«ԱՆԳԼԵՐԵՆԸ՝ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

«ԱՆԳԼԵՐԵՆԸ՝ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնը հրավիրում է մասնակցելու ապրիլի 12-13-ը կազմակերպվող  «Անգլերենը՝ միջմշակութային հաղորդակցության համար» խորագրով  գիտաժողովին:

Գիտաժողովի նպատակն է խթանել օտար լեզվի ուսուցման ժամանակակից ձևերի և տեխնոլոգիաների ներդրումը ԵՊՀ-ում, Հայաստանի այլ բուհերում, դպրոցներում և ուսումնական կենտրոններում: 

Մանրամասների համար հետևել հղմանը՝ https://www.smore.com/r9uq7:

Գիտական կոնֆերանս

գիտաժողով

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ, նախատեսում է կազմակերպել «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության և ագրոկենսաբազմազանության հզորությունների գնահատումն և կենսանվտանգության ապահովման գիտակրթական հիմունքների ներդրումը» խորագրով երկօրյա գիտական կոնֆերանս:

Կոնֆերանսի ուղղություններն են.
1. Կենսաբազմազանություն (ագրոկենսաբազմազանություն)
2. Կենսանվտանգություն:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է biologyconference3@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 01.06.2018թ. ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
1. թեզիսի տեքստը (հավելված 1` թեզիսին ներկայացվող պահանջները և օրինակը)
2. մասնակցության հայտը (հավելված 2):

Միջոցառման անցկացումը լինելու է առկա (թեզիսի զեկուցում և հրատարակում) և հեռակա (թեզիսի հրատարակում): Մասնակցության համար վճար չի նախատեսվում:

ՀԱՀ Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2018

ՀԱՀ Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2018

Նպատակը. Խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց:

14 ԱՊՐԻԼ, 2018

ԳՐԱՆՑՎԵԼ

Աղբյուրը՝ http://ace.aua.am

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

2018թ. մարտի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը, որը վարեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի վարիչ, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գ.Հովհաննիսյանը:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Քննարկմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը Գ.Հովհաննիսյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Ավարտական աշխատանքի կատարումը», II. «Ավարտական աշխատանքի ձևավորումը», III. «Ավարտական աշխատանքի պաշտպանությունը») առաջին դասն էր: 

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

«Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գ.Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպված սեմինար-քննարկման նպատակն է ավարտական աշխատանքների հետ առնչվող անձանց՝ ղեկավարներին և ուսանողներին հաղորդակից դարձնել ավարտական աշխատանքների կատարման մեթոդաբանությանը և մեթոդներին, դրանց ձևավորման և ձևակերպման կանոններին, ուսանողներին պատրաստել ավարտական աշխատանքների պաշտպանությանը, նրանց ներկայացնել հրապարակային պաշտպանության ժամանակ աշխատանքների գնահատման սանդղակը:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեցին գիտական հետազոտության առանձնահատկությունները՝ գործընթացի նպատակաուղղվածությունը, անհայտի բացահայտումը, նորի որոնումը և հետազոտության հատուկ մեթոդների օգտագործումը:

Տրվեց ավարտական աշխատանքի՝ որպես գիտահետազոտական աշխատանքի սահմանումը, այն է՝ ավարտական աշխատանքն ուսանողի մասնագիտական որակավորումը՝ տեսական ու գործնական պատրաստվածությունը հաստատող ուսումնասիրություն է: Բակալավրի ավարտական աշխատանքն ինքնուրույն, տեսական կամ կիրառական նշանակության աշխատանք է, որն արտացոլում է տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու և լուծումներ առաջադրելու հմտություններ:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, այսինքն՝ բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն ուսումնասիրել՝ լինել գիտականորեն օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից, քանզի գիտության մեջ նորի էությունը ոչ միշտ է տեսանելի հետազոտողին:

Ընդգծվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Նշվեց, որ գիտական հետազոտությամբ բավարար չէ միայն հաստատել գիտական նոր փաստ, կարևոր է դրան տալ գիտական բացատրություն, ցույց տալ դրա ճանաչողական, տեսական կամ գործնական նշանակությունը:   

Անդրադարձ կատարվեց նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.

  1. Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:

Դասակարգվեցին գիտական հետազոտության մեթոդները՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական, պատմական, համակարգային մոտեցման, դաշտային և լաբորատոր հետազոտությունների, հարցումների և այլ մեթոդներ:     

Ամփոփելով սեմինարի ընթացքում քննարկված հարցերն ու խնդիրները՝ պարոն Հովհաննիսյանը կատարեց հետևյալ հետևությունները.

  • գիտահետազոտական աշխատանք գրելիս հեղինակը պետք է իմանա գիտական հետազոտություն կատարելու հիմնական սկզբունքները,
  • ուսումնասիրության թեմայի ընտրությունից ու հաստատումից հետո անհրաժեշտ է զբաղվել թեմային առնչվող նյութերի՝ սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հավաքմամբ («մրջյունի» փուլ),
  • այնուհետև հարկ է ընթերցել հավաքված գրականությունը՝ ընթացքում առանձնացնելով ուսումնասիրության թեմային վերաբերող նյութերը («մեղվի» փուլ):  

Վերջում մասնակիցներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

2018թ. մարտի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց «Շարժվող օբյեկտի հայտնաբերման մի խնդիր» թեմայով գիտահանրամատչելի զեկուցում:

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

Միջոցառումը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ներկա էին ֆակուլտետի 3 տասնյակ ուսանողներ:

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

Ս.Ալավերդյանը ներկայացրեց փնտրման խնդրի էությունը, լուծման ալգորիթմը, պրեզենտացիայի միջոցով ցուցադրեց խնդրի լուծման ընթացքը:

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

Ընդգծվեց, որ փնտրման խնդիրները մեծ կարևորություն ունեն գիտության և տեխնիկայի բազմաթիվ բնագավառներում (մեխանիկա, տիեզերագնացություն, ռոբոտաշինություն և այլն)։ Տնտեսագիտության մեջ հանդիպող որոշ խաղեր և սպորտաձևերում հանդիպող որոշ իրավիճակներ կարելի է ներկայացնել որպես փնտրման խնդիրներ։

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

Բացատրվեց, որ ընդհանուր առմամբ փնտրման խնդիրը մի օբյեկտի կողմից մեկ այլ օբյեկտի հայտնաբերումն ապահովող ղեկավարման կառուցումն է։ Փնտրող և որոնվող օբյեկտները կարող են ունենալ տարբեր սահմանափակումներ՝ առավելագույն արագություն, արագությունը փոխելու առավելագույն անկյուն կամ փոփոխման առավելագույն քանակ, տարածության կամ հարթության մեջ տեղաշարժվելու հնարավորություն, գծային չափեր, տվյալ պահին փնտրողին հասանելի (հայտնի) տիրույթի չափ, տեսք ու փոփոխման օրենքներ և այլն։

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

  Ներկայացվեց հարթության վրա արագությամբ ղեկակավարվող շարժական կետային օբյեկտի փնտրման խնդիրը, որն իրականացվում է տարածության մեջ արագությամբ ղեկավարվող փնտրողի կողմից:

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը