Կայացավ «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում

2017թ. ապրիլի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդում կայացավ «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում: 

Կայացավ «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում

Ուսանողներն անդրադարձան ազգային ոգուն, հայ մարդու, հայ զինվորի դաստիարակությանը վերաբերող հարցերի՝ իրենց արտահայտած տեսակետները հիմնավորելով գեղարվեստական բնորոշ մեջբերումներով, բանաստեղծություններով ու երգերով:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև մերօրյա հերոսների սխրագործությունները՝ ևս մեկ անգամ հաստատելով  հայրենիքի պաշտպանության գործի առաջնայնությունը:

Կայացավ «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում

Ընդգծվեց հասարակական կյանքի տարբեր օղակներում ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումների կարևորությունը:

Հիմնավորվեց այն գաղափարը, որ պետք է մշտապես զգոն ու շրջահայաց լինել, բարձր պահել ազգային ինքնագիտակցության ոգին, խորապես ճանաչել սեփական ժողովրդի պատմությունը և նրան վերաբերվել որպես անցյալի արձագանքի՝ ապագայի մեջ:

Կայացավ «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում

Քննարկման վերջում Ուսխորհրդի անդամներն այցելեցին Ազատամարտիկների հուշարձան, ծաղիկներ դրեցին և աղոթեցին նրանց հոգու հանգստության համար՝ ուխտելով  շարունակել նրանց կիսատ մնացած վեհ երազանքները:

Կայացավ «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում

 

 

«Ամերիա Սերունդ» ծրագրին մասնակցելու հրավեր

 

ameriabank-generation-2017

Ամերիաբանկը փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների` բանկի թիմը համալրելու և Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ բացառիկ վերապատրաստում անցնելու համար: Ամերիա Սերունդ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Ամերիա Սերունդ ծրագրի նպատակն է պատրաստել երիտասարդ մասնագետներից թիմ, ովքեր պատրաստ կլինեն հաղթահարել զանազան մարտահրավերներ, հանդես գալ իրենց նորաստեղծ գաղափարներով ու մոտեցումներով, իրենց անհատական ներդրումն ունենալ հասարակության համար կարևոր ու օգտակար արժեքների ստեղծման հարցում: Ծրագրի շրջանակներում անցնելով գործնական ուսուցում` երիտասարդները համագործակցում են փորձառու և վառ անհատականություն ունեցող թիմի հետ, ծանոթանում իրական գործարար միջավայրին, կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և միտումներին:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Եթե Դուք

  • ԵՐԻՏԱՍԱՐԴ եք` 20-25 տարեկան
  • ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` առաջատար համալսարանների ուսանող կամ շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական, հումանիտար կամ այլ բնագավառներում: Նաև լավ տիրապետում եք համակարգչին և լեզուներին (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի
  • ԹԻՄԱՅԻՆ` ազնիվ, համագործակցող, կառուցողական և վստահելի, ունեք քննադատական մտածողության հմտություններ և կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական և գենդերային խմբերի հետ
  • ԵՌԱՆԴՈՒՆ՝ բաց, ճկուն և պատրաստակամ փոփոխություններին, օժտված նախաձեռնողականությամբ:

ապա Ամերիա Սերունդ ծրագիրը հենց Ձեզ համար է:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ`
Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ:

«Ամերիա Սերունդ» ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է անցնել 4 հիմնական փուլ` դիմում, ընտրություն, վերապատրաստում և աշխատանքի ընդունում:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`
Եթե Դուք պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալ Երազանքի թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ներկայացվածդիմում հայտի ձևը, կցել CV-ն, ինչպես նաև մոտիվացիոն նամակը և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am:
Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել Generation A անվանումը, Ձեր անունը և ազգանունը, այլապես ավտոմատացված համակարգման պատճառով Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

Ընտրություն

Առաջին՝ նախընտրական, փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն թեստավորման:
Թեստը հանձնելու համար անհարաժեշտ է տիրապետել ստորև ներկայացված թեմաներին .

  • Բանկի հաշվեկշռի ամփոփ նկարագրությունը
  • Բանկի ակտիվները, պարտավորությունները և ընդհանուր կապիտալը, դրանց միջև կապը
  • Բանկի ակտիվային, պասիվային և հետհաշվեկշռային գործառնությունները
  • Արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը բանկի գործունեության վրա
  • Բանկի շահութաբերության ցուցանիշները և դրանց միջև կապը, բանկի եկամտաբերության ցուցանիշները
  • Տրամաբանական խնդիրներ

Թեստը հաջողությամբ անցնելու դեպքում Դուք կմասնակցեք հարցազրույցի:

  • Խմբային
  • Անհատական

Վերապատրաստում

«Ա» ուսուցման ծրագիրը ներառում է հետևյալ մոդուլները.

  • Ճանաչողական մոդուլ
  • գիտելիքների ձեռքբերման մոդուլ
  • հմտությունների զարգացման մոդուլ
  • գործառնական ուսուցման մոդուլ

Աշխատանքի ընդունում

Ուսուցման փուլերի ավարտից հետո լավագույն երիտասարդները հնարավորություն կստանան հարցազրույց անցնել և ընդունվել աշխատանքի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:

Աշխատանքի առաջարկ կստանան միայն այն բացառիկ ուսնակները, ովքեր կցուցաբերեն բարձր կատարողական, վառ արտահայտված ինքնազարգացման ձգտում և մոտիվացիա միանալու Երազանքի թիմին:

Դիմումների ընդունման սկիզբը` 04.04.2017
Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 30.04.2017

Աղբյուրը՝ http://ameriabank.am

Ապրիլի 4-ի տնօրենության ընդլայնված նիստում

2017թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչները, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, ուսանողական կառույցների ներկայացուցիչները:

Ապրիլի 4-ի տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման և ավարտական աշխատանքների պաշտպանության նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղի դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերին վերաբերող ու մի քանի ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ընթացքի մեջ են 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ավարտական աշխատանքների և հեռակա ուսուցման քննաշրջանների նախապատրաստական աշխատանքները:    

Ապրիլի 4-ի տնօրենության ընդլայնված նիստում

Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց երեք օրվա ընթացքում կազմել ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման և ավարտական աշխատանքների պաշտպանության խորհրդատվությունների ժամանակացույցները՝ այդ հարցերը նախապես քննարկելով ամբիոնների և ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում:

Մյուս հարցի կապակցությամբ որոշվեց մասնաճյուղի դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերը, փոփոխություններով հանդերձ, ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի քննարկմանը:

Բադմինթոնի բաց առաջնություն

 Բադմինթոնի բաց առաջնություն

2017թ. ապրիլի 13-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի բաց առաջնություն:

Մասնակցելու համար մինչև ապրիլի 12-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Տեղի կունենա «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-միջոցառում

Տեղի կունենա «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-միջոցառում

2017թ. ապրիլի 12-ին՝ ժամը 10:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերում կազմակերպում է  «Բարձրագույն զգացմունքների դրսևորման հոգեբանական ձևերը» թեմայով դաս-միջոցառում, որը կվարի  հ.գ.թ., ասիստենտ Ա. Քամալյանը:

Սիրով հրավիրում ենք: