«Պատմություն և կրթություն» հանդեսի հերթական համարը համացանցում

«Պատմություն և կրթություն» հանդեսի հերթական համարը համացանցում

Ձեզ ենք ներկայացնում  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Ղլեչյանի կողմից խմբագրված «Պատմություն և կրթություն» հանդեսի 3-4 (միասնական) համարը, որը միտված է պարառելու պատմության տարաբնույթ ընկալումները. ստույգ անդրադարձով՝ պատմության տեսություն, համաշխարհային և հայոց պատմության հիմնահարցեր, պատմության մանկավարժական ընկալման հիմունքներ: Փորձ է արվել դրանց միջև հաստատել տրամաբանական հիմնավորված լծորդումներ: Ընդ որում՝ համոզված, որ առկա հարցադրումներն ու կառույցը վերջնական չեն. կարիք ունի հետագա /այն էլ անընդհատ/ ճշգրտումների:

Աշխատանքը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ «Պատմություն և կրթություն» հանդես, թիվ 3-4

Աղբյուրը՝ http://armscoop.com

Պատմաբանասիրական հանդեսի բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները համացանցում

Պատմաբանասիրական հանդեսի բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները համացանցում

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրատարակվող Պատմաբանասիրական հանդեսի բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները։ Հայագիտական հանդեսը հիմնադրվել է 1958 թ., հիմնադիր խմբագիրն է եղել ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, որի մահից հետո 1999 թ. նրան փոխարինել է ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը:

Այժմ հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Հարությունյանը (2006 թվականից):

Գլխավոր խմբագրի տեղակալ և պատասխանատու քարտուղարն է բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանը:

Խմբագրական խորհուրդը բաղկացած է հետևյալ անդամներից` ակադեմիկոսներ Ս. Արևշատյան, Հր. Բարթիկյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ա. Քալանթարյան, Հ. Հովհաննիսյան, բանասիրական գիտությունների դոկտորներ Ա. Դոլուխանյան, Լ. Հովհաննիսյան, Ս. Մուրադյան, Ա. Եղիազարյան, պատմ. գիտ. դոկտոր Պ. Չոբանյան:

Տպագրվելիք հոդվածները, եթե հարկ է զգացվում, ուղարկվում են մասնագետներին գրախոսության: Տպագրվող բոլոր հոդվածները վերջնականապես քննարկվում են խմբագրական խորհրդի նիստում և հանձնվում տպագրության:

Հանդեսում տպագրված հոդվածները եռալեզու են (հայերեն, ռուսերեն և անգլերեն):

Հանդեսը սկզբնական տարիներին տպագրվում էր տարեկան չորս համար, յուրաքանչյուրը ավելի քան 300 մեծադիր տպագրական էջ, իսկ 1999 թվականից ի վեր տպագրվում է տարեկան 3 համար:

2010 Issue 1 Issue 2 Issue 3

2009 Issue 1 Issue 2-3

2008 Issue 1 Issue 2 Issue 3

2007 Issue 1 Issue 2 Issue 3

2006 Issue 1 Issue 2 Issue 3
2005 1 2 3   2004 1 2 3
2003 1 2 3   2002 1 2 3
2001 1 2 3   2000 1 2 3
1999 1 2-3   1998 1-2 3
1997 1 2     1996 1-2
1995 1 2     1994 1-2
1993 1-2     1992 1 2-3
1991 1 2     1990 1 2 3 4
1989 1 2 3 4 1988 1 2 3 4
1987 1 2 3 4 1986 1 2 3 4
1985 1 2 3 4 1984 1 2 3 4
1983 1 2-3 4 1982 1 2 3 4 Additional issue
1981 1 2 3 4 1980 1 2 3 4
1979 1 2 3 4 1978 1 2 3 4
1977 1 2 3 4 1976 1 2 3 4
1975 1 2 3 4 1974 1 2 3 4
1973 1 2 3 4 1972 1 2 3 4
1971 1 2 3 4 1970 1 2 3 4
1969 1 2 3 4 1968 1 2 3 4 Additional issue
1967 1 2-3 4 1966 1 2 3 4
1965 1 2 3 4 1964 1 2 3 4
1963 1 2 3 4 1962 1 2 3 4
1961 1 2 3-4 1960 1 2 3 4
1959 1 2-3 4 1958 1 2 3

Աղբյուրը՝ http://armscoop.com

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՄԲ ԵՊՀ-Ն ՀՀ-ՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՋԻՆՆ Է

 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՄԲ ԵՊՀ-Ն ՀՀ-ՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՋԻՆՆ Է
 
«Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը:

Համացանցում ներկայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» (www.webometrics.info)՝ վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015 թ.-ի համեմատ՝ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով՝ ավելի քան 23.000 համալսարանների մեջ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում:

Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել են 37 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:

Ստորև ներկայացնում ենք «Վեբոմետրիքսում» ընդգրկված հայաստանյան բուհերի առաջին տասնյակը՝

1. Երևանի պետական համալսարան` 2314 (Եվրոպայում՝ 810-րդ՝ նախորդ տարվա 879-ի փոխարեն)

2. Հայաստանի ամերիկյան համալարան՝ 3887

3.Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5355

4. Երևանի պետական բժշկական համալսարան՝ 9233

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9864

6. Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 10104

7. Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 10606

8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 11199

9. Երևանի գեղարվեստի ակադեմիա՝ 11608

10. Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 13327

Բուհերի վարկանիշը ձևավորվում է տարբեր չափորոշիչներով, այդ թվում կայքի ծավալների, գիտակրթական նյութերով հագեցվածության, արտաքին հղումների և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատությունների քանակի ցուցանիշների համադրմամբ:

Նշված բոլոր չափորոշիչներով էլ ԵՊՀ-ն, նախորդ տարվա համեմատ,առաջընթաց է գրանցել: 

Աղբյուրը՝ http://ysu.am

«Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի համարների էլեկտրոնային տարբերակները համացանցում

lraber-hasarakakan-gitutyuneri

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա և բազմալեզու հանդեսը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հասարակագիտական և հայագիտական հնագույն հրատարակությունն է: Հիմնվել է 1940 թ.` որպես ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի տեղեկագիր, 1943-1965 թթ.` Հայկ. ՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ. 1948-1990 թթ.` ամսագիր, 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա, 1996-ից առ այսօր` քառամսյա: Տարբեր ժամանակներում «Լրաբերը» խմբագրել են անվանի հայագետներ Հ. Օրբելին, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը: 1988 թ. ի վեր հանդեսը խմբագրում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԽԱՌԱՏՅԱՆԸ:

Հանդեսը տպագրում է պատմության, փիլիսոփայության, հասարակագիտության, բանասիրության, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և մշակույթի վերաբերյալ հոդվածներ և հրապարակումներ (արխիվային նյութեր), հասարակագիտական ու հայագիտական լրատվություն: Դրա բովանդակության և ծավալի էական մասն են հայագիտական ուսումնասիրությունները:

Հանդեսի էջերում տպագրվել և շարունակում են տպագրվել արդիական հարցադրումներով և նորովի մեկնաբանություններով հագեցած բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, ինչպես, օրինակ, Հայկական հարցի, ցեղասպանության, Հայաստանի, հայ գաղթօջախների ու Սփյուռքի պատմության, մշակույթի, Ղարաբաղի պատմության, Արցախյան պատերազմի և այլնի վերաբերյալ:

«Լրաբերի» «Հոդվածներ», «Մեր հոբելյարները», «Քննադատություն և մատենախոսություն», «Լրատու», «Հաղորդումներ», «Բանավեճ և քննարկում» բաժիններում ներկայացվում են նրա հայագիտական ու հասարակագիտական նյութը, ինչպես և դրանց վերաբերյալ գիտական գնահատականը:

«Լրաբերի» էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: Հանդեսին աշխատակցում են ոչ միայն հայրենական, այլև Սփյուռքի և օտարազգի բազմաթիվ գիտնականներ:

Այստեղ տպագրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և այլ լեզուներով հայագիտական նյութեր: Տարածվում է արտասահմանյան տարբեր երկրներում:

Հանդեսի ծավալը` 17-18 տպագրական մամուլ, տպաքանակը` 200:

Լրաբեր հասարակական գիտությունների= Herald of the Social Sciences


2010Issue 1-2Issue 3


2009Issue 1Issue 2Issue 3


2008Issue 1Issue 2Issue 3


2007Issue 1Issue 2Issue 3


2006Issue 1Issue 2Issue 3


2005Issue 1Issue 2Issue 3


2004Issue 1Issue 2


2003Issue 1Issue 2Issue 3

2002  1 2    
2001  1 2
2000  1 2
1999  1
1998  1 2 3
1997  1 2 3
1996  1 2 3
1995 1 2
1994  1
1993 1 2 3
1992  1
1991  1 2 3 4 5 6
1990  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1989  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1988 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1987 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1986 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1985  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1984 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1983 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1982 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1981 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1980 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1979 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1978 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1977 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1976 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1975 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1974 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1973 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1972 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1971 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1970 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1969 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1968 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1967 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1966 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Աղբյուրը՝ http://armscoop.com

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

2016թ. հունվարի 25-ից փետրվարի 20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «ՀԼԳ», «ՄՀ», «ԻԿՄ» 3-րդ և «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՄՀ» 4-րդ կուրսերի շուրջ 100 ուսանողներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական դպրոցներում անց են կացնում 2015-16 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված իրենց մանկավարժական պրակտիկան:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Մանկավարժական պրակտիկայի անցկացման հիմնական նպատակն է ուսանողների մանկավարժական կարողությունների, աշակերտների հետ աշխատելու հմտությունների զարգացումը, մանկավարժական փորձառության ձեռքբերումը:

Պրակտիկայի խմբերի ղեկավարները պրակտիկանտ-ուսանողների հետ սահմանված կարգով իրականացրել են խորհրդատվություններ, պարզաբանել պրակտիկայի նպատակները, խնդիրները, նրա անցկացման ժամկետները, տրամադրել մեթոդական համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ գրականություն:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Մանկավարժական պրակտիկան նախատեսվում է անցկացնել երկու փուլով:

Առաջին փուլում ուսանողը ծանոթանում է դպրոցին, իրեն կցված դասարանին, աշակերտներին, ուսուցիչներին, մասնագիտական առարկաների ծրագրերին, դասագրքերին, դասացուցակին:

 

Ուսանող-պրակտիկանտները մասնակցում են դասապրոցեսներին, կատարում դասալսումներ, որոնց արդյունքում ինքնավստահություն են ձեռք բերում ակտիվ պրակտիկայի համար: Մանկավարժական պրակտիկայի առաջին փուլը ինքնաճանաչման, ինքնահաստատման բազմաստիճան գործընթացի առաջին աստիճանն է, որտեղ ուսանողները երեք տարիների ընթացքում իրենց ձեռք բերած տեսական գիտելիքները օգտագործում են պրակտիկայում:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Պրակտիկայի երկրորդ փուլում ուսանողն իրականացնում է ակտիվ մանկավարժական պրակտիկա, որի ընթացքում անցկացնում է դաս ուսուցիչ-մեթոդիստի հետ նախապես պլանավորած թեմայով: Ուսանողի վարած դասը լսում են ուսանողին կցված ուսուցիչ-մեթոդիստը և իր ընկեր-ընկերուհիները: Դասն ավարտելուց հետո այն քննարկվում է, մատնանշվում են դասի դրական և բացասական կողմերը:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Մանկավարժական պրակտիկայի ընթացքում դրսևորվում են պրակտիկանտի մանկավարժական ընդունակությունները, աստիճանաբար ձևավորվում է ուսուցչի մանկավարժական տակտ, վարպետություն և տեխնիկա: