում էին երեք թիմ («Կոնվերս», «Մոնոպոլիա» և «Օլիգոպոլիա»), որոնցում ներգրավված էին «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

Այս ձևաչափը, որը դեռևս նախորդ` 2017թ. դեկտեմբերի 6-ին կայացած խաղում ապացուցել էր իր արդյունավետությունը, հետապնդում էր մեկ նպատակ` ավագ կուրսերի ուսանողների փորձը և գիտելիքները փոխանցել առաջին կուրսեցիներին։

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

Ուսանողներին տրվեցին տնտեսագիտական տերմիններով աղյուսակներ ու խաչբառեր։ Աղյուսակների մեջ նրանք պետք է գտնեին տնտեսագիտական բնագավառի` խառը տեղաբաշխված բառերը («Թաքնված բառեր») և պատասխանեին մասնագիտական հարցերին («Խաչբառ»)։

6

Խաղն ընթացավ բավականին լարված և միևնույն ժամանակ ջերմ մթնոլորտում։

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

 

2 միավորի առավելությամբ հաղթող ճանաչվեց «Օլիգոպոլիա» թիմը (Արփինե Վերանյան, Լուիզա Մադաթյան, Անուշ Նազինյան)` ստանալով պատվոգիր։

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

Ուսանողական գիտական ընկերությունը շնորհավորում է հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ։

 

 

 

 

Մեր ուսանողները «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղում

2018թ. մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ միջբուհական մրցույթ՝ «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղը, որը նախաձեռնել էր Մայր բուհը:

1

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ԵՊՀ-ի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական, Ֆրանսիական, Մանկավարժական համալսարանների ուսանողները:

Մեր ուսանողները «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղում

Խաղն անցկացվեց երեք փուլով. առաջին փուլում տրվեցին ֆրանսիական քաղաքակրթությանը, երկրորդ փուլում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, ֆրանկոֆոն գործիչներին վերաբերող, իսկ երրորդ փուլում` տրամաբանական հարցեր:

Մեր ուսանողները «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղում

ԵՊՀ ԻՄ-ից միջբուհական մրցույթին մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Լուսյա Ղալթախչյանը, էմմա Շահնազարյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Փաշինյանը:

Մեր մասնակիցները փայլուն ներկայացան խաղին՝ լինելով առաջատար առաջին և երկրորդ փուլերում, փոքր-ինչ զիջելով երրորդում:

Մեր ուսանողները «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղում

Անուշ Փաշինյանը և Լուսյա Ղալթախչյանը  անցան եզրափակիչ` գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները:

Մեր ուսանողները «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղում

Մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով և լրագրերով, իսկ եզրափակիչ անցած մասնակիցները նաև գրքերով:

Մեր ուսանողները «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղում

 

Կայացավ «Պեպո» ֆիլմի դիտում-քննարկումը

2018թ. մարտի 23-ին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները, ուսումնասիրության նյութ առնելով Գաբրիել Սունդուկյանի դրամատիկական ստեղծագործությունները, իրենց դասախոսի՝ բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի հետ միասին դասերից հետո կազմակերպեցին «Պեպո» ֆիլմի դիտում-քննարկումը:

Կայացավ «Պեպո» ֆիլմի դիտում-քննարկումը

Նախ ուսանողները դիտեցին 1935 թվականին նկարահանված «Պեպո» առաջին հայկական հնչյունային ֆիլմը:

Ապա նրանք, զուգահեռներ անցկացնելով ֆիլմի և կատակերգության միջև, փորձեցին տեսանելի դարձնել դրանց միջև առկա տարբերությունները:

Նկատվեց, որ ֆիլմում ընդգրկված են նաև հատվածներ Սունդուկյանի այլ պիեսներից, ինչպես նաև պիեսում հանդես չեկող, այլ միայն հերոսների խոսքում հիշատակվող մի շարք կերպարներ ֆիլմում մասնակցում են գործողություններին:

Կայացավ «Պեպո» ֆիլմի դիտում-քննարկումը

«Պեպո» ֆիլմի դիտում-քննարկումը նպաստեց, որ ուսանողներն ավելի լավ յուրացնեն Գ.Սունդուկյանի համանուն պիեսը և ծանոթանան թիֆլիսահայ միջավայրի կենցաղի մանրամասներին: