Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

2016թ. մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ, համալսարանականներն այցելեցին Իջևանի Ազատության հրապարակում գտնվող հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին, հարգելու նրանց հիշատակը:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում-1

Համալսարանականները ծաղիկներ դրեցին, գլուխ խոնարհեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանի առջև:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Միջոցառումն սկսվեց աղոթքով, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրհնեց ներկաներին՝ նշելով. «Հայը հոգեպես և ֆիզիկապես միշտ ամուր է եղել: Մեր հայրերն ու եղբայրները հայրենիքը փրկելու համար ուխտեցին սեփական կյանքի գնով անսասան պահել հայրենիքի սահմանները: Այժմ մեր և մեր որդիների ժամանակն է անսասան պահելու երկի սահմաններն ու հայ ժողովրդի անդորրը: Եվ եթե մենք համախմբվենք և վստահենք Աստծո զորությանը, միշտ անպարտելի կմնանք»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր. « Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա և մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում, ինչպես նաև եկեղեցական տոն՝ Քրիստոսի 2-րդ մուտքը Երուսաղեմ: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի և  մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, Հայոց բանակի տոնն է` շարքայինի և սպայի, նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո´ր, հայ ժողովուրդ»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտին մասնակցած բազմաթիվ երկրապահներ, որոնց շնորհավորեցին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս.Առաքելյանը:

Պարոն Առաքելյանը, շնորհավորելով քառատոնի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն, ժամանակի հրամայական և մեկնակետ էր, որից սկսվեց հայ ժողովրդի հերթական հաղթական հերոսամարտը, որը շարունակվում է մինչ օրս և մեր եղբայրներն ու որդիներն այսօր ևս փաստում են, որ հայը միշտ անպարտելի է»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Այնուհետև միջոցառման մասնակիցները ուղևորվեցին ներկա գտնվելու Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվող սուրբ պատարագին:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

2016թ. մայիսի 4-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Լ.Բեգինյանի ղեկա­վա­րությամբ, «Թանգարանագիտություն և արխիվագիտություն» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացրին Իջևանի պատմաերկրագիտական թան­գա­րանում:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Իջևանի կարևոր մշակութային օջախներից է թանգարանը, որը զբաղվում է տարա­ծա­շրջանի պատմության համար արժեքավոր նմուշների ձեռքբերման, պահպանման և ցուցադրման աշխատանքներով:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Ուսանողների առջև խնդիր էր դրված նախապես  ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել տավուշցի անվանի մարդկանց կյանքի ու գործունեության վերաբերյալ, ապա հանդես գալով թանգարանի աշխատակիցների դերում՝ ներկայացնել նրանց:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Գործնական դասի ընթացքում ուսանողները տեսական գիտելիքների հետ դրսևորեցին իրենց գործնական հմտություններն ու կարողությունները:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Ողջունելով և բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ թանգարանի փոխտնօրեն Ն.Թանանյանը մեր ազգային արժեքները պահպանելու և սերունդներին փոխանցելու մեջ կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը, նաև ընդգծեց երիտասարդ սերնդի ներկայացուցիչների դերն այդ գործում:

 

 

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

2016թ. մայիսի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անահիտ Հովսեփյսնը, Նազելի Խաչատրյանը, Շուշան Նիազյանը և Էրինե Ղարայանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

Զեկուցողները ներկայացրին Մերգելյան ակումբում իրենց ստացած գիտելիքները և որոշ թեմաներ IT անվտանգության բնագավառում:

Անահիտ Հովսեփյանը ներկայացրեց “New technology education fund” բարեգործական հիմնադրամի ստեղծման պատմությունը, աշխատանքային գործունեությունը և հայաստանյան մասնաճյուղի հիմնադրման նպատակներն ու նախաձեռնությունները:

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

Նշվեց նաև մասնաճյուղի ուսանողների ճանաչողական այցի ժամանակ ներկայացված աշխատանքների և կատարվելիք ծրագրերի մասին:

Նազելի Խաչատրյանը, շարունակելով թեման, նեկայացրեց կազմակերպության լոգոն, նրա գործունեության մասին հետաքրքիր փաստեր:

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

Շուշան Նիազյանը ներկայացրեց «Կիբեռանվտանգություն» թեման: Սահմանեց, թե ինչ է կիբեռանվտանգությունը և ներկայացրեց վերջին մի քանի տարիների կիբեռհանցագործության վիճակագրական տվյալները:

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

Էրինե Ղարայանը ներկայացրեց «Կրիպտոգրաֆիա» թեման, նրա անհրաժեշտությունը IT անվտանգության բնագավառում, անվտանգության համար օգտագործվող ինֆորմացիայի կոդավորման տարբեր մեթոդները:
Զեկուցողը նաև կատարեց պատմական ակնարկ Հուլյոս Կեսարի գաղտնագրի (բազմայբուբենային շիֆր) մասին, որը կիրառություն է ստացել ժամանակակից համակարգչային տեխնիկայում:

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

Ներկայացված զեկուցումները բավականին հետաքրքիր էին և ուսանելի, ծավալվեց աշխույժ քննարկում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները

Մեր ուսանողուհին զեկուցում կարդաց 2016թ. ԵՊՀ ՈՒԳԸ-ի տարեկան գիտական նստաշրջանում  

2016թ. ապրիլի 25-29-ը  ԵՊՀ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված  տարեկան գիտական նստաշրջանում ԵՊՀ ԻՄ-ից Բնական գիտությունների ֆակուլտետի «ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալվինա Գևորգյանը հանդես եկավ զեկուցումով, որի գիտական ղեկավարն էր ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը:

Մեր ուսանողուհին զեկուցում կարդաց 2016թ. ԵՊՀ ՈՒԳԸ-ի  տարեկան գիտական նստաշրջանում

Զեկուցման թեման էր «Էյլերի Բետա և Գամա ֆունկցիաները»:

Իր զեկուցման մեջ մեր ուսանողուհին նախ սահմանել է, թե որոնք են Էյլերի Բետա և Գամա ֆունկցիաները (Էյլերի առաջին և երկրորդ սեռի ինտեգրալները), ցույց է տվել Բետա և Գամա ֆունկցիաների միջև եղած կապը, համապատասխան օրինակների հիման վրա քննության է առել որոշ հատկություններ:

Շեշտը հատկապես դրվել է n-րդ աստիճանի հանրահաշվական հավասարումների  լուծման մեջ Էյլերի Բետա և Գամա ֆունկցիաների կիրառությունների վրա:

Ալվինա Գևորգյանին զեկուցման համար տրվեց գիտական նստաշրջանի մասնակցության հավաստագիր: 

Մեր ուսանողուհին զեկուցում կարդաց 2016թ. ԵՊՀ ՈՒԳԸ-ի  տարեկան գիտական նստաշրջանում

Ներկայացված զեկուցումը համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանն արժանանալու դեպքում կտպագրվի «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:

«Զեկուցումը  կտպագրվի, թե ոչ, երկրորդական խնդիր է՝ այն ամենի համեմատությամբ, ինչ տվեց ինձ մասնակցությունը նստաշրջանին, – նշեց Ալվինա Գևորգյանը և հավելեց, – այն, որ շուրջ մեկ շաբաթ  շփվում ես նույն մասնագիտությամբ Մայր բուհում սովորող ուսանողների հետ, ծանոթանում ես նրանց կատարած հետազոտություններին, հասկանում քո առավելություններն ու թերությունները, ձեռք ես բերում վստահություն  ինքդ քո ուժերի նկատմամբ: – Շնորհակալ եմ մեր բոլոր դասախոսներին և հատկապես պարոն Զաքարյանին՝ իմ աշխատանքը ղեկավարելու և ինքնադրսևորվելու այս հնարավորության համար»:

Գործնական դաս ԵՊՀ ԻՄ-ի անձակազմի կառավարման և հաշվապահության բաժիններում

2015-2016 ուստարվա II կիսամյակում «Հաշվապահական հաշվառում» առարկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների գործնական դասը կայացավ մասնաճյուղի անձակազմի կառավարման և հաշվապահության բաժիններում:

Անձակազմի կառավարման բաժնում հանգամանորեն ներկայացվեցին բաժնի գործառույթները,  աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման,  աշխատանքային պայմանագրեր կնքելու կարգերը, գործավարությունը: Այդ ամենի հետ կապված՝ տրվեցին իրավաբանական մեկնաբանություններ: Շեշտվեց, որ յուրաքանչյուր աշխատողի համար կազմվում են անհատական գործեր:

Գործնական դաս ԵՊՀ ԻՄ-ի անձակազմի կառավարման և  հաշվապահության բաժիններում

Գործնական դասը շատ հետաքրքիր անցավ նաև Հաշվապահության բաժնում, որտեղ ամբողջական  տեղեկատվություն տրվեց ՀԾ-6 համակարգի և նրա հնարավորությունների, աշխատավարձի հաշվման, պահումների կատարման, վճարման կարգերի մասին:

Գործնական դաս ԵՊՀ ԻՄ-ի անձակազմի կառավարման և  հաշվապահության բաժիններում

Ուսանողները մասնագետներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան  սպառիչ պատասխաններ:

Գործնական դաս ԵՊՀ ԻՄ-ի անձակազմի կառավարման և  հաշվապահության բաժիններում

Այսպիսի գործնական դասերը նպաստում են ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ամրապնդմանը: