Հրավիրում ենք մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ. հուլիսի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ում մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը, որի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա (առնվազն կես օրվա ներգրավվածությամբ) անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս.թ. օգոստոսի 30-ը:

Ծրագրի  վերջում կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. Ամբողջաշխատանքայինօրվաընթացքում (8-ժամ) ներգրավվածությունըծրագրիկիրառականմասինկդիտարկվիորպեսառավելություն,
  2. Բարձրառաջադիմությունը, տեխնիկականկամբնագիտականմասնագիտացումը, օտարլեզուներիիմացությունըդիտարկվելուենորպեսառավելություններ,
  3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  4. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  5. Տեղեկատվություննարագընկալելուևներկայացնելուկարողություն,
  6. Քաղաքավարությանկանոնների/էթիկայինորմերիպահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրեն: Պարտադիր է նշել նաև բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 11-ը դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

2017թ. մայիսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Վլադիմիր Պողոսյանը:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

Բաց դասի հիմնական նպատակն էր բացահայտել բանակային միջավայրը և հնարավորությունները, որտեղ յուրաքանչյուրը, ըստ իր ֆիզիկական և մտավոր ունակությունների, կարող է դրսևորվել:

Վ.Պողոսյանը, բաց դասի շրջանակներում ներկայացնելով բանակային առօրյան, մասնավորապես նշեց. «Անկեղծ ասած, մինչ բանակ զորակոչվելը այլ պատկերացում ունեի բանակային կյանքի, զինվորական կարգապահության և այլ հարցերի շուրջ: Այս երկու տարիները փոխեցին ինձ, իմ պատկերացումները, մարդկային կերպը, վերաբերմունքը դիմացինի, կոլեկտիվի նկատմամբ: Իմ հերոսը, միանշանակ, իմ զինակից ընկերն է, ով անկախ պայմաններից, իրավիճակից, հնարավորություններից, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում բարեխղճորեն իրականացնում է իր ծառայողական պարտքը»:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

Ընդգծվեց, որ երբ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեցին ապրիլյան մարտական գործողությունները, հայրենիքի մերօրյա պաշտպանները սառնասրտորեն դիմակայեցին մինչև ատամները զինված հակառակորդին: Ժամկետային զինծառայողներն իրենց հմտավարժ սպաների հրամանատարությամբ արիաբար կանգնեցին մինչև վերջ և հանդես բերեցին հերոսության անկրկնելի օրինակներ: Ապրիլյան իրադարձությունները փոխեցին ոչ միայն բանակային առօրյան, այլև հասարակ քաղաքացուն:

Անդրադառնալով ապրիլյան մարտական գործողություններին՝ Վ.Պողոսյանը նշեց. «Կցանկանայի առանձնացնել հրամանատարներիս, իսկապես, Հայոց հաղթական բանակի սյունը հրամանատարն է: Յուրքանաչյուր հրամանատար հսկայական ներդրում ունի իր ենթակաների բոլոր հաջողությունների մեջ: Զորամասը միասնական տուն է, որտեղ յուրաքանչյուրն ունի իրեն վերապահված դերը, իսկ բանակը մեր պետության ամենակայացած համակարգն է:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

Ապրիլյան մարտական գործողություններն ամբողջությամբ փոխեցին իմ պատկերացումներն աշխարհի, մարդկանց, պարզապես հասարակ զինվորի մասին: Կարծես ամեն ոք իր տեղում էր` հրամանատար, զինվոր, զինակից ընկեր… Ես հավատում եմ, որ նման զավակներ ունեցող ժողովուրդն անպարտալի է: Մենք արդեն մի բռունցք ենք` Հայաստան-Սփյուռք-Արցախ, և այդ բռունցքը շեշտակի ուժով իջնում է մեր ժողովրդի խաղաղ գոյակցությանը սպառնացող ոսոխի գլխին»:

Վ.Պողոսյանն առանձնացրեց բանակի ոչ միայն մարտական պատրաստականության մակարդակն ու խնդիրները, այլև  անդրադարձավ մշակութաժամանցային հարցերին. «Բանակում մեզ հնարավորություն տրվեց ոչ միայն լավագույնս ուսումնասիրել ռազմական գործը, այլև ցուցաբերել հասարակական ակտիվություն, կազմել թիմ` «Հայ Ասպետ», տպագրել ամսաթերթ: Թերթը այն հոգեմտավոր միջավայրն էր, որ փորձում  էինք ձևավորել և ստացվեց»:

Բաց դասի վերջում Վ.Պողոսյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից շնորհակալագիր հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանին` հայրենասեր, բանիմաց զինվորներ կրթելու համար:

Կայացավ «Ապրիլյան մարտական գործողություններ. զինվորից մինչև հրամանատար» թեմայով բաց դաս 

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի համար

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր  2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար

«ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012 թվականից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը մինչև 100 000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցել են «ԱՐԵԳԱԿ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները):

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է   «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. UMCOR Հայաստան մասնաճյուղի կողմից իրականացվող <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին>> կարող են դիմել ԱՐԵԳԱԿ-ի  վարկառուներ, որոնք ակտիվ են /վարկ ունեն/ ծրագրի դիմելու պահին, ունեն առնվազն մեկ տարվա վարկային պատմություն, ՀՀ և ԼՂՀ-ի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, նվազագույնը մեկ կիսամյակ ավարտած ուսանողներ:

Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ և ծրագիրը լինելու է շարունակական տարեկան երկու անգամ, երկու ուսումնական կիսամյակների համար:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Դիմում, 3*4 նկար, ուսանողի անձնագրի պատճեն, ուսանողի ստուգման գրքույկի պատճեն /լրացված էջեր պարունակող/, տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ, ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի պատճեն, եթե ընտանիքում կա հաշմանդամ, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն, եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր, եթե ընտանիքում կա վճարովի ուսումնական համակարգում սովորող մեկից ավելի ուսանող, ապա համապատասխան տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթ ուսումնական հաստատությունից.

Դիմումների ընդունման վերջնաժամկետներն են՝ ուսումնական առաջին կիսամյակի համար՝ հուլիսի 31-ը, իսկ ուսումնական երկրորդ կիսամյակի համար՝ հունվարի 31-ը:

Մանրամասների համար զանգահարել (010) 24 81 41, 28 29 77 հեռախոսահամարներով:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

2017թ. մայիսի 25-ին Ենոքավանի լեռնային չքնաղ բնության գրկում՝ «Ապագա տուր» հյուրանոցային համալիրում, կայացավ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

«Կիրառական արվեստ» մասնա­գիտության` 2017թ. առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն ուներ հետևյալ կազմը.

  1. Ազիզյան Խաչատուր Սուրենի –   նախագահ, ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր, 
  1. Հովհաննիսյան Գուրգեն Ժորժիկի –   նախագահի տեղակալ, ԵՊՀ բակալավրատի բաժնի պետ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ,
  1. Առաքելյան Սամվել Արշավիրի –   մասնաճյուղի տնօրեն, պ.գ. թեկնածու, դոցենտ,

  2. Մարգարյան Ալեքսան Շամիլի –   Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի  ԺՊ, ֆ/մ. գիտ. թեկնածու,
  1. Ասատրյան Համլետ Միհրդատի –   Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի  վարիչի ԺՊ, ՀՀ նկարիչների միության անդամ,  արվեստագիտության դոցենտ,
  1. Հարությունյան Մարտին Վարդանի –   Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի  ամբիոնի վարիչ, ՀՀ դիզայներների միության անդամ, արվեստագիտության թեկնածու,
  1. Մխիթարյան Համլետ Խաչատուրի –   Տավուշի մարզի Իջևանի արվեստի դպրոցի տնօրեն,
  1. Ղուլիջանյան Կարո Հայկազի –   Տավուշի մարզի Նոյեմբերյանի արվեստի դպրոցի տնօրեն:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ավարտական աշխատանքների պաշտպանությանը ողջույնի խոսք ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Հանձնաժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ անդամներ, սիրելի՛ ուսանողներ, ծնողներ և հյուրեր,  այսօր մեզ համար տոնական օր է. իրականացնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Որոշեցինք այս տարի պաշտպանությունն անցկացնել այս չքնաղ, գեղատեսիլ վայրում՝ «Ապագա տուր» հյուրանոցային համալիրում: Կարծում եմ՝ նպատակն արդարացվում է. խնդիրը միայն ավարտական աշխատանքների  պաշտպանությունը չէ, մենք ցանկանում ենք մեր ուսանող-շրջանավարտներին իրենց աշխատանքներն իրացնելու հնարավորություն տալ: Այդ նպատակով նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել պարոն Չիբուխչյանի հետ, որպեսզի մեզ հնարավորություն տա հանրապետությունում լավագույնը ճանաչված «Ապագա տուր» տուրիստական հանգրվանում Կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների տաղավար ունենալ: Շնորհակալություն պարոն Չիբուխչյանին, հանձնաժողովին՝ պարոն Ազիզյանի գլխավորությամբ, ով վերջերս արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման, շնորհավորենք նրան այդ առթիվ ու մեզ բոլորիս՝ այսօրվա տոնի կապակցությամբ և ուսանողներին մաղթենք հաջողություն»:  

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Այս տարի ևս Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքներն աչքի էին ընկնում թեմատիկ, ոճական և ժանրային բազմազանությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Արդյունքները գոհացնող էին. աշխատանքների մեծ մասն արժանացավ հանձնաժողովի նախագահի և անդամների դրվատանքին: Տասնհինգ ուսանողներից ութը ստացավ «գերազանց» գնահատական, յոթը՝ «լավ»:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից «գերազանց» գնահատվեցին Անի Խաչատրյանի («Ձորափոր», ասեղնակար-կարպետ, ղեկավար՝ Անուշ Չիբուխչյան), Մերի Մալաքյանի («Աշուն», գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Քրիստինե Աղաբեկյանի («Աղջիկ թռչունով», ինտարսիա, մարկետրի, ղեկավար՝ Սամվել Մելքումյան), Հերմինե Մինասյանի («Մկրտություն», վիտրաժ, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան), Արմեն Տրուզյանի («Քուռկիկ Ջալալի», սֆերիզմ, դեկորատիվ նկարչություն, ղեկավար՝ Մհեր Ստեփանյան), Գայանե Հարությունյանի («Հայկական կարպետ», ղեկավար՝ Անուշ Չիբուխյան), Թեհմինե Ղազարյանի («Աղստևի հովտում», գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան)  և Կարեն Սարգսյանի («Այվազովսկի», դիմաքանդակ, ղեկավար՝ Տիգրան Բագամյան) ավարտական աշխատանքները:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

«Լավ» գնահատվեցին Արմինե Նավասարդյանի («Մկրտություն», որմնանկար, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան), Սյուզի Այվազյանի («Աստղազարդ գիշեր», ասեղային գոբելեն, ղեկավար՝ Դոնարա Չիբուխչյան), Հասմիկ Սարհատյանի («Լեռնաշխարհ», որմնանկար, ղեկավար՝ Սամվել Մելքումյան) աշխատանքները: 

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Նարեկ Մամիկոնյանի («Մեծ Մհեր», քանդակ, ղեկավար՝ Սերգեյ Հովհաննիսյան), Անահիտ Փաշինյանի («Հավերժություն», ժամացույց, ղեկավար՝ Քրիստինե Մխիթարյան), Մերի Կիրակոսյանի («Երկխոսություն», գեղանկար, ղեկավար՝ Արևիկ Խաչատրյան) և Մերի Գաբրիելյանի («Ապաշխարանք», ասեղային գոբելեն, ղեկավար՝ Ռուզան Պողոսյան) աշխատանքները ևս ստացան «Լավ» գնահատական:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Բոլոր ծնողների անունից գեղեցիկ շնորհակալական խոսքով հանդես եկավ Սյուզի Այվազյանի մայրը՝ Մարո Գալստյանը՝ ընդգծելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների անփոխարինելի դերն ու ներդրումը իրենց զավակների կրթության և դաստիարակության գործում, հղելով նրանց բարեմաղթանքներ:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ավարտական աշխատանքների պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցներին պատճառելով գեղագիտական մեծ հաճույք ու բավականություն:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Պաշտպանության վերջում տնօրենը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը նվիրեց պարոն Ա.Չիբուխչյանին, ով շնորհակալություն հայտնեց նվերի և մասնաճյուղի նախաձեռնության համար՝ համոզմունք արտահայտելով, որ երկկողմ համագործակցությունը հաջողությամբ կպսակվի:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները բակալավրի որակավորում ստանալու առթիվ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին, մաղթեցին նրանց մասնագիտական ու անձնական մեծ ձեռքբերումներ:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

2017թ. մայիսի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս (գործնական), որը վարեց Ռուսաց լեզվի սեկցիայի պատասխանատու, բ.գ.թ., ասիստենտ Անժելա Այդինյանը:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Բաց դասին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ու կուրսերի ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Նախ դասախոսը ներկայացրեց դասի թեման, նպատակը և խնդիրները: Նա մասնավորապես նշեց. «Գեղեցիկը ստեղծելը, նրանով հիանալը, շրջակա միջավայրի ներդաշնակությունը զգալը մարդու հիմնական պահանջմունքներից մեկն է: Դեռևս նախնադարում, երբ մեր նախնիները ապրում էին քարանձավներում, հագնում կենդանիների մորթիներ, իսկ սնունդը հայթայթում որսի միջոցով, նրանք ձգտում էին գեղեցկացնել իրենց կյանքը, և գուցե հենց այն ժամանակներից էլ առաջացան կերպարվեստի տարբեր տեսակները»:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Այնուհետև ուսանողները շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին իրենց անհատական աշխատանքները՝ հետևյալ թեմաներով.

  • «Կերպարվեստի ճյուղերը, տեսակները և ժանրերը»,
  • «Գեղանկարչություն»,
  • «Գրաֆիկա»,
  • «Համակարգչային գրաֆիկա»,
  • «Ճարտարապետություն»,
  • «Դեկորատիվ-կիրառական արվեստ»,
  • «Խեցեգործություն»,
  • «Գորգագործություն»,
  • «Ոսկերչություն»:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Դասն անցավ հետաքրքիր և բուռն քննարկումներով, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև հրավիրված դասախոսները և ուսանողները:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Դասին առանձնակի շուք հաղորդեցին ուսանողների (այդ թվում՝ հրավիրված) երաժշտական կատարումները:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Ամփոփելով դասը՝ Ա.Այդինյանն իմի բերեց արդյունքները՝ կարևորելով օտար լեզուների (մասնավորապես՝ ռուսաց լեզվի) դերը որակյալ մասնագիտական կրթություն ստանալու գործում:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Ռուսաց լեզվի սեկցիայի դասախոս Ս.Եղիազարյանը հրավիրվածների անունից շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բովանդակալից դասի համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով ռուսաց լեզվի դերն ու նշանակությունը:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս