ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի արժանացած մեր ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր

2016թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ՀԵՀ-ի կազմակերպած ուսման վարձի փոխհատուցման համար մասնաճյուղից ընտրված ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կ.Իսկանդարյանը, մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներ, ուսանողներ:

ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի արժանացած մեր ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր

ՀՀ բուհերի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների շրջանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում հայտարարված մրցույթի արդյունքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից կրթաթոշակի էին արժանացել հետևյալ ուսանողները.

  1. Ամյան Նարե Արմենի,
  2. Մարտիրոսյան Նարա Մարտիկի,
  3. Հարությունյան Արևիկ Սուրենի,
  4. Համբարձումյան Նարինե Հակոբի,
  5. Բալասյան Տանյա Տիգրանի,
  6. Սարդարյան Արփինե Գարեգինի,
  7. Մխիթարյան Լիա Անդրանիկի,
  8. Խուդյան Անյուտա Կամոյի,
  9. Շահնազարյան Էմմա Արարատի,
  10. Ճաղարյան Լիանա Թոռնիկի,
  11. Քոչարյան Մարիամ Արմենի,
  12. Եգանյան Լուսինե Ֆելիքսի,
  13. Հովսեփյան Լուսինե Արարատի,
  14. Ծովանյան Լիանա Արտաշեսի,
  15. Բաբուռյան Փառանձեմ Սամվելի,
  16. Միքայելյան Իրինա Լևոնի,
  17. Շահնազարյան Նարա Արմանի,
  18. Չոբանյան Աստղիկ Ամիրի,
  19. Ավագյան Մոնիկա Կամոյի,
  20. Ավագյան Աննա Սասունի,
  21. Հարությունյան Արեն Ալիկի,
  22. Առուստամյան Վահե Հովսեփի:

Հանդիպման ընթացքում պարոն Առաքելյանը ողջունեց կրթաթոշակի արժանացած ուսանողներին, նրանց մաղթեց մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ կյանքում, ներկաներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել տարբեր ծրագրերի ու մրցույթների և հաղթել,  այնուհետև հանձնեց  կրթաթոշակների հավաստագրերը:

ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի արժանացած մեր ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր

 

 

 

 

 

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլի արդյունքները

Դպրոցականների օլիմպիադա

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլի արդյունքները:

Ինչպես հայտնի է, այս տարի  «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվել է երկու փուլով, և աշակերտներն իրենց ուժերը փորձել են հանրակրթական 13 առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

II փուլ էր անցել 605 աշակերտ:

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլի արդյունքները տե՛ս այստեղ:

Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում:

 

Գիտական խորհրդի նիստում

2016թ. ապրիլի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն, Գիտական խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը:

Գիտական խորհրդի նիստում

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին 2016-2017 ուստարվա՝ ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի ուսման վարձավճարների չափերը, նույն ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկին, 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգին, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության՝ 2014-15 ուստարվա գործունեությանը վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:    

   Գիտական խորհրդի նիստում

Նիստի ընթացքում հավանություն տրվեցին 2016-2017 ուստարվա՝ ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի ուսման վարձավճարների չափերի, 2016-2017 ուստարվա՝ հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկերին, և որոշվեց դրանք ուղարկել ԵՊՀ-ի հաստատմանը:

Որոշվեց նաև 2016-2017 ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն չկազմակերպել:

Հոդվածների կանչ. պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 37-րդ գիտական նստաշրջան

Հոդվածների կանչ. պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 37-րդ գիտական նստաշրջան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2016 թ. հուլիսի 1-3-ը կազմակերպում է հերթական` XXXVII գիտական նստաշրջանը: Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: 

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 10-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկենhamosukiasyan@gmail.com էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթների չափորոշիչները

Հիմնադրույթը պետք է պարունակի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman: Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 17-րդ համարում:

Աղբյուրը՝ http://armscoop.com

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում

2016թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում  ավարտական կուրսերի այն ուսանողների հետ, ովքեր պատրաստվում են իրենց ուսումը շարունակելու մագիստրատուրայում:

Հանդիպման նպատակն էր իրականացնելու «Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում:

Այն կազմակերպվել էր ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ Է.Կյուրեղյանի, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանի կողմից:

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Նախ ելույթ ունեցավ պարոն Կյուրեղյանը՝ մասնագիտական դիտանկյունից ներկայացնելով քննարկման մասնակիցների կարծիքների ու առաջարկությունների կարևորությունը, ընդգծելով, որ նրանք լավ տեղեկացված են մանաճյուղի գործունեության տարբեր կողմերին և ի վիճակի են օգտակար, գործնականորեն կիրառելի առաջարկներ ներկայացնել ուսման որակի բարելավման ուղղությամբ:

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Ընդունվելիս ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեիք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, և որքանով արդարացան դրանք:
  • Բակալավրական կրթության շրջանակներում, ըստ Ձեզ, մասնաճյուղը կարողացավ տալ բավարար գիտելիքներ ու հմտություններ՝ Ձեր մասնագիտությամբ աշխատելու համար:
  • Գործող գնահատման համակարգը, Ձեր կարծիքով, կարողացա՞վ լիարժեք բացահայտել Ձեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:
  • Որո՞նք են այն շարժառիթները, որ Ձեզ մղում են ուսումը շարունակելու մագիստրատուրայում:
  • Ընդհանրապես ի՞նչ պատկերացում ունեք մագիստրոսական կրթության, նրա նպատակների ու հնարավորությունների մասին:
  • Ցանկություն ունե՞ք հետագայում զբաղվելու ուսումնագիտական գործունեությամբ:

Քննարկման մասնակիցներն անկեղծ ու անկաշկանդ կերպով արտահայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որի շնորհիվ ծավալվեց աշխույժ ու հետաքրքիր քննարկում:   

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Արտահայտվեցին բոլոր մասնակիցները, իսկ պատասխանների ընդհանրացված գնահատականներում իշխում էր այն համոզմունքը, որ մասնաճյուղում ստացած բակալավրական ուսուցումից իրենց սպասելիքները հիմնականում արդարացել են, ըստ էության ունեն բավարար մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարղություններ ու պատրաստ են իրենց մասնագիտությամբ աշխատելու:

Միաժամանակ շեշտեցին, որ իրենց գիտելիքներն ավելի խորացնելու և հետագա հնարավոր ուսումնագիտական գործունեություն ծավալելու համար գիտակցում են մագիստրոսական կրթություն ստանալու անհրաժեշտությունը:

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Բուհում  ուսումնական գործընթացի շարունակական բարելավման ուղղությամբ մեր ուսանողները նաև հանդես եկան ուշագրավ առաջարկներով, որոնք հիմնականում վերաբերում էին մասնաճյուղում գործնական հմտությունների ձեռքբերման մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն, մասնավորապես պրակտիկաների տևողությունը մեծացնելուն, գնահատման համակարգը բնագիտական և հումանիտար ուղղվածությամբ մասնագիտությունների յուրահատկություններին հարմարեցնելուն: