Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

2016թ. հոկտեմբերի 1-ից 14-ը ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Իջևանի տարածաշրջանի մի շարք դպրոցներում (Իջևանի ավագ, Իջևանի վարժարան, Վազաշենի, Այգեհովտի, Կայանի, Ազատամուտի, Խաշթառակի, Աչաջրի, Սարիգյուղի, Սևքարի, Ն.Ծաղկավանի, Գանձաքարի, Գետահովտի միջնակարգ դպրոցներ): 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին մասնակցում էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, դասախոսներ, ուսուցիչներ:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նախ ողջունեց աշակերտներին, ընդգծեց մասնագիտությունների ճիշտ ընտրության կարևորությունը մարդու կյանքում, ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, անդրադարձավ դրանց առանձնահատկություններին և աշխատաշուկայում ունեցած պահանջարկին: 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Նա նշեց, որ, հաշվի առնելով մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները տարածաշրջանի աշխատաշուկայում մասնագիտությունների ունեցած պահանջարկի վերաբերյալ, իրականացվել են մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝ «Պատմություն» մասնագիտության մեջ Ընդհանուր պատմության (գր.) կամ Օտար լեզվի (գր.)  քննությունները մրցութայինից դարձել են ոչ մրցութային, «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտություններում ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզու և գրականություն» (գր.) մրցութային առարկան: «Դիզայն» մասնագիտության ընդունելության քննություններից հանվել է «Գունանկար» առարկան:

2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով ավելացվել են «Ֆինանսներ», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջություն» մասնագիտությունները:

Հանվել են «Համակարգչային գրաֆիկա», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն» մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

 

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը: Ընդգծվեց, որ 2016-2017 ուստարվա համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կատարվել են օտար լեզուների հետ կապված փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Քննարկվեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրեցին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող տարբեր հարցեր:

Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Մեր ուսանողների ճանաչողական այցը ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան  

2016թ. հոկտեմբեր ամսին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները՝ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, տնտ. գիտ. թեկն., ասիստենտ Գ.Ավետիսյանի ղեկավարությամբ,  ճանաչողական այց կատարեցին Պռոշյանի կոնյակի գործարան և  ՀՀ կենտրոնական բանկ:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

 

Պռոշյանի կոնյակի գործարանում նրանք ներկա գտնվեցին շշալցման գործընթացին, որը կատարվում էր միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Մասնագետի կողմից ուսանողներին ներկայացվեց ընկերության մարքեթինգային գործունեությունը, կոնյակների ստեղծման, անվանակոչման («Վարդան Մամիկոնյան», «Եղիշե Չարենց», «Շիրազ», «Շերամ» և այլն), արտահանման պատմությունը: Նշվեց, որ կոնյակի տուփի մեջ զետեղվում են հայ գրողների երկերի ժողովածուների եռալեզու տարբերակները՝ արտահանվող երկրներում  հայ մշակույթը է՛լ ավելի հայտնի ու սիրված դարձնելու նպատակով:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Ուսանողները եղան  նաև գինու պահպանման և կոնյակի հնեցման մառաններում, տեղեկացան, որ գործարանում պատրաստվում են նաև պահածոներ, լիկյորներ ու գինու տարբեր տեսակներ:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Գործարանի ներկայացուցիչները ԵՊՀ ԻՄ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին ուսանողական պրակտիկաների անցկացման և դիպլոմային աշխատանքների համար տեղեկատվության տրամադրման գործում:

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում ուսանողներին ներկայացվեցին ԿԲ-ի հիմնական գործառույթները, դրամի պատմությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման հետևանքները, «ԿԲ-Առևտրային բանկեր» փոխկապվածությունը, տրվեց մանրամասն տեղեկատվություն գնաճի ու դրա հետևանքների մասին:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Ուսանողնեը ծանոթացան տարբեր ժամանակների (Տիգրան Մեծի, Կիլիկյան Հայաստանի, Պարսկաստանի, Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվելու ժամանակաշրջանների) դրամներին:

Ներկայացվեց դրամի կեղծ լինելը ստուգելու գործընթացը, որն իրականացվում է երեք տարբեր սարքավորումների օգնությամբ և անզեն աչքով ստուգելու համար դրամի առանձնահատկություններն ու պաշտպանիչ շերտերի առկայությունը:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Ճանաչողական այցերի ընթացքում մեր ուսանողներն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, ձեռք բերեցին գործնական հմտություններ:

 

 

Ի գիտություն ավարտական կուրսերի ուսանողների

Պրակտիկայի հնարավորություն

Ոսումնական պրակտիկայի համար անհրաժեշտ է բարեհաջող անցնել հետևյալ 2 ենթափուլերը. 

Թեստավորում, որի նպատակն է ստուգել թեկնածուների տրամաբանությունը և մաթեմատիկական գիտելիքները: 

Անհատական/ խմբային հարցազրույց, որի նպատակն է բացահայտել թեկնածուների անձնական որակները, ընդհանուր զարգացվածությունը, գնահատել տեսական գիտելիքները, ծանոթանալ նրանց աշխատանքային սպասումներին և հեռանկարներին:

Պրակտիկայի ավարտին թեկնածուները գնահատվելու են ձեռք բերած գործնական և տեսական գիտելիքների ու հմտությունների, գործարար և անձնական որակների, թիմային աշխատանքի, նախաձեռնողականության հիման վրա և այս փուլը հաջողությամբ հաղթահարած թեկնածուները դառնալու են Ինեկոթիմի անդամ:

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել <<Դիմել>> կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը:

ԴԻՄԵԼ

Աղբյուրը՝ http://www.inecobank.am

Մրցույթ ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և մեխանիկայի  ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագրի  և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար:

3-isahakyan scholar 1

3-isahakyan scholar 2

 

3-isahakyan scholar 3

Իսահակ Իսահակյանի կրթաթոշակ PDF 

Աղբյուրը՝ https://www.abcfinance.am

Թափուր աշխատատեղ

Արեգակ

Վարկային գործակալ

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ

ՎԱՅՐԸ՝ Ալավերդու մասնաճյուղ/Նոյեմբերյանի ներկայացուցչություն, ք. Նոյեմբերյան,

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
  • գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ,
  • կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
  • կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
  • աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
  • աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
  • ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
  • իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
  • նախապատվությունը  տրվելու է  ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
  • ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
  • կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
  • ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրություն (ռեզյումե):

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2016թ. հոկտեմբերի 23-ը:

Հետաքրքրված անձինք կարող են դիմել vacancy@aregak.am էլ. փոստով կամ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ Ալավերդու մասնաճյուղ՝ ք. Նոյեմբերյան, Զ. Անդրանիկի փող. 6 և 6/2 , հեռ.՝ (0253) 2-43-04, 2-43-06:

Խնդրում ենք որպես վերնագիր նշել “Ալավերդու մասնաճյուղի/Նոյեմբերյանի ներկայացուցչության վարկային գործակալ” պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսական ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում: Կազմակերպության գործունեությանը կարող եք ծանոթանալwww.aregak.am պաշտոնական կայքում:

Աղբյուրը՝ http://youthcanal.do.am/