«Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը  

2018թ. փետրվարի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում   կազմակերպվել էր գիտական զեկուցման ներկայացում, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

«Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը  

Ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ:
«Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը:
Զեկուցողը նշեց, որ Գեյլ-Ռայզերի թեորեմը կոմբինատորիկայի 2 ճյուղերի՝ գրաֆների տեսության և կոմբինատոր մատրիցների տեսության արդյունքն է։

«Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը  

Ներկայացվեց, թե ինչ են մաժորացիան, գրաֆը, ցանցը, ինցիդենտության մատրիցը և համալուծ հաջորդականությունները։

Բերվեցին օրինակներ, ներկայացվեցին Գեյլ-Ռայզերի թեորեմի կիրառությունները գրաֆների տեսությունում։

«Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը  

Միջոցառումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Վերջում բանախոսն ավելացրեց, որ պատրաստ է մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության հետ համագործակցել՝ ուսանողների համար հետագայում ևս կարդալով զեկուցումներ:

«Գեյլ-Ռայզերի թեորեմը» թեմայով զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը  

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

2018թ. փետրվարի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Սեմինարը վարում էր ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

Սեմինարավարը նշեց գիտաժողովների մասնակցելու դրական կողմերը․

  1. Սեփական ուժերի ստուգում:
  2. Շփում և մրցակցություն այլ ուսանողների հետ:
  3. Կրթության և կարիերայի աջակցության հնարավորություններ:
  4. Խրախուսվող հասարակական ակտիվություն։

Ներկայացվեց, որ գիտաժողովների մասին կարելի է տեղեկանալ տարբեր ուսումագիտական կազմակերպությունների պաշտոնական կայքերից, հայտարարությունների տախտակներից։

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

Ընդգծվեց, որ հարկավոր է ճշտել գիտաժողովի չափանիշները, թեմատիկան, անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու վերջնաժամկետը, որից հետո ընտրել գիտական ղեկավար և թեմա։

Նշվեց, թե ինչ ընթացք ունի գիտաժողովին ներկայացվող զեկուցման համար անհրաժեշտ գիտական հետազոտությունը.

  1. Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Հետազոտության արդյունքների վերլուծություն:
  7. Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:

Այնուհետև տրվեցին որոշ հասկացությունների բացատրություններ, թվարկվեցին հետազոտության մեթոդներըը (դիտում, համեմատում, գիտափորձ, չափում, մոդելավորում, վերացարկում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն, համադրություն և այլն), գիտահետազոտական աշխատանքների տեսակները (ռեֆերատ, գիտական հոդված, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն), դրանց կառուցվածքը (անվանաթերթ, բովանդակություն, ներածություն, հիմնական մաս, եզրակացություն, գրականության ցանկ, հավելվածներ):

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

Ներկայացվեց աղբյուրներից օգտվելու կարգը և հղումներ կատարելու նշանակությունը.

  1. Գրագողությունից խուսափում:
  2. Ստուգելիության ապահովում:
  3. Հարգանքի դրսևորում այլոց աշխատանքների հանդեպ:
  4. Այլոց աշխատանքներով սեփական տեսակետի հիմնավորում:
  5. Ուսումնասիրվող թեմային քաջածանոթություն:

Բացատրվեցին համացանցում արդյունավետ որոնման նրբությունները (Google փնտրման օպերատորներ), ներկայացվեցին գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը,  «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ցուցումները, Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ուսումնական ձեռնարկը:

Ս․Ալավերդյանը հավելեց, որ նմանատիպ սեմինարներ հետագայում ևս կկազմակերպվեն, և մասնաճյուղը միշտ պատրաստ է աջակցելու ուսանողներին գիտաժողովների մասնակցելու հետ կապված հարցերում։

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

 

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2019» ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով հետաքրքրված անձանց Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:

Ծրագիրը տևում է 2019թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ․ հունիսի 30-ն է։

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։

Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում։ 

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը հավաքագրում է կամավորներ

Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Վայրը՝  Իջևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետը՝   20. 02. 2018

Աշխատանքի ձևաչափը՝   կամավորություն

Օտար լեզուներ՝   Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դուք երիտասա՞րդ եք,  հետաքրքրված եք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմամբ, ունեք նոր գաղափարներ, հետաքրքիր առաջարկներ, ապա շտապե՛ք միանալ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնին (ՏՏԶՀ): Սկզբնական շրջանում երիտասարդները կանցնեն եռամսյա պրակտիկա, որից հետո լավագույնները կընտրվեն 6-ամսյա վճարովի պրակտիկայի համար և կստանան հնարավորություն աշխատելու կենտրոնում:

Ո՞վ կարող է որակավորվել որպես  Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի կամավոր:

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնին կարող են միանալ 18-28  տարեկան, մոտիվացված և ստեղծարար գաղափարներով լի անձինք:

Միացի՛ր մեզ, եթե…

  • մտահոգված ես Տավուշի մարզում տուրիզմի զարգացմամբ,
  • ունես զբոսաշրջային բիզնես գաղափարներ,
  • համոզված ես, որ յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա մարզի զարգացման գործում,
  • էնտուզիազմով լի ես,
  • ունես թիմում աշխատելու կարողություն և շփման հմտություններ:

Որո՞նք են ՏՏԶՀ կենտրոնի կամավորի գործառույթները.

  • Տավուշի մարզի գյուղերում նոր տուր պրոդուկտների մշակում:
  • Տուրիզմի զարգացմանն ուղղված նոր բիզնես գաղափարների զարգացում:
  • Մարզի մասին տեղեկատվության հավաքագրում, հետազոտություն:

 Ինչպե՞ս դիմել.

Պարզապես անցեք հետևյալ հղումով https://docs.google.com/forms և լրացրեք առցանց հայտը:

Հայտի հաստատման դեպքում կհրավիրվեք հարցազրույցի:

Հավելենք, որ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ:

Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի (ՏՏԶՀԿ) նպատակն է ներգրավել մարզի երիտասարդ մասնագետներին գյուղական տուրիզմի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, նրանց հնարավորություն տալ ձեռք բերված գիտելիքները կիրառել ի նպաստ գյուղական համայնքների զարգացմանը: