Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

2016թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ներկայացվեց Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք, որը նախաձեռնել և կազմակերպել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, «Տավուշի ազգային-հայրենասիրական գիտակցության ձևավորում» ՀԿ-ի նախագահ  Արթուր Միրզոյանը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ, հյուրեր:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Բացման խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը՝ շնորհավորելով կանանց, մայրերի և աղջիկների տոնը, նրանց հղելով գեղեցիկ բարեմաղթանքներ, երջանկություն, պտղաբերություն, ամենայն բարիք:

Ապա ելույթ ունեցավ Մանկավարժության  և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը՝ ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին, ներկաներին՝ շնորհավորելով կանանց տոնը:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Այնուհետև  զեկուցումներով հանդես եկան «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ուսանողները:

«Մանկական վախերի բնութագիրն ու առանձնահատկությունները» թեմայով զեկուցում կարդաց Մերի Արամյանը, «Բարձրագույն մարդկային զգացմունքներ» թեմայով՝  Նարե Ամյանը:

«Անբարենպաստ ընտանիքի ազդեցությունը հանցածին վարքագծի ձևավորման վրա» թեմայով զեկուցում ներկայացրեց Մերի Գևորգյանը, «Անձի հոգեբական անվտանգություն» թեմայով՝ Արուսյակ  Գասպարյանը:

Զեկուցումների շարքն ընդմիջվեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ուսումնական խորհրդատու Վիկտորյա Մելիքսեթյանի գեղեցիկ շնորհավորական խոսքով:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Արմինե Բաբայանը («Սիրո ֆենոմեն»), Անի Հարությունյանը («Սթրես»), Լիլիթ Հայրապետյանը («Աֆեկտ») և Մինավարդ Մելիքբեկյանը («Ընտանիք»):

Վերջում շնորհավորական խոսք ասաց «Տավուշի ազգային-հայրենասիրական գիտակցության ձևավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Արթուր Միրզոյանը:

Կայացավ Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունը

2016թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների կիսամյակային աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված Մայրության և գեղեցկության միամսյակին:

Կայացավ Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունը

Ցուցադրությանը ներկա էին մասնաճյսուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր, արվեստի սիրահարներ:

Կայացավ Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունը

Բացման խոսքով հանդես եկավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը՝ շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնը, նրանց մաղթելով կանացի երջանկություն, մայրանալու բերկրանք, գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն:

Կայացավ Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունը

Պարոն Մարգարյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը և դրանցում շեշտեց ֆակուլտետի ուսանողների մասնակցության գործոնը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ ուսանողներ, դուք՝ որպես ապագա արվեստագետներ, կյանքում դեռ բազմիցս ցուցադրվելու հնարավորություն կունենաք, սակայն ձեզնից յուրաքանչյուրին պատիվ է բերում հարազատ կրթօջախի ներսում ցուցադրել ձեր իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքները»: 

 Ցուցադրության բացումն ուղեկցվեց «Կիրառական ավեստ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Հովհաննես Չոբանյանի կողմից հնչեցված հոգեպարար երաժշտությամբ:

Կայացավ Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունը

Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունն առանձնահատուկ էր իր ձևաչափով, ընդգրկում էր բազմաթիվ ու բազմաժանր ստեղծագործություններ՝ գոբելեն, բատիկա, գեղանկար, քանդակ, հագուստ, խեցի, փայտի գեղարվեստական մշակում և այլն:

Կայացավ Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունը

Ցուցադրությունը գեղագիտական մեծ հաճույք պատճառեց բոլոր այցելուներին՝ նրանց հոգիները համակելով գեղեցկության շնչով ու գարնանային խանդավառ տրամադրությամբ:

Կայացավ Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված ցուցադրությունը

 

 

 

Հանդիպում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ

2016թ. մարտի  11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ հանդիպում, որը նախաձեռնել էլ մասնաճյուղի ՈՒԽ-ն՝ ուսանողների խնդրանքով:

Հանդիպում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ

Ներկա էին բանկի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ն.Ճաղարյանը, ֆինանսական խորհրդատու Մ.Սիմոնյանը, գանձապահ Ա.Դավթյանը, մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներ, ուսանողներ:

Հանդիպում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ

Հանդիպման ընթացքում ուսանողները տեղեկացվեցին  բանկի կողմից ուսանող հաճախորդներին տրված արտոնությունների մասին:

Ներկայացվեց  “Visa ISIC” քարտերի մասին, որոնք նախատեսված են բացառապես ուսանողների համար` աշխարհի ցանկացած մասում օգտագործման համար և որոնց ձեռքբերման համար ս.թ. փետրվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը գործում է ակցիա: Այդ ակցիայի ընթացքում տրամադրվող “Visa ISIC” դեբետ քարտերի սպասարկման վճարը կկազմի 2000 դրամ (5000 դրամի փոխարեն):

Հանդիպում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ

Հանդիպման ժամանակ մանրամասն բացատրվեցին, թե ինչպիսին են  վարկային քարտերի տրամադրման և վարկային սահմանաչափի սահմանման պայմանները ուսանողների համար: 

Նշվեց, որ ուսանողների համար գործում են հատուկ շահավետ փաթեթներ, որոնց մասին ուսանողները կարող են տեղեկանալ՝ հետևելով բանկի պաշտոնական կայքէջին՝ https://www.conversebank.am/hy/for-students/ :

 

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիա

Սպորտլանդիա

2016թ. մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա Կանանց տոնին նվիրված մասնաճյուղային սպորտլանդիա, որին կարող են մասնակցել I-IV կուրսերի բոլոր ուսանողուհիները:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 16-ը դիմեն Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

2016թ. մարտի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում, նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ, ՈՒԽ-ի անդամներ:

Միջոցառումը բացվեց մասնակիցների ողջույնի ու բարեմաղթանքի խոսքերով:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Այնուհետև շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց տեղեկատվություն տոնի նախապատմության վերաբերյալ:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Ուսանողները հետաքրքիր կերպով ներկայացրին ու մեկնաբանեցին, թե տարբեր երկրներում ինչպես  է նշվում Կանանց միջազգային օրը, որն է նրա խորհուրդը, ինչ է ցանկալի նվիրել այդ օրը:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Ուշագրավ է, որ, օրինակ, Վիետնամում կանանց տոնը նշում են արդեն երկու հազար տարի: Միայն թե նախկինում այդ տոնը կոչվում էր Չինգ քույրերի հիշատակի օր: Չինգ քույրերը խիզախ աղջիկներ էին, որոնք գլխավորել են վիետնամական ժողովրդի պայքարը չինացիների դեմ: 

Լիտվայում այդ օրը նշում են թե՛ որպես գարուն մուտք գործելու, թե՛ որպես կանանց հանդեպ սիրո և հարգանքի տոն: Այս տոնը Լիտվայում պաշտոնապես կոչվում է Կանանց հանդեպ համերաշխության օր:

Լեհաստանում տղամարդիկ նվիրում են կանանց և աղջիկներին գարնանային ծաղիկներ` հիմնականում վարդակակաչներ և նարցիսներ:

Ֆրանսիայում և Գերմանիայում Մարտի 8-ը այդքան էլ մեծ շուքով չի նշվում, որքան մայիսին նշվող Մայրերի օրը, երբ կանայք ազատվում են տնային բոլոր գործերից և հոգսերից:

Իտալիայում Կանանց միջազգային օրվա խորհրդանիշն է դարձել դեղին միմոզան: Իտալուհիները նախընտրում են այդ օրն անցկացնել առանց ամուսինների, ռեստորանում, սրճարանում կամ այլ վայրում:

Առանձնակի շուքով են նշում Կանանց միջազգային օրը Ռուսաստանում: Այստեղ կանանց նվիրում են ամենատարբեր նվերներ` սկսած ծաղիկներից ու քաղցրավենիքից մինչև հագուստ և կենցաղային տեխնիկա: Կանայք մեծ ոգևորությամբ են սպասում այս տոնին, և մարտի 8-ին ստացած նվերները առանձնակի նշանակություն ունեն նրանց համար:

Վերջում միջոցառման կազմակերպիչները վարդեր նվիրեցին բոլոր ներկաներին:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Դասախոսները և ուսանողները շնորհակալություն հայտնեցին գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին՝ ևս մեկ անգամ շնորհավորելով կանանց, մայրերի, աղջիկների տոնը:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

 

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում